Ֆրանսիայի Սենատի անդամ Ստեֆան Ռավիեն այցելել է Հայ զինվորի տուն

Ֆրանսիայի Սենատի անդամ Ստեֆան Ռավիեի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Երևանի ավագանու անդամ, ԵՊԲՀ դասախոս Միքայել Մանրիկյանն ու կենտրոնի աշխատակիցը հյուրերին ծանոթացրել են վերականգնողական կենտրոնի հնարավորություններին, ներկայացրել առկա ժամանակակից սարքավորումները, որոնք նպաստում են վիրավոր զինծառայողների արդյունավետ վերականգնմանն ու լիարժեք ապաքինմանը:
 
Ֆրանսիայի Սենատի անդամին ներկայացվել է Զինվորի տան պատմությունը, առաքելությունը և զարգացման տեսլականը։
 
Բարեկամ երկրից՝ Ֆրանսիայից, ժամանած հյուրերը տեղեկացել են, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է ՀՀ պաշտպանության նախարարության, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» հասարակական կազմակերպության, ինչպես նաև մի շարք նվիրյալների ու բարերարների համատեղ ջանքերով:
 
Սենատի անդամ Ստեֆան Ռավիեին տեղեկացվել է նաև, որ Զինվորի տանը բուժում են ստանում ինչպես Արցախյան (1988-1994 թթ.) առաջին պատերազմում, այնպես էլ Ապրիլյան (2016 թ.) և 2020 թվականի պատերազմների ընթացքում վիրավորում ստացած զինվորները:
 
Ֆրանսիայի սենատոր Ստեֆան Ռավիեն տպավորված էր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի աշխատանքներով, հնարավորություններով և մասնագիտական հաջողություններով։ Սենատի անդամին հաճելիորեն զարմացրել է նաև այն փաստը, որ մինչ այս պահը որևէ COVID-19-ի դեպք չի արձանագրվել վերականգնողական կենտրոնում։
 
Հանդիպման ավարտին Ֆրանսիայի սենատի անդամ Ստեֆան Ռավիեն վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին մաղթել է արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող բարձրորակ ծառայություններով ու ժամանակակից սարքերով, այլև իր բովանդակությամբ ու ջերմ միջավայրով։
դիտվել է 23 անգամ
Լրահոս
«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան Ջուր չի լինի Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamAZ»-ը․ «VAZ»-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են
Ամենաընթերցվածները