Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ

Ազգային-քաղաքական գործիչ Արայիկ Պարոնյանը իր Ֆեյսբուքի էջում գրել է.
 
Մարդկության ամենահուզող հարցերից մեկը եղել և շարունակում է մնալ իր համար բնական վիճակի փնտրտուքը. ո՞րն է ավելի գերադասելի, խաղաղությո՞ւնը, թե՞ պատերազմը: Իրականում խաղաղությունն ու պատերազմը նման են սիամական զույգի և չեն կարող գոյություն ունենալ առանց մեկը մյուսի:
Պատերազմում են հանուն խաղաղության, իսկ խաղաղության ժամանակ պատրաստվում հաջորդ պատերազմին, սա է ազգերի գոյության գրավականը: Ամենացանկալի խաղաղությունը այն է, որը ձեռք է բերվում հաղթական պատերազմով: Ըմբռնե՞լ ենք մենք ազգովի այս ճշմարտությունը, կարծում եմ ո՛չ: Պատրաստվո՞ւմ ենք մենք այսօրվանից հաջորդ պատերազմին, անկեղծ ասած, վստահ չեմ: Ի վիճա՞կի է կապիտուլացիա ստորագրած և ազգին խայտառակ պարտության տարած այսօրվա իշխանությունը պատրաստել ազգին հաջորդ պատերազմին, առավել ևս, առաջնորդել այդ պատերազմում, իհարկե, ո՛չ: Հետևաբար, նրանք պետք է հեռանան:
Իշխանության պետք է գան այն ուժերը, առավել ևս, այն առաջնորդը որն իր ողջ գիտակից կյանքում առաջնորդվել է այն համոզմունքով, որ ուժեղինն է Հայրենիքը, իրավունքն ու ամեն ինչը: Եվ, ով վերջին 30 տարիներին իրեն նվիրել է ազգի ռազմահայրենասիրական դաստիրակության և ուժեղ բանակ կառուցելու գործին ու իր կյանքը մշտապես դրել է հանուն հայրենիքի պաշտպանության համար մղվող պայքարի զոհասեղանին:
Հետևելով վերջին 30 տարիների հասարակական-քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև արցախյան երեք պատերազմներին ունեցած անմիջական մասնակցությանը կարող ենք փաստել, որ անվիճելի Առաջնորդը «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանն է:
դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Տաջիկստանի քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Երևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է Բարսելոնային և դուրս եկել կիսաեզրափակիչ Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Ադրբեջանցիները քանդել են Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը․ ահազանգ Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իրանի գրոհի պատճառով սահմանված սահմանափակումները ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Երկրաշարժ՝ Թուրքիայում 1,5 տարեկան տղան 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել Թուրքիայի կոչը՝ Իրանին Իսրայելին Իրանի հարվածից հետո Բայդենը միտումնավոր հանդես չի եկել ուղերձով. Politico ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ «Ապրելու ուժ տվեց Դավիթիս երազանքի իրականացումը՝ Դադիտան կառուցումը». Դավիթ Ուզունյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Եղնիկներում. «Փաստ» Հերթական կեղծ հակադրումն ու արհեստական «օրակարգը». «Փաստ»
Ամենաընթերցվածները