ՀՀԿ-ն ապացուցել է, որ լուրջ կառույց է. Էդուարդ Շարմազանով

Աժ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց հանրահավաքային պայքարը արդյունք տալու է: Մենք փորձել ենք Շարմազանովից պարզել, թե ինչ քայլեր են պատրաստվում իրականացնել:

-Պարո՛ն Շարմազանով, ըստ Ձեզ վերջին հանրահավաքն արդյոք ստիպելու է ՀՀ իշխանություններին եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական ներկայացնել:

-Նախ առաջինը, ես երբեք այն կարծիքին չեմ եղել, որ մեկ հանրահավաքով այս կապիտուլյանտը պետք է հեռանա իշխանությունից: Մենք տեսանք, որ եթե նա ունենար քաղաքական պատասխանատվություն, ինչի մասին ինքը խոսում է, բայց իրականում չուներ, պետք է, հենց, նոյեմբերի 9-ին հրաժարական ներկայացներ, ներողություն խնդրեր ժողովրդից եւ հեռանար, որովհետեւ ինքն է եղել այս պարտության պատճառը, ինքն է 44 օր խաբել ժողովրդին, ինչքը , որպես գերագույն հրամանատար՝ ինչպես ինքն է իրեն հռչակել, չի կարողացել կազմակերպել մոբիլիզացիան, եւ առհասարակ՝ պետությունը ռազմական ռելսերի վրա դնելը: Ինքն է ժողովրդից ծածուկ, թաքուն, հակառակ իր տված հրամանին, գնացել եւ Ալիեւի հետ նման նվաստացուցիչ արձանագրություն կնքել, ավելին՝ հունվարի 11-ին էլ նա ապացուցեց, որ ինքն էլ ի զօրու չէ պաշտպանել հայ ժողովրդի անվտանգությունը եւ դարձել է Ալիեւի եւ Էրդողանի կամակատարը: Բայց, երբեք իլուզիաներ չեմ ունեցել, որ այս մարդ, որը աշխարհում ամենաշատը սիրում է պաշտոնն ու աթոռը, 1-2 հանրահավաքից հետո պետք է գնա:

-Հայտարարվեց, որ շարունակելու եք անհնազանդության ակցիաներ, փողոցներ փակել, արդյոք այս ամենն օգնելո՞ւ է հասնել հրաժարականի, քանի որ անցած նմանատիպ քայլերը, որեւէ կերպ չօգնեցին հասնել ձեր նպատակին:

-Համոզված եմ, որ ճնշումը պետք է ավելանա, եւ նախորդ հանրահավաքն էլ ուներ մի կարեւոր ցուցիչ. սրա ուսապարկերը եւ անձամբ ինքն ու իր ֆեյքաֆերման հայտարարում էին, թե մարել է ըմբոստությունը, դժգոհությունը, մարել է ընդդիմության ալիքը եւ 17 քաղաքական կուսակցություններn այլեւս հեղինակություն չունեն, մենք տեսանք, որ վերջին հանրահավաքը, թերեւս, ամենաբազմամարդն էր՝ նույնիսկ այդպիսի ոչ բարենապաստ եղանակային պայմաններում: Եվ եւս մեկ անգամ սա ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը միակ ու ամենագլխավոր քաղաքական օրակարգն է, որ հուզում է հայ ժողովրդի մեծամասնությանը:

-Արդյոք լիդերների կողմից որոշվե՞լ է, որ ՀՀԿ-ականները ելույթներ չեն ունենալու հարթակներից, քանի որ կուսակցության վարկանիշը ՀՀ-ում ցածր է:

-Չեմ կարծում, որ հիմա ժամանակն է վարկանիշակռիվ անել: Հիմա հայրենիքի փրկության խնդիր է: Երբ սա կհեռանա իշխանությունից, այն ժամանակ հանգիստ, ընտրությունների միջոցով կերեւա, թե ով ինչքան ձայն ունի, ով ինչքան ձայն չունի: Եթե որոշ մարդիկ այսօր վարկանիշացավով են տառապած, մեզ համար էականը ոչ թե կուսակցամոլությունն է, ոչ թե մեր վրա վերմակը քաշելն է, այլ ազգային, համազգային խնդիրներ լուծելն է: Այսօր ոչ թե քաղաքական պայքար է, այսօր արցախյան շարժում-2 է, որտեղ կա մեկ օրակարգ, որն այս ազգադավ իշխանությունից օր առաջ ազատվելն է: Հետո կգա ժամանակը՝ ով ինչքան ձայն ունի, կերեւա: Միայն մի բան ասեմ, եթե Հանրապետական կուսակցությունը 2018թ. ապագա կապիտուլյանտի կողմից կազկակերպված խայտառակ, ատելության ու վախի մթնոլորտում տեղի ունեցած ընտրություններում 4-րդ տեղն է գրավել եւ ստացել պաշտոնական տվյալներով 60,000 ձայն, ապա ասեմ, որ այսօր մեր համախոհների թիվը մի քանի անգամ ավել է: Երեք տարվա ընթացքում Հանրապետական կուսակցությունը ապացուցեց, որ ինքը ամենասկզբունքային եւ ամենալուրջ կառույցներ ունեցող քաղաքական կուսակցություններից մեկն է: Բայց կրկնում եմ, որ 11 կուսակցություն է մասնակցել, ու նույնիսկ սրա օրոք մենք 4-րդ տեղն ենք գրավել: Ավելին, եթե 3 տարի է բոլորը խոսում են «Հանրապետականից», նշանակում է «Հանրապետական»-ն իր տեղն ու դերը քաղաքական դաշտում ունի եւ ունենալու է: Իսկ երբ սա կհեռանա, կլինեն նորմալ կազմամերպված, ժողովրդավարական ընտրություններ, այն ժամանակ կտեսնենք՝ ով ինչ ունի:

-Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա անելիքները՝ առաջիկայում արդյունք ունենալու համար:

Այսօր «Հանրապետական»-ի միակ օրակարգն է համախմբվել ազգային ուժերի հետ ու հասնել ապազգային ու հողատու վարչապետ կոչվածի հրաժարականին:

Սոնա Գրիգորյան

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Ադրբեջանում զինվnրական ծառայության ժամկետը կարող է կրճատվել վեց ամսով Լիբիայի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավակ է խորտակվել. 42 մարդ անհետ կորած է համարվում Լոռիում «Ford Transit»-ը վրшերթի է ենթարկել 21-ամյա աղջկան Ժողովրդագրական «ձմեռը»՝ որպես համաշխարհային և տեղական մարտահրավեր. «Փաստ» Վաղարշապատի ընտրությունները. պայքար ճնշումների, վարչական ռեսուրսի և հանրային կամքի միջև «Կուտ տալ» ասվածը դեռ երբեք այդքան բառացի չէր հնչել. «Փաստ» «Այն, ինչ Նիկոլ Փաշինյանն անում է ներքին դաշտում, ուղղակիորեն շաղկապված է այն պահանջների հետ, որոնք նա ստանում է Ադրբեջանից». «Փաստ» Հայաստանում Ozon-ի շրջանառությունը աճել է ավելի քան մեկուկես անգամ. «Փաստ» Դիվադադար եղած, քունը կորցրած իշխանություն. «Փաստ» Արշակ Կարապետյանը զգուշացնում է բոլորին. «Փաստ» «ՔՊ-ն իրավունք չունի հավակնել ազգի հոգևոր մայրաքաղաքի կառավարմանը». «Փաստ» Վաղարշապատը որոշելու է՝ կմնա՞ Եկեղեցին հարվածի տակ. «Փաստ» Մոլորակները կարող են ինքնուրույն ջուր արտադրել. այս բացահայտումը ընդլայնում է բնակելի աշխարհների որոնման սահմանները Ֆիլիպիններում «Ֆունգ Վոնգ» սուպերթայֆունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 18-ի. ABS-CBN Չինաստանը մտադիր է սահմանափակել ԱՄՆ պաշտպանական ընկերությունների համար հազվագյուտ հողերի մատակարարումները․ WSJ Ռուսաստանցիներին սկսել են տուգանել Telegram-ի ալիքներին բաժանորդագրվելու համար Կասեցվել է «Պրեմիում» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի արտադրական գործունեությունը Տավուշի համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի անտառահատման դեպքը Գազան կարող է բաժանվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև. Reuters Վաղարշապատի ընտրությունները՝ Փաշինյանի քաղաքական դիմադրության քննություն Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը Աշխարհում միայն մի կետ կա, որը միացնում է միանգամից երեք օվկիանոս «Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մահացել Dalan Technopark-ը թողարկում է իր առաջին պարտատոմսերը․ տեղաբաշխողը՝ Cube Invest-ն է
Ամենաընթերցվածները