ՀՀ-ում կա մեկ քաղաքական օրակարգ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Արման Վարդանյան

«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

Այսօր Հայաստանի Հանրապետությունում կա մեկ քաղաքական օրակարգ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որին հասնելու համար ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, պայքարի դուրս գա և ստիպի լսել ու կատարել իր կամքը, քանի որ դա է իրական ժողովրդավարությունը։
Կապիտուլացված Հայաստան, անօթևան մնացած փախստականներ, աղքատության բարձր մակարդակ, հուսախաբ ու ընկճված ժողովուրդ․․․ Ահա այն ամենն, ինչ մեր հաղթանակած պետությունից ու ժողովրդից թողեց ճռճռան խոստումներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի Հանրապետությունն այսօր գտնվում է դեֆոլտի վտանգի առաջ․ պարտքով թոշակ ու աշխատավարձ վճարելով՝ հնարավոր չէ երկար ձգել։ Ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում, գերիների տունդարձի` այդպես էլ չլուծված հարց, ներդրումների բացակայություն և պետությանն ու ազգային անվտանգությանն ուղղված լրջագույն վտանգ։ Նիկոլ Փաշինյանը, առանց ժողովրդի կարծիքը լսելու, իր թիմակիցների հետ որոշեց չգնալ արտահերթ ընտրությունների, ինչը ցույց է տալիս նրա անհագ ցանկությունը՝ դիկտատուրա հաստատելու և արհամարհանքը հայ ժողովրդի նկատմամբ։
Այս իրավիճակի լուծումը մեկն է․ Փաշինյանը պետք է հրաժարական տա, կազմակերպվեն ազատ ու արդար արտահերթ ընտրություններ, և նոր ուժով ձեռնամուխ լինենք «ողնաշարը ջարդված պետության առողջացմանը»։
Սիրելի՛ ժողովուրդ, այս արհավիրքին կարող է հաջորդել վերածնունդ։ Մեզ հարկավոր է միասնականություն ու հավատ սեփական ուժերի հանդեպ։
Առա՛ջ Աստված։
 
 

 

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան Այսօր Չեռնոբիլի աղետի 38-րդ տարելիցն է Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա դեռահասները ծեծի են ենթարկել համադասարանցուն, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել
Ամենաընթերցվածները