Ազգային-քրիստոնեական բևեռ կամ նոր նրբերանգներ ապագա քաղաքական մարտերում

«Հայոց Արծվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը այսօր կոշտ հայտարարությամբ է հանդես եկել: Ըստ էության, գնահատելով հանրային պահանջը՝ նոր քաղաքական բևեռների ձևավորման ուղղությամբ, Խաչիկ Ասրյանը շեշտում է՝ հայ ժողովուրդը մերժում է ոչ միայն Հայաստանի գործող ամերիկահպատակ ու թրքապաշտ իշխանությանը, այլ մանիպուլյացիաների միջոցով նախորդ իշխանությունների հետվերադարձի հեռանկարը:

Ինչ է ստացվում. հայկական քաղաքական դաշտում կատարյալ քաոտիկ վիճակ է, երբ Արցախը տանուլ տված իշխանությունները փորձում են իրենց շարունակականությունը ապահովել նախկինների վերադարձի տխուր հեռանկարով: Այս երկու քաոտիկ բևեռների արանքում մոլորված հանրությունը այլևս հայացքը պետք է ուղղի նոր, գաղափարական քաղաքական առաջնորդներին և ուժերին, նոր ազգային, քրիստոնեական բևեռին, որի ստեղծման մասին ուղիղ տեքստով խոսում է Խաչիկ Ասրյանը:

Հայտարարությունը հետաքրքրական է նաև այն հանգամանքով, որ պահանջ է դրվում նոր Ազգային ժողովի ընտրությունների: Կամ իշխանությունը կվերցնի նետված ձեռնոցը և կփորձի քաղաքական ճանապարհով հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը, կամ երկիրը կտանի նոր ցնցումների...

Ամեն դեպքում, նոր բևեռի ուրվագծումը խոստանում է հետաքրքիր նրբերանգներ մտցնել ապագա քաղաքական մարտերում:

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա դեռահասները ծեծի են ենթարկել համադասարանցուն, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր
Ամենաընթերցվածները