Հանրապետության անասնահամաճարակային իրավիճակի վերահսկողությունն առաջնահերթ խնդիր է

ՀՀ սննդամթերք անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր հրավիրել էր խորհրդակցության՝ հանրապետությունում անասնահամաճարակային իրավիճակի և ոլորտի վերահսկողության  բարելավման հնարավոր ուղղությունները քննարկելու նպատակով: Խորհրդակցությունը մասնակցում էին  ներկայացուցիչներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից, ՍԱՏՄ ղեկավարի տեղակալները, մարզային կենտրոնի պետերը:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, կարևորելով կենդանիների պատվաստումների գործընթացը, նշել է, - «100 տոկոսով վերահսկել անասնահամաճարակային իրավիճակն առանց կենդանիների հաշվառման ու համարակալման, իհարկե, դժվար խնդիր է, սակայն լիահույս եմ, որ այս տարի համարակալման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները կամբողջացվեն: Իսկ մինչ այդ՝ պետք է ժամանակին սկսել պատվաստումների գործընթացը և համատեղ ուժերով անել հնարավորը կենդանիներին վտանգավոր հիվանդություններից ու վարակներից զերծ պահելու համար»:  

Կենդանիների պատվաստումները ժամանակին կատարելու ու հաշվառման գործընթացին է անդրադարձել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը: «Առկա են թե սիբիրախտի, թե դաբաղի պատվաստանյութերը, որոնք արդեն բաշխվել են ամբողջ հանրապետությունում, սկսվել են պատվաստման աշխատանքները: ՍԱՏՄ մարզային կառույցների և մեր համաճարակաբանների սերտ համագործակցությունն անկասկած արդյունքներ տալիս է»,- ասել է նա:

ՍԱՏՄ մարզային կառույցների ղեկավարներն առաջարկել են կազմել պատվաստումների  ժամանակացույց ամսական կտրվածքով՝ հաշվի առնելով մարզերի աշխարհագրական ու կլիմայական առանձնահատկությունները, աշխատանքներն անել հնարավորինս համաձայնեցված՝ ՍԱՏՄ տեսուչի, համաճարակաբանի և անասնաբույժի մասնակցությամբ:

Խորհրդակցության մասնակիցները շեշտել են համատեղ քննարկումների արդյունավետությունը թե անասնահամաճարակային իրավիճակի վերահսկողության համար առաջացող խնդիրներրի լուծման, թե անասնաբուժական ծառայությունների առաջնահերթ քայլերի հստակեցման, թե անասնաբույժների վերապատրաստման և նոր կադրերի ներգրավման տեսակետից:

Սննդամթերքի անվտանգության տեսչականմարմին

Աղբյուրը՝ snund.am

 

դիտվել է 15 անգամ
Լրահոս
G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴ Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը ՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Տաջիկստանի քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Երևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է Բարսելոնային և դուրս եկել կիսաեզրափակիչ Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Ադրբեջանցիները քանդել են Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը․ ահազանգ Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»
Ամենաընթերցվածները