Ինչպես են անցնում «Ֆեյք պապա» նախագծի նկարահանումները և ինչ զարգացումներ են սպասվում

Մկրտիչ Արզումանյանի, Արփի Գաբրիելյանի, Միհրան Ծառուկյանի և այլ դերասանների մասնակցությամբ «Ֆեյք մամա» նախագիծը մոտ 1 տարվա ընդմիջումից հետո վերադառնում է եթեր «Ֆեյք պապա» խորագրով, նոր կոնֆլիկտներով և զարգացումներով։

Այս օրերին ընթանում են նախագծի նկարահանումները։ Tert.am Life–ը ներկա է եղել նկարահանումներին և իր ընթերցողներին ներկայացնում է բեքսթեյջ լուսանկարներն ու նոր եթերաշրջանի մանրամասները։

Նախագիծն ի սկզբանե նախատեսված էր 1 եթերաշրջանի համար։ Թե ինչու «Ֆեյք մամա»–ն վերադարձավ որպես «Ֆեյք պապա», սիթքոմի ռեժիսոր Հարություն Խալաֆյանը պարզաբանեց․ «Քանի որ «Ֆեյք մամա»–ի վարկանիշը բավականին բարձր էր, նախագծում նկարահանվում էին լսարանի սերը վայելող դերասաններ, որոշում կայացվեց հետաքրքիր շարունակություն մտածել նույն կազմի համար։ Սցենարիստը հետաքրքիր շունչ է հաղորդել․ ավելի հետաքրքիր սյուժետային կոնցեպտով, դերասանական թարմացված  կազմով վերադառնում ենք»։

Թե ինչպես է Մկոյի կերպարը դառնում «ֆեյք պապա» իր տան մեջ, հեղինակները չեն բացահայտում, որպեսզի հեռուստադիտողները հետաքրքրությամբ բացահայտեն քայլերի հաջորդականությունը։ Հարությունը միայն բացահայտեց, որ Միհրանի և Արփիի հերոսները հայտնվել են աղքատության եզրին, հիմա բոլորն ապրում են մի տան մեջ, միմյանց հետ ունեն տարբեր տեսակի խնդիրներ։

Ռեժիսորը հայտնեց, որ գրեթե ամեն սերիայում հանդես են գալիս նոր դերասաններ։ Ինչ վերաբերում է դերասանական հիմնական կազմին, Հարությունը շեշտեց, որ չնայած 1 տարվա դադարին՝ դերակատարները հեշտությամբ վերադարձան իրենց կերպարներին։ Քանի որ յուրաքանչյուրը գտել էր իր կերպարը, հիմա աշխատանքը բավականին հեշտացել է։

«Մոտ 1 տարի անցել է, սակայն դերասանների մոտ պահպանվել էր կերպարի մկանային հիշողությունը։ Դա ամենակարևոր գործոններից մեկն էր։ Մեզնից շատ ջանք չպահանջվեց կերպարները նորից բացելու համար»,– ասաց նա։

Այս անգամ ռեժիսորը չի բացահայտում՝ նախագիծը 1 եթերաշրջա՞ն կտևի, թե շարունակական կլինի․ «Թող լսարանը վերջում հասկանա՝ շարունակության տեղ թողնո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Առայժմ դա գաղտնի կպահենք»։

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան Ջուր չի լինի Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamAZ»-ը․ «VAZ»-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ամենաընթերցվածները