ԿԳՄՍ նախարարությունը Երևանում սկսեց պատմամշակութային հուշարձանների մասին տեղեկատվական արշավը


Պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը հունվարի 11-ին մի խումբ լրագրողների հետ այցելեցին Հայկանուշ Դանիելյանի Բաղրամյան 8 հասցեում գտնվող առանձնատուն, որը հուշարձան-շենք է, այնուհետև` Հայաստանի գրողների միություն` ներկայացնելով տեղեկատվական թերթիկներ:

Թերթիկներում հակիրճ և հստակ ներկայացվում են նման շենքերում աշխատելու կամ ապրելու, տարածքն օգտագործելու, չաղճատելու պայմանները, ինչպես նաև տվյալ շենքերի օգտագործման կամ պահպանության կանոնները խախտելու դեպքում օրենքով նախատեսվող տուգանքները:

«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ կադաստրի կոմիտեի հետ սերտ համագործակցությամբ որոշեցինք Երևանում և ՀՀ մարզերում իրականացնել իրազեկման արշավներ`քաղաքացիներին նամակով տեղեկացնելով, որ իրենք ապրում են հուշարձան հանդիսացող շենքում և պետք է իմանան շենքի հետ կապված իրենց իրավունքներն ու պարտականությունները»,-ասաց Հարությունյանը:


Նախարարը կոչ արեց կամավորության սկզբունքով միանալ արշավին: «Մենք կձևավորենք կամավորական խմբեր և նրանց կբացատրենք, թե ինչ ուղերձ է պետք հասցնել քաղաքացիներին: Կարծում ենք` սա էականորեն կփոխի իրավիճակը»,-շեշտեց նա:

Նարինե Խաչատուրյանն էլ հավելեց, որ արշավը սկսել են համայնքներից, եղել են երեք մարզում, հանդիպել են համայնքապետերի ու մարզպետների: «Շատ դեպքերում խոսքը ոչ միայն հուշարձան-շենքի մասին է, այլև հնավայրի, որի շուրջ նոր գերեզմաններ են հայտնվում, ինչն անթույլատրելի է: Պատճառներից է այն, որ երբեմն համայնքապետերը չգիտեն, որ չի կարելի այդպես վարվել, որոշ դեպքերում էլ պատճառաբանում են, որ նոր գերեզմանների համար տարածք չկա»,-շեշտեց Խաչատուրյանը:

Նրա խոսքով` ունեն Երևանի բոլոր վարչական շրջանների հուշարձան-շենքերի հասցեները, որոնք թե՛ բնակելի են, և թե՛ հասարակական նշանակության: «Դրանք հազարավոր են: Բաղրամյան պողոտայում կան շենքեր, որոնք ակնհայտ հուշարձան են, բայց ցանկերում ներառված չեն: Մենք պետք է ճշտենք այդ թյուրիմացությունն ու հստակեցնենք: Նաև օրենսդրական փոփոխությունների վրա ենք աշխատում: Իրազեկումից հետո հակված ենք հարակից օրենքներում խստացնել պատժամիջոցները»,-շեշտեց փոխնախարարը:

1STOPPED
ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնության` ՀՀ տարածքային կառավարման և նեթակառուցվածքների նախարարության, ՀՀ կադաստրի պետական կոմիտեի հետ սերտ համագործակցության արդյունքում իրականացվող իրազեկման արշավը նպատակ ունի ոչ պաշտոնական քննարկումների ճանապարհով լայն հասարակության ուշադրությունը սևեռել պատմամշակութային ժառանգության ոլորտում առկա խնդիրների, անելիքների, մարտահրավերների վրա, թե ինչպես տարբեր իրավիճակներում գտնել լուծումներ, հանդես գալ նախաձեռնություններով:

Իրազեկման արշավի առաջին կանգառները Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերն են եղել, հանդիպում-քննարկումներն այդտեղ դրական արձագանք են գտել, և 2020 թվականի հունվարից արշավները կշարունակվեն մյուս վայրերում:

Այս նախաձեռնությունը նպատակ ունի քաղաքացիների շրջանում ձևավորել հոգատարություն և պատասխանատու վերաբերմունք պատմամշակութային ժառանգության հանդեպ:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին ՊՆ-ն հայտարարություն է տարածել Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Մայիսի 17-ի աստղագուշակ Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Երազելը իզուր ա. Իրինա Այվազյանը հուզիչ հրապարակում է արել. բացառիկ Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենաընթերցվածները