Իսրայելի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ Քաթարը վաղ թե ուշ կստանա F-35 կործանիչներ

Կիրակի Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շթայնիցը հայտարարել է, որ ամերիկյան F-35 կործանիչների վաճառքը Քաթարին հնարավոր է՝ չնայած Իսրայելի առարկությանը Իրանի եւ Պաղեստինի հետ Քաթարի կապերի առնչությամբ, հաղորդում է Reuters-ը:

«Ես չեմ կասկածում, որ եթե նրանք (Քաթարը) ցանկանում են դա եւ պատրաստ են վճարել, վաղ թե ուշ կստանան դա»,-հայտարարել է նախարարը:

«Դա ենթադրություն է, որը մենք պետք է նկատի առնենք»,-ասել է նա՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի վարչակազմն ի վերջո հետեւում է սեփական շահերին, հատկապես ռուսական եւ չինական կործանիչների հետ մրցակցության պայմաններում:

Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ Քաթարը դիմելու է ԱՄՆ-ին F-35 կործանիչները ձեռքբերելու խնդրանքով, որոնք տարածաշրջանում ներկայում կան միայն Իսրայելի ռազմական արսենալում:

Իսրայելը, որի հետ Վաշինգտոնը խորհրդակցել է այդպիսի գնումների վերաբերյալ, հայտարարել է, որ դեմ է դրան:

ԱՄՆ-ը պատրաստակամություն է հայտնել վաճառել F-35-ը ԱՄԷ-ին եւ Բահրեյնին Իսրայելի հետ նրանց հարաբերությունները կարգավորելուց հետո: Սակայն Քաթարի դեպքում Միացյալ Նահանգները վերաբերմունքը չի փոխել:

ԱՄՆ նախագահի վարչակազմը ձգտում է պահպանել տարածաշրջանում Իսրայելի ռազմական գերազանցությունը: Այդուանդերձ, Շթայնիցը նշել է, որ ԱՄՆ-ը նաեւ նախկինում են վաճառել ժամանակակից ինքնաթիռներ արաբական երկրներին Իսրայելի առարկությունների պայմաններում:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա դեռահասները ծեծի են ենթարկել համադասարանցուն, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան
Ամենաընթերցվածները