Այժմ հնարավոր է մարդկանց դիպչել հեռվից. գիտնականները հպման զգացողություն փոխանցող սարք են ստեղծել (տեսանյութ)

Ինժեներները հնարավոր են դարձրել մարդկանց շոշափելը հեռվից. հատուկ եղանակով ստեղծված անլար «մաշկը» կարողանում է շոշափման զգացողություն փոխանցել, գրում է meduza.io-ն:

Հոդվածում նկարագրված է մի իրավիճակ, որտեղ ծեր կինը տեսակապով շփվում է թոռան հետ: Ինչ-որ պահի թոռը շոյում է էկրանին երևացող տատի նկարը. տատը ցնցվում է, քանի որ զգում է երեխայի հպումը:

Մեկ այլ իրավիճակ. նախաբազկի ռոբոտացված պրոթեզով տղամարդը հաջորդաբար վերցնում է բաժակը, մատիտը և սմարթֆոնը, և նրա դեմքին զարմանքի ժպիտ է հայտնվում: Հիմա նա կարող է իրերին չնայելով զգալ դրանց ձևը և տարբերել մեկը մյուսից հպումով՝ արհեստական ձեռքի միջոցով:

Այս ամենը հնարավոր են դարձրել ամերիկացի և չինացի գիտնականները, որոնք AR/VR տեխնոլոգիայի կիրառմամբ ստեղծել են սարք, որը կարողանում է շոշափման զգացողություն փոխանցել:

Սարքն ընդամենը 1,4 գրամ կշռող թեթև, բազմաշերտ սպեղանի է, որը հնարավոր է ժամանակավորապես ամրացնել մաշկին, ինչից հետո այն ընդունում է մարմնի ձևը:

Հպման զգացողություն փոխանցելու համար սարքի մեջ տեղադրված են տատանում առաջացնող փոքրիկ շարժիչներ, որոնք կազմված են պղնձե պարույրից և մագնիսից: Երբ պարույրին հոսանք է փոխանցվում, մագնիսը, ըստ հոսանքի հաճախականության, տատանում է առաջացնում, ինչն էլ առաջացնում է հպման զգացողությունը:

Սարքի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ նրա համար պետք չէ լարային միացում և ներկառուցված մարտկոց. այն էներգիան ստանում է արտաքին աղբյուրից: Այս տեխնոլոգիան բջջային հեռախոսների անլար լիցքավորման նման է և թույլ է տալիս էներգիան փոխանցել մեկ մետր հեռավորությունից:

Սարքը թույլ է տալիս զգալ իրական աշխարհից փոխանցված, իսկ այնուհետև համակարգչի կողմից մշակված հպումները: Նորարարական սարքը կարելի է կիրառել ինչպես հարազատների հետ տեսազանգի միջոցով շփումն ավելի իրական դարձնելու, այնպես էլ վիրտուալ խաղերից ավելի վառ զգացողություններ ստանալու համար: Ավելին՝ այս սարքը թույլ կտա անգամ պրոթեզով մարդկանց կրկին շոշափել ու տարբերել իրերը միմյանցից պարզապես հպման միջոցով:

դիտվել է 173 անգամ
Լրահոս
Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին ՊՆ-ն հայտարարություն է տարածել Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Մայիսի 17-ի աստղագուշակ Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Երազելը իզուր ա. Իրինա Այվազյանը հուզիչ հրապարակում է արել. բացառիկ Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենաընթերցվածները