«Յունիվերս» լեզվի կենտրոնը առաջարկում է լեզուների ուսուցում, թրեյնինգներ ու վերապատրաստման դասընթացներ` լավագույն մասնագետների միոջոցով

Աշխարհի հետ գրագետ և անկաշկանդ հաղորդակցվելու լավագույն ճանապարհը լեզուների իմացությունն է: Այս սկզբունքով արդեն շատերն են առաջնորդվում: «Յունիվերս» լեզվի կենտրոնում (ULC) յուրաքանչյուրին հաջողության հասցնելու նպատակը դառնում է առաջնահերթություն: Այստեղ ջանք չեն խնայում կարճ ժամանակահատվածում մեծ արդյունքներ գրանցելու համար:
 
«Յունիվերս» լեզվի կնետրոնը գործում է 2016 թ-ից: Գործունեության 5 տարիների ընթացքում կենտրոնն առաջարկել ու իր ուսանողներին մատուցել է միջազգային չափանիշներին համապատասխան, նորագույն մեթոդներով լեզուների ուսուցում, թրեյնինգներ ու վերապատրաստման դասընթացներ:
 
Կենտրոնում ուսուցանվում է գերմաներեն, անգլերեն և ռուսերեն:
 
Կենտրոնն այսօր առաջարկում է լեզուների ընդհանուր դասընթացներ, ինչպես նաև անգլերեն` հատուկ նպատակների համար (ESP), բիզնես անգլերեն, բիզնես գերմաներեն, բժշկական գերմաներեն, անգլերեն և գերմաներեն պատանիների համար, միջազգային քննությունների նախապատրաստական դասընթացներ`
 
TOEFL , IELTS, PTE (անգլերեն) և ÖSD, TestDaf (գերմաներեն), Geothe Zertifikat:
 
«Յունիվերս» կենտրոնը հանդիսանում է INTESOL միջազգային բրիտանական կազմակերպության միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և Արցախում, ինչը մեզ թույլ է տալիս կազմակերպել TESOl-ի և TEFL-ի դասընթացներ, որոնք վերապատրաստման դասընթացներ են անգլերենի ուսուցիչների համար: Ունենք տարբեր ժամաքանակներով դասընթացներ` 120, 140, 150, 180, 190 ժամ: Այն միջազգային սերտիֆիկատ է, որը հնարավորություն է տալիս նաև աշխատանքը շարունակել արտերկրում: », - ասում է կենտրոնի տնօրեն Քրիստինե Մկրտչյանը:
 
Խոսելով կենտրոնի առավելությունների մասին, հարկ է նշել, որ կենտրոնը միակն է Հայաստանում, որ իրականացնում է անգլերեն լեզվի դասընթացներ` ընդունարաններում և ռեստորաններում աշխատողների, բարմենների և տնային աշխատողների, բիզնես ոլորտի ներկայացուցիչների համար` տրամադրելով նրանց անգլերեն լեզվի սերտիֆիկատներ: Կենտրոնը բացառիկ է նաև նրանով, որ այստեղ ուսուցանվում է տնտեսագիտական գերմաներեն, մարքեթինգ, մենեջմենթ, գովազդ և PR: Դասավանդող մասնագետները անցել են հատուկ վերապատրաստումներ:
 
«Յունիվերս» կենտրոնի առավելությունները շատ են: Եվս մեկայն է, որ կենտրոնը համագործակցում է միջազգային կազմակերպությունների ու հրատարակչությունների հետ, ունի մեծ ու հարուստ գերմաներեն գրականություն:
Կենտրոնում ուսանելուց հետ տրվում է միջազգային կարգի սերտիֆիկատ, որը մրցունակ է ամբողջ ախարհում:
Գաղտնիք չէ, որ հաջողության հասնելու լավագույն միջոցը քրտնաջան աշխատանքն է, իսկ երբ այդ աշխատանքին գումարվում է նաև կենտրոնի բարձր որակավորում ունեցող մասնագետների գիտելիքները, գերազանց արդյունքը երաշխավորված է: Կենտրոնի փորձառու մասնագետները դասախոսներ են, ովքեր ունեն, CELTA, TEFL, TESOL և այլ համարժեք որակավորումներ:
 
«Մեր կենտրոնում չափազանց պահանջկոտ են մասնագետների մասնագիտական որակների նկատմամբ: Աշխատանքի ընդունվելուց մասնագետները երկար փուլ են անցնում, երկար ժամանակ է պահանջվում նաև մինչ առաջին ուսանող ունենալը: Անընդհատ վերապատրաստում ենք, ստեղծում ենք փորձնական խմբեր` աշխատակիցներից կազմված, նրանք անցնում են դասընթացներ և կատարելագործում են իրենց հմտությունները: Իսկապես մեծ ներդրում ենք ունենում մասնագտեների մասնագիտական որակների բարելավման վրա: Մասնագետները վերապատրաստման ու փորձաշրջանի ողջ ընթացքում վարձատրվում են», - ընդգծում է Քրիստինե Մկրտչյանը:
 
ULC-ն հավատարիմ է որդեգրած սկզբունքներին և կրում է սոցիալական պատասխանատվություն գործունեության առաջին իսկ օրվանից: Կենտրոնը նաև բարեգործական և սոցիալական ծրագրեր է իրականացրել` նպաստելով արվեստի և մշակույթի տարածմանը:
 
Կարևորելով Հայաստանում կրթական ծրագրերի առաջխաղացումը, կենտրոնում նաև անվճար թրեյնինգներ են անցկացվել թեˊ անգլերեն, թեˊ գերմաներեն լեզուներով, որտեղ ուսանողները կարողացել են շփվել դասերից դուրս` կատարելագործելով գիտելիքները: Թրեյնինգների ժամանակ քննարկումներ են ծավալվել տարբեր թեմաների շուրջ, դրանցից մեկի դեպքում, օրինակ, գերմանացի մի հեղինակի աշխատանքի շուրջ էր կազմակերպվել քննարկումը: Ընթացքում կապ է հաստատվել անմիջապես հեղինակի հետ, ում ուսանողները ուղղել են հարցեր:
 
«Յունիվերս» կենտրոնում նաև վերապատրաստման դասընթացներ են անցկացվում: Կորպորտաիվ փաթեթներով վերապատրաստվել են ԱԻՆ-ի, Ստանդարտների ինստիտուտի, Կոնյակի գործարանի, Իմեքս գրուպի, Զանգակ հրատարակչության և շատ այլ կազմակերպությունների աշխատակիցներ:
 
Կենտրոնում կարող են ուսուցում ստանալ բոլորը`առանց տարիքային
 
 սահմանափակման: Արագ ու առավելագույն արդյունքի հասնելու համար այստեղ անհատական մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուրին: Յուրաքանչյուր սովորող ընդգրկվում է համապատասխան խմբում` հաշվի առնելով գիտելիքների մակարդակը:
 
Գործում է ժամային ճկուն գրաֆիկ, անհրաժեշտության դեպքում աշխատում են նաև օնլայն, իսկ դասընթացներն անցկացվում են ընդարձակ ու լուսավոր դասասենյակներում, որտեղ ստեղծված միջավայրը տրամադրում է սովորելուն: Լեզվի կենտրոնում պատերն անգամ կրում են ուսուցանվող լեզվի երկրի շունչը` գերմանական գարեջրից ու ֆուտբոլային ակումբի հուշանվերներից մինչև ամերիկյան թևավոր խոսքեր ու կարևոր բանաձևեր:
 
Այստեղ նաև հատուկ զեղչեր են գործում, երբ մի լեզվի ուսուցման ավարտից հետո, մեկ այլ լեզու են սկսում սովորել, կամ, երբ ընտանիքից երկու հոգի է հաճախում` տրամադրվում է 10-20 տոկոս զեղչ:
 
Լավագույն կապիտալը գիտելիքն է ` ULC-ի կարգախոսն էլ խոսում է ընկերության արժեքների մասին:
 
Yerevaklur.am
դիտվել է 50 անգամ
Լրահոս
G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴ Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը ՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Տաջիկստանի քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Երևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է Բարսելոնային և դուրս եկել կիսաեզրափակիչ Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Ադրբեջանցիները քանդել են Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը․ ահազանգ Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»
Ամենաընթերցվածները