Protect ARTsakh. բարեգործական աճուրդ Արցախի համար

«Պահպանենք Արցախը»՝ Արցախին նվիրված բարեգործական աճուրդը տեղի կունենա դեկտեմբերի 14-20-ը Artscoops հարթակի միջոցով։

Աճուրդին ներկայացված կլինեն չորս մայրցամաքներից տարբեր բնագավառներ ներկայացնող 60 արվեստագետների 78 աշխատանքներ՝ ընդգրկելով նկարներ, լուսանկարներ, քանդակներ, իլյուստրացիաներ, հագուստ և մինչև անգամ զարդեր:

Ողջ հասույթը կփոխանցվի Արցախում տիրող ներկայիս իրավիճակից վնաս կրած մարդկանց:

Нет описания.

Արվեստագետների ցանկում են Վենետիկի 56-րդ Բիենալեում կայացած Ոսկե Առյուծ մրցանակաբաշխության մասնակիցները՝ Միքայել Օհանջանյանը (Հայաստան), Այկատերինի Ջեգիսյան (Հունաստան), Հրայր Սարկիսյան (Սիրիա), Ռոսանա Պալազյան (Բրազիլիա), Սիլվինա Տեր-Մկրտիչյան (Արգենտինա), Մխիթար Կարապետյան (Բելգիա) և Արամ Ջիբիլյան (ԱՄՆ): Մյուս արվեստագետներից են Լիոնել Էսթիվը (Ֆրանսիա, Բարոնիան Զիպա պատկերասրահ), Ռաֆայել Մեգալ (Հայաստան), Արգավան Խոսրավի (Իրան, Բրյուսելի Սթեմս պատկերասրահ), Ադամ Պարկեր Սմիթ (ԱՄՆ, Նյու-Յորքի The Hole պատկերասրահ), Վահե Բերբերյան (ԱՄՆ), Իբի Իբրահիմ (Եմեն), Բայլի Սիեզկա (ԱՄՆ, Սթիմս պատկերասրահ), Ժան Պողոսյահ (Բելգիա) և այլոք։

Աճուրդը նախաձեռնել են Լարա Արսլանյանը (Բելգիա), Կարապետ Պարտագճյանը (Լիբանան) և Սարին Սեմերջյանը (Սիրիա)՝ նպատակ ունենալով հիմնադրամ ստեղծել` Ադրբեջանի տիրապետության տակ անցած արցախյան բնակավայրերը լքած հայկական ընտանիքներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։

Нет описания.

Բացի ֆինանսական աջակցություն տրամադրելուց՝ նախաձեռնողները հույս ունեն, որ աճուրդը կօգնի իրազեկել աշխարհին Հայաստանում և Արցախում տիրող ծանր իրավիճակի մասին։

Արսլանյան հիմնադրամի հովանավորչության ներքո, որը հոգում է բոլոր ծախսերն ու հավելյալ 30.000 ԱՄԴ նվիրաբերում Արցախին՝ «Պահպանենք Արցախը» պատրաստվում է ողջ հասույթը տրամադրել միջազգային ոչ առևտրային մարդասիրական կազմակերպություններին՝ հատկացնելով այն մինչև վերջերս Արցախի վիճարկելի տարածաշրջանում բնակվող ընտանիքների օգնությանը։

Հասույթի մի մասը կուղղվի նաև «Նարեկացի» արվեստի միությանը, որը, ցավոք, կորցրեց Շուշիում գտնվող մասնաճյուղը, սակայն շարունակում է իր առաքելությունը՝ մշակութային գործունեությունը վերափոխելով մարդասիրական աջակցության. այս պահին «Նարեկացի» արվեստի միությունն իր օգնությունն է տրամադրել ավելի քան 300 արցախցի ընտանիքի, ևս մոտ 500 ընտանիք սպասում է այդ աջակցությանը:

Աճուրդը կկայանա Artscoops-ում, որը Բեյրութում գտնվող առցանց արվեստի հարթակ է և շուկա, որը աճուրդների և մասնավոր վաճառքների միջոցով ցուցադրում է Միջին Արևելքի՝ տարբեր արվեստագետների և պատկերասրահների կողմից ներկայացվող ժամանակակից արվեստը։

Օնլայն աճուրդի մասնակցության հղում՝ 

https://artscoops.com/auctions/protect-artsakh

Հավելյալ տեղեկությունների համար գրել՝ [email protected] էլ. հասցեին:     

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Ուկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցությունները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Ուկրաինայում հակամարտության սրման վտանգ կա. ԱՄՆ պետքարտուղար Ստամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կան Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Դատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանց Իրանում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև երկրի խնդիրների լուծումը Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Գեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներ Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ Վենս Թոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում «070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվում ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»
Ամենաընթերցվածները