Աստղագուշակ․ հունվարի 16

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ամենահասարակ օրը չէ, բայց այն անհաջող անվանել էլ չի կարելի: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, բայց շտապողականությունը, չմտածված արարքները կարող են սխալների պատճառ դառնալ. ցավալի կլինի ժամանակը դրանք ուղղելու վրա ծախսելը: Մանրուքներին ուշադրությունը թույլ կտա ժամանակին նկատել այն, ինչն ավելի ուշ կարող է կարևոր լինել:

Օրվա երկրորդ կեսը հարմար է գործնական և անձնական բնույթի բարդ հարցերը լուծելու համար: Չի բացառվում՝ այդ հատվածում հրաժեշտ տաք պատրանքներին ու հասկանաք, թե ուր է պետք շարժվել հետո: Լսեք ինտուիցիայի ձայնին: Այն կհուշի՝ ինչն է ավելի լավ՝ միանգամից գործելը, թե մի փոքր սպասելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաճելի անակնկալների ու հեշտ հաղթանակների վրա հույս մի դրեք. այսօր պետք է շատ աշխատեք: Բայց ձեր առաջ դրված խնդիրները հետաքրքիր կլինեն, գործերն էլ ոգևորությամբ կստանձնեք, այնպես որ՝ բողոքելու առիթներ չեն լինի: Օրվա կեսը ստեղծագործական կյանքում հաջողություններ է խոստանում: Դա նոր գաղափարների, մտահղացումները կյանքի կոչելու ժամանակ կլինի: Ուշադրություն դարձրեք մանրուքներին. ավելի ուշ դրանք կարևոր կլինեն:

Երբեմն մտերիմների հետ տարաձայնություններ կլինեն, բայց ձեզ կհաջողվի հարթել սուր անկյունները, խուսափել տարաձայնություններից ու վեճերից: Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը: Կարող եք բազմիցս բարձրացնել այն մարդկանց տրամադրությունը, ովքեր հուսահատվել են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հարմար օր է ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար կարևոր գործերի համար: Դուք անհրաժեշտ արդյունքների հասնելու համար ուժերը չեք խնայի և օգտակար բաներ կանեք: Օրը հարմար է համարձակ ու նույնիսկ ռիսկային նախաձեռնությունների համար: Կարող եք կյանքի կոչել հին մտահղացումները, որոնք իրականությունից հեռու էին թվում: Ամեն հարցում հաջողությունն ուղեկից կլինի ձեզ, օգտվեք դրանից:

Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները: Հիմա դուք պատրաստ կլինեք խոստովանել, որ միշտ չեք ճիշտ: Դա հնարավորություն կտա դեպի լավը փոխել վերջին շրջանում լարված հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Գործերում հաջողության հասնելու, ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու և կարևոր մարդու հետ համագործակցության մասին պայմանավորվելու հնարավորություն կունենաք: Բայց ձեզ կպակասի սեփական ուժերի հանդեպ հավատը, այդ իսկ պատճառով սկսածը կիսատ թողնելու գայթակղություն կառաջանա, չեք ավարտի այն, ինչին արդեն մեծ ուժեր եք նվիրել: Հուզական դաշտն անկայուն է: Հետևեք, որպեսզի ձեր տրամադրության տատանումներից մտերիմները չտուժեն:

Դուք սովորականից շատ աջակցության կարիք կունենաք: Կարող եք դիմել հին ընկերներին. նրանք կգտնեն անհրաժեշտ բառերը, հրաշալի խորհուրդներ կտան, կօգնեն, եթե դրա կարիքն ունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հաճելի անակնկալներ կբերի: Հնարավոր են նվերներ, հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն: Շրջապատողների վրա հաճելի տպավորություն կթողնեք, դուր կգաք նույնիսկ նրանց, որոնք ընդհանրապես ոչ ոքի չեն համակրում: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:

Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Այդ հատվածում որոշ Առյուծներ աշխատանքի կամ ստեղծագործ համագործակցության հետ կապված հետաքրքիր առաջարկներ կստանան: Հնարավոր է՝ խոսքը մի նախագծի մասին կլինի, որը վերջին շրջանում ձեզ հեռանկարային ու գրավիչ էր թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամենաարդյունավետ օրը չէ, փոխարենը այն հրաշալի կլինի շփումների, հանդիպումների, մեծ ընկերախմբով զվարճանքների համար: Ձեզ կշրջապատեն հետաքրքիր ու հաճելի մարդիկ, որոնց հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Հավանական է համատեղ գործեր սկսեք, ընդհանուր ծրագրեր հայտնվեն՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ՝ ստեղծագործ:

Կարող եք զբաղվել տնային գործերով: Կհաջողվի արագ լուծել կենցաղային հարցերը՝ ինչպես փոքրիկ, այնպես էլ՝ լուրջ: Չի բացառվում՝ մեծ գումար ծախսեք կահույքի, տեխնիկայի կամ այլ օգտակար իրերի վրա: Ծախսերի համար զղջալու կարիք չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամենաարդյունավետ օրը չէ: Նրանից մեծ հաջողություններ ու խոշոր ձեռքբերումներ մի սպասեք: Փոխարենը դրական հույզերի պակաս չի լինի, ձեզ կուրախացնեն ընկերներն ու հարազատները: Հավանական են անսպասելի, բայց շատ հաճելի այցեր: Երբեմն հյուրերը ոչ միայն նվերներով ու լավ նորություններով, այլև հետաքրքիր առաջարկներով կգան:

Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, այդ թվում՝ նոր աղբյուրներից: Կարող եք տան համար օգտակար իրեր գնել, ինչպես նաև այն, ինչը կուրախացնի ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեզ հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր զրույցներ են սպասվում: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, մանկության և երիտասարդության ընկերները, հին կոլեգաները, որոնց հետ լավ լեզու եք գտել: Կարող եք քննարկել ամենատարբեր հարցեր: Երբեմն նույնիսկ անիմաստ թվացող զրույցը ձեզ հետաքրքիր մտքեր կտա, կոգեշնչի զբաղվել նոր բանով:

Ցանկացած կազմակերպչական հարց լավ է լուծել օրվա երկրորդ կեսին: Հենց այդ հատվածում ձեզ համար հեշտ կլինի հավաքվելը, առաջնահերթությունները ճիշտ դնելը, անհրաժեշտության դեպքում համառություն դրսևորելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մի կողմ վանեք կասկածները և վճռական գործեք: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, դուք կհասնեք ավելիին, քան սպասում էիք: Գրավչությունն ու հմայքը կօգնեն բարդ զրույցները ձեզ համար պիտանի հունի մեջ դնել, ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնք նախկինում ձեր համախոհը չեն եղել: Օրը խոստանում է արդյունավետ համագործակցություն կյանքի բոլոր ոլորտներում: Հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբ, որոնց հիմքը ընդհանուր հետաքրքրությունները կլինեն:

Օրն անակնկալներով լի կլինի: Բայց դրանք ձեզ չեն ստիպի խուճապի մատնվել: Դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հենց առավոտվանից կզգաք աստղերի աջակցությունը և կմտածեք, թե ինչպես կարելի է դա ձեր հետաքրքրություններին ծառայեցնել: Ինչ խնդիրներ էլ դրվեն ձեր առաջ, հիշեք, որ անպայման չէ դրանք միայնակ լուծեք: Կարելի է և նույնիսկ պետք է դիմել օգնության խնդրանքով, օրինակ՝ այն մարդկանց, որոնց ժամանակին ծառայություններ եք մատուցել:

Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել ծրագրերը: Դա օգուտ կտա, այնպես որ՝ վշտանալու կարիք չկա: Ուշադրություն պահանջող գործերին կարող եք ավելի ուշ վերադառնալ: Դուք անպայման դրանք ավարտին կհասցնեք և անհրաժեշտ արդյունքը կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար: Այդպես կարող եք քննարկել ամենալուրջ հարցերը. դուք արագ ճիշտ տոն կընտրեք, կհասկանաք՝ ինչպես զրուցակիցներին հետաքրքրել ձեր գաղափարներով և ներգրավել մտածածն իրագործելու մեջ: Օրը հարմար է նաև գործարքներ կնքելու համար, կարող եք իրեր գնել ու վաճառել:

Չի բացառվում ծանոթությունը, որը սիրային շարունակություն կստանա: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, հաճախ մոտեցում կգտնեք նրանց, որոնց հետ նախկինում ոչ ոք չի կարողացել լեզու գտնել: Երբեմն հմայքը կօգնի գործնական հարցերը լուծելիս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հագեցած օր է: Շատ բան պիտի անեք, և ժամանակը զուր վատնել չի կարելի: Համառությունն ու սեփական ուժերի հանդեպ հավատը անհրաժեշտ են նպատակին հասնելու համար, բայց առանց ընկերների աջակցության էլ հազիվ թե կարողանաք գլուխ հանել: Մտածեք, թե ով կարող է ձեզ օգնության հասնել կամ լավ խորհուրդ տալ:

Օրը հարմար է ընտանեկան և անձնական խնդիրները քննարկելու համար: Չի բացառվում՝ գտնեք հին տարաձայնություններին վերջ տալու, հարազատներին հաշտեցնելու ձևը, որոնց վեճերն արդեն բոլորին են հոգնեցրել: Դուք նրբանկատ կլինեք, ոչ ոք չի վիրավորվի ձեր նկատողություններից, չի բարկանա, եթե խորհուրդներ տաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան Ջուր չի լինի Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamAZ»-ը․ «VAZ»-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են
Ամենաընթերցվածները