Փաշինյանն ընտրության դեպքում 5 տոկոսի շեմը չի՛ հաղթահարելու. չի՛ գնա արտահերթի, որովհետև իր թիմին չի վստահում. Հովհաննես Սահակյան

Երեկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները բողոքի ակցիա իրականացրեցին Կառավարության շենքի դիմաց, որտեղ իրավիճակը կտրուկ լարվեց այն ժամանակ, երբ Փաշինյանի աշխատասենյակի պատուհանի տակ «թուրք» վանկարկող քաղաքացիները փորձեցին ճեղքել ոստիկանական մի քանի շերտ ունեցող պատն ու մտնել Կառավարության շենք, ինչը չհաջողվեց: Դրանից հետո ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քրեական գործ հարուցվեց ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու առիթով և ձերբակալվեց ակցիայի մասնակից հինգ մարդ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով երեկվա իրադարձություններին ու դրանք համեմատելով 2018 թվականի ապրիլյան դեպքերի հետ, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը նշեց.

«Այսօր այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, եթե տեղի ունենար, օրինակ, 2005 թվականին կամ մինչև 2017 թվականը, պատճառ կդառնար, որ եվրոպական կառույցները Հայաստանին զրկեին ամեն ինչից։ Լուրջ դեմքերով եվրոպացի պաշտոնյաները մեզ կզրկեին ամեն ինչից՝ իրենց պատժամիջոցներով, ու Հայաստանը կհամարեին ոչ ժողովրդավար երկիր, իսկ այսօր այդ նույն եվրոպացի պաշտոնյաներն աչք են փակում ոչ միայն Արցախում ֆոսֆորային և կասետային ռումբերի օգտագործման դեմ, այլ նաև երկրի ներսում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառման դեմ։ Այսօր մենք տեսնում ենք, թե ոստիկաններն ինչպե՞ս են վերաբերվում ոչ միայն կանանց և աղջիկների հետ ցույցերի վայրում, այլ նաև հայ ժողովրդի հպարտությունը համարվող մարդկանց հետ՝ օրինակ, Իսրայել Հակոբկոխյանի։ Այս ամենից հետո էլ շարունակում են ժպիտով հարցազրույցներ տալ, այնպես որ, երկրում ստեղծվել է մի իրավիճակ, որ իշխանությունը գետնին է գցած պարզապես»,- ասաց Հովհաննես Սահակյանը։

Թե ինչո՞ւ այդ դեպքում ընդդիմությունը չի կարողանում վերցնել գետնին գցած իշխանությունը, Հովհաննես Սահակյանը պատասխանեց.

«Ընդդիմությունը փորձում է քաղաքակիրթ և սահմանադրական ճանապարհով ստիպել, որ իշխանությունը գնա։ Սահմանադրությամբ կա արտահերթ ընտրություն անցկացնելու ընդամենը մեկ ելք՝ որպեսզի խորհրդարանը երկու անգամ վարչապետ չընտրի։ Ընդդիմությունն այս ճանապարհով է գնում՝ կրկնում եմ՝ մնալով Սահմանադրության շրջանակներում՝ հույս ունենալով, որ մարդը, որը պարտվել է, պետք է հեռանա, ինչպես, օրինակ, տեղի է ունենում սպորտում»։

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական ճանապարհով է եկել իշխանության 2018 թվականին, կամ արդյո՞ք ընդամենը եռակողմ հայտարարությամբ խորհրդարանական երկիրը համաձայնություն կարող էր տալ Արցախի 9 շրջանի հանձնմանը Ադրբեջանին, և արդյո՞ք այս գործընթացը տեղավորվում է ընդդիմության մատնանշած Սահմանադրության մեջ, Հովհաննես Սահակյանը պատասխանեց՝ այն որ եղել է դավաճանություն, կասկած չունի։

«Մութ պատմությունները շատ են։ Դրանք կարող են բացահայտել արդեն հաջորդ իշխանությունները, իսկ ընդդիմությունը հիմա շարունակում է գնալ սահմանադրական ճանապարհով։ Մյուս կողմից, որքան էլ այս իշխանությունը հետաձգի իր հրաժարականը, այնքան վաստակելու է ժողովրդի զայրույթը, ինչը վտանգավոր է։ Մենք հասկանում եք, թե ի՞նչ է կատարվում, եթե այս իշխանությունը չի հեռանում, որովհետև մեր երկրի անվտանգությունը հասցրել է մինուս անվերջության, երկրի քաղաքացու անվտանգությունը երաշխավորված չէ, և ամեն մեկն իր անվտանգության մասին մտածելով՝ այսօր հեռանում է Հայաստանից՝ ընտանիքով։ Այսօր Շուշիում «Գորշ գայլեր» խմբավորումը հատուկ դպրոց է կառուցում, իսկ Շուշիից հայկական պետհամարանիշով մեքենայով Երևան գալն ընդամենը տեխնիկայի խնդիր է»,- ասաց Սահակյանը։

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ իշխանության պատրաստակամությանը, ապա Հովհաննես Սահակյանը դա համարեց ընդամենը կեղծ օրակարգ։

«Փաշինյանի գլխավորությամբ օրվա իշխանությունը չի պատրաստվում գնալ արտահերթ ընտրության, իսկ դրա մասին շատ են խոսում, որպեսզի օրակարգը լրացնեն։ Փաշինյանը վստահ է՝ ընտրության դեպքում 5 տոկոսի շեմը չի հաղթահարելու, հետևաբար՝ մանիպուլյացիաներով փորձում է օրակարգ լցնել։ Եթե նա իր թիմին չի վստահում, ինչի համար էլ հրաժարական չի տալիս, այդ ինչպե՞ս է գնալու արտահերթ ընտրության»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Արգենտինայի նախագահը հայտարարել է, որ մտադիր է աշխատանքից հեռացնել 70 հազար պետական ​​ծառայողի Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Սի Ծինփինն ասել է, թե մարդկության ապագան ինչից է կախված ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Մեթյու Միլլեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 4300 տարեկան եգիպտական դամբարան է հայտնաբերվել  Ըստ վերլուծաբանների, Հայաստանի իշխանությունները կշարունակեն տեղի տալ․ «Փաստ» «Բառարաններում չկան համապատասխան բառեր, որ կարողանամ նկարագրել, թե այս ցավն ինչպիսին է». Տիգրան Բաբիկյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում՝ պայթեցնելով ձեռքի նռնակը․ «Փաստ» «Միանշանակ ասել, որ մեր հասարակությունն անտարբեր է, սխալ է և թյուր կարծիք է ձևավորում»․ «Փաստ» Մինչ իշխանավորները խորշում ու սարսափում են Արցախ բառից անգամ...․ «Փաստ» «Դեմարկացիայի և դելիմիտացիայի մասով Հայաստանի իշխանությունները բլեֆ են անում, խոսքը հող հանձնելու հերթական ակտի մասին է»․ «Փաստ» Չարագուշակ «մտքեր»՝ Հայաստանի «պատմականացման» մասին. «Փաստ»
Ամենաընթերցվածները