Առողջական ինչ խնդիրների մասին կարող է հուշել բերանի խոռոչի տհաճ հոտը

Առողջական տարբեր խնդիրների առկայության դեպքում օրգանիզմը միշտ նախազգուշացնում է այս կամ այն ախտանշանի միջոցով, ուստի հարկավոր է շատ զգոն լինել ու անուշադրության չմատնել օրգանիզմում տեղի ունեցող արտասովոր փոփոխությունները:

Տարբեր հիավանդությունների մասին հուշող ախտանշան կարող է լինել նաև բերանի խոռոչի տհաճ հոտը: Այս խնդրով կարող են դրսևորվել մի շարք խանգարումներ, ուստի դրա հստակ պատճառը պարզելու համար հարկավոր է դիմել բժշկին:

Առաջին հերթին բերանի խոռոչի տհաճ հոտը կարող է կապված լինել հենց բերանի խոռոչի հիվանդությունների հետ: Ընդ որում՝ տհաճ հոտի պատճառ կարող է դառնալ ինչպես կարիեսը, այնպես էլ պարօդոնտոզը: Բացի այդ, տհաճ հոտի պատճառ կարող է հանդիսանալ նաև փառը, ուստի հարկավոր է հետևել նաև բերանի խոռոչի հիգիենային: Շատ հաճախ մարդիկ մաքրում են ատամնափառը, սակայն չեն գիտակցում, որ այդ փառը կուտակվում է նաև լնդերի ու լեզվի վրա, ուստի դրանք նույնպես հարկավոր է մաքրել:

Բերանի խոռոչի տհաճ հոտի պատճառ կարող են դառնալ անգամ շնչառական համակարգի հիվանդությունները, ուստի նման դեպքերում հարկավոր է ստուգել նաև այս համակարգի օրգանները: Որոշ դեպքերում տհաճ հոտը կարող է լինել նշիկաբորբի, օտիտի, թոքաբորբի և բրոնխաբորբի մասին հուշող վառ ախտանշան:

Գարշահոտությունը հաճախ վկայում է գաստրիտի կամ մակաբուծային վարակի մասին, իսկ տհաճ թթվաշ հոտով դրսևորվում են խոցային հիվանդությունն ու ենթաստամոքսային գեղձի բորբոքումը: Նեխահոտը վկայում է էնտերիտի կամ աղիների ու կերակրափողի հետ կապված այլ հիվանդությունների մասին, իսկ դառը հոտը կարող է լինել հեպատիտի կամ լեղուղիների հետ կապված խնդիրների ախտանշան:

Բերանի խոռոչի տհաճ հոտով կարող են դրսևորվել նաև այնպիսի լուրջ խանգարումները, ինչպիսին են շաքարային դիաբետն ու երիկամների հիվանդությունները: Այս խնդիրները որպես կանոն դրսևորվում են ացետոնի սուր հոտով, ուստի նման հոտի առկայության դեպքում հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել:

Այսպիսով՝ հարկ է հիշել բերանի խոռոչի տհաճ հոտը միշտ վկայում է որևէ խնդրի մասին: Ընդ որում՝ երբեմն այն կարող է լինել բավական վտանգավոր հիվանդությունների մասին հուշող ախտանշան, ուստի անուշադրության մատնելը կարող է լուրջ բարդությունների հանգեցնել: Սա է պատճառը, որ հարկավոր է միշտ հետևել բերանի խոռոչի հիգիենային, իսկ տհաճ հոտի առկայության դեպքում անհապաղ դիմել մասնագետին:

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին ՊՆ-ն հայտարարություն է տարածել Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Մայիսի 17-ի աստղագուշակ Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Երազելը իզուր ա. Իրինա Այվազյանը հուզիչ հրապարակում է արել. բացառիկ Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենաընթերցվածները