Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել ղարաբաղյան իրավիճակի վերաբերյալ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 16-ին հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահությունը՝ մանրակրկիտ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Բանակցությունների ընթացքում Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի ձեռնարկած ակտիվ միջնորդական ջանքերի մասին, որոնք հնարավորություն են տվել դադարեցնելու արյունահեղությունը և խուսափելու նոր զոհերից, ինչպես նաև շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման մասին: Նշվել է, որ, ընդհանուր առմամբ, իրավիճակը տարածաշրջանում կայունացել է: Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները կարևորել են մարդասիրական հրատապ խնդիրների լուծումը, ներառյալ փախստականների վերադարձը իրենց մշտական ​​բնակության վայրեր, բնակչության համար բնականոն կյանքի պայմանների ապահովումը, ենթակառուցվածքների վերականգնումը և քրիստոնեական եկեղեցիների ու վանքերի պահպանումը: Վլադիմիր Պուտինը հայտարարել է նաև Մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոն ստեղծելու մասին: Բացի այդ, զրույցի ընթացքում նրանք անդրադարձել են երկկողմ համագործակցության որոշ հարցերի, այդ թվում ՝ համատեղ ահաբեկչական սպառնալիքին հակազդելու ոլորտում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան Այսօր Չեռնոբիլի աղետի 38-րդ տարելիցն է Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա դեռահասները ծեծի են ենթարկել համադասարանցուն, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել
Ամենաընթերցվածները