Exclusive․ «2020թ․-ից ուզում եմ խաղաղություն, առողջություն, բարօրություն, բարություն...»․ Արթուր Աբրահամ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հարցազրույցը Past.am-ին

-Հայ ժողովրդին բազմաթիվ անգամ հպարտության զգացում պարգևած Արթուր Աբրահամը ի՞նչ կարևոր իրադարձություն ապրեց 2019թ –ին:

-Երբ ինձ հարազատ ու սիրելի մարդիկ առողջ են և անհոգ, ես համարում եմ, որ տարին ինձ համար հաջողված էր:

-Գերմանիայի քաղաքացի Արթուր Աբրահամը ի՞նչ հաճախականությամբ է լինում հայրենիքում և հիմնականում ի՞նչ նպատակներով:

-Բայց ես նախ և առաջ ՀՀ քաղաքացի եմ... Հաճախ եմ լինում Հայաստանում, իմ հայրենիքն է, այստեղ իմ մանկություննէ, իմ բարեկամներն ու ընկերներն են...

 

-Երևանում ընդհանուր առմամբ մարզաշխարհն առաջընթացի քայլեր ո՞ւնի:

-Իհարկե, ես տարեցտարի նկատում եմ առաջընթաց, դրական փոփոխություններ, մարդիկ հակված են սպորտի, նույնիսկ եթե չեն զբաղվում պրոֆեսիոնալ մարզաձևերով, ամեն դեպքում, առողջության համար գնում են մարզասրահ, լողավազան... Պրոֆեսիոնալ մարզաձևերի առաջընթացք էլ է ակնհայտ, կարծում եմ՝ամեն ինչ ճիշտ ուղու վրա է:

-Պրոֆեսիոնալ բոքսը հիմա կարիք ունի ձեզ նման հայ երիտասարդ նոր անունների, ձեզ հաջորդող տեսնո՞ւմ եք:

-Իհարկե: Հայերն ուժեղ են, մենք ունենք լավ, աշխատասեր, նպատակասլաց բռնցքամարտիկներ, որոնք խոստումնալից ապագա ունեն:

-Աշխարհահռչակ մարզիկը ընտանիքո՞ւմ է երջանիկ վայրկյաններ վայելում, թե՞ ռինգում հերթական մրցակցին նոկաուտի ենթարկելուց հետո:

-Ե՛վ ընտանիքում, և՛ռինգում:

 

-Ձեզ հաջորդ տարի ե՞րբ կրկին կտեսնենք հաղթանակի համար պայքարելիս:

-Դրա վերաբերյալ դեռ ոչինչ ասել չեմ կարող:

 

-Ձեր տղայի մեջ տեսնո՞ւմ եքմարզիկ Արթուր Աբրահամի կարիերան շարունակողին:

-Որդիս ընդհանուր առմամբ մարզասեր է, սիրում է բռնցքամարտ, ֆուտբոլ, բայց դեռ հստակ չեմ կարող ասել՝կզբաղվի՞ բոքսով, թե՞ ոչ:

-Ամանորը որտեղ եք դիմավորելու և 2020թ-ից ի՞նչ եք ուզելու:

-Բեռլինում, Աբրահամյանների գերդաստանով: 2020-ից ուզում եմ խաղաղութուն, առողջություն, բարօրություն, բարություն: Անձամբ ինձ համար՝ թող շուրջս բոլորն առողջ լինեն, մնացածը կարող եմ ստեղծել:

 

 

 

դիտվել է 223 անգամ
Լրահոս
Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան Ջուր չի լինի Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamAZ»-ը․ «VAZ»-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»
Ամենաընթերցվածները