«Ընկերներիս ցանկում կան տարբեր հայ երգիչներ, որոնք վստահ էի՝ չեն էլ արձագանքելու». Էմմա Ասատրյանը՝ իր աշակերտուհու կատարման մասին Նիկի Յանոֆսկու կարծիքի եւ հայկական երգարվեստում տիրող անճաշակության մասին

Երգչուհի Էմմա Ասատրյանն օրերս կիսվեց Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի իր աշակերտուհու՝ 9-ամյա Սուսաննա Գրիգորյանի՝ «Flyin’ Home» ջազային ստեղծագործության անզուգական կատարմամբ, որը գրավել է նաեւ ջազային հայտնի երգչուհի Նիկի Յանոֆսկու ուշադրությունը: «Հրաշալի աշատանք է, շարունակիր նույն կերպ»՝ Սուսաննայի ինստագրամյան հրապարակման ներքո մեկնաբանել է երգչուհին՝ նաեւ իր էջի Story բաժնում կիսվել հայ աղջնակի կատարմամբ:

Սուսաննան մի քանի ամիս է, ինչ պարապում է Էմմայի մոտ: Ջազային երգչուհին առաձնահատուկ ոգեւորված է աշակերտուհու տաղանդով եւ ամեն օր նորը սովորելու ձգտումով ու կամեցողությամբ, միունեւյն ժամանակ՝ տխրում է՝ տեսնելով հայ հասարակության, մեդիայի եւ հայտնի կոլեգաների անտարբերությունը ճաշակով ու տաղանդավոր երեխաների նկատմամբ: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Էմման պատմել է Սուսիկի հետ իր աշխատանքի, խոսել հայկական շոու-բիզնեսում տիրող անճաշակության ու նախանձի, ինչպես նաեւ՝ այլեւս չստեղծագործելու եւ նոր տեսահոլովակներ չներկայացնելու պատճառների մասին:

«Սուսաննան շատ հետաքրքիր, համեստ, զուսպ, իսկապես, տաղանդավոր բալիկ է, որը, ի դեպ, ծնվել է երաժիշտների ընտանիքում: Մոտ երկու-երեք ամիս առաջ նրա տատիկը զանգահարեց ինձ, ասաց, որ շատ ուզում է, որ Սուսիկը գա ինձ մոտ վոկալ պարապելու, եւ երբ համաճարակային իրավիճակից հետո Սուսիկը եկավ, դասեր ունեցանք, եւ ես անմիջապես հասկացա, որ նրա արյան միջով է հոսում ջազ երաժշտությունը: Հենց առաջին ձայնավարժություններից հասկացա նրա ուղղությունը, ոճը, եւ թե ինչպես է զգում երաժշտությունը: Սկզբում շատ փակ էր, իր բնության շատ քիչ տոկոսն էր օգտագործում, եւ ես բացատրեցի նրան, որ ջազի մեջ, հատկապես, ազատությունն է կարեւոր, քանի որ եթե դասական երաժշտությունը երկնային երաժշտություն է, ջազայինը՝ մերկ հոգի է»,-պաստմեց երգչուհին՝ հավելելով, որ ընդամենը մի քանի զրույց է պահանջվել, որպեսզի աշակերտուհին ցույց դնի իր տաղանդի ամբողջ պոնտենցիալը:

«Հենց առաջին ստեղծագործությունը, որը ես հանձնարարեցի նրան սովորել, Անտոնիա Կառլոս Ջոբինի No More Blues-ն էր: Երբ նա հաջորդ դասին եկավ, շատ լարված էր երգում, որից հետո ունեցանք զրույց, այնուհետեւ նա նույն ստեղծագործությունն արդեն ուրիշ կերպ կատարեց: Առհասարակ, երբ ջազային ստեղծագործությունն ավարտվում է, նույն հարմոնիայի վրա սկսում են իմպրովիզ անել: Նա մեծ երաժիշտի նման՝ երգը վերջացրեց ու սկսեց սոլո երգել»:

Անդրադառնալով Սուսաննայի՝ «Flyin’ Home» կատարմանն ու Նիկի Յանոֆսկու կողմից նկատվելուն՝ Էմման նշեց.

«Սուսիկն այս շրջանում որոշ ժամանակով Դուբայում է, հիմա մեր դասերն առցանց ենք անում: Այնպես ստացվեց, որ երգը պարապելուց հետո նրա մայրիկին խնդրեցի, որ տեսաձայնագրի նրա կատարումն ու ուղարկի ինձ: Ես էլ ոգեւորվեցի ու տեղադրեցի իմ էջում: Սուսիկն էլ այն տեղադրեց իր ինստագրամյան էջում, որտեղ, ի տարբերություն մեր շատ հայ աստղերի (որոնք չգիտես՝ ինչպես, շատ աստղաբաշխական թվի հետեւորդներ են ունենում (ծիծաղում է)), նա մեծ թվեր չունի, պարզապես նշել էր Նիկի Յանոֆսկուն, եւ դրանից հետո Յանոֆսկին միանգամից մեկնաբանություն գրեց ու կատարումը տեղադրեց Instagram-ի Story բաժնում: Իհարկե, սա շշմելու բան էր, քանի որ Յանոֆսկին ելույթներ է ունենում Սթիվի Ուանդերի, Քուինսի Ջոնսի եւ այլ հանրահայտ երաժիշտների կողքին... Այնքան հետաքրքիր է՝ ինձ մոտ ընկերների ցանկում կան տարբեր տարիքի հայ երգիչներ՝ իմ տարիքի, կամ ինձանից փոքր, որոնք, որ նաեւ դասավանդում են, բայց վստահ էի, որ իրենք չեն էլ արձագանքնելու Սուսիկի կատարմանը, որովհետեւ համատարած նախանձ է տիրում: Սա ոչ իմ երգն էր, ոչ էլ ես էի երգում, եթե խնդիրն իմ մեջ է, այլ տաղանդավոր հայ բալիկ, որով կարելի է հպարտանալ: Բայց ուրախացա, որ գրել էին այն մարդիկ, որոնք ինքնահաստատված են, մնացածն արդեն գլոբալ խնդիր է՝ բնորոշ մեր ազգին»:

Խոսելով հայկական իրականության մեջ տարածվող երգերի ու երաժշտության մասին՝ Էմման հավելեց.

«Ամերիկայում էլ կան չափազանց վատ երգեր, վատ որակի երաժշտություն, դեգրադացնող բաներ եւ այլն, բայց այդ ամենի հետ մեկտեղ՝ կա նաեւ շատ որակյալը: Ինչո՞ւ են մեզ մոտ գլոբալ ասում՝ «Պահանջը դա է»: Եթե այս ամենը հսկվեր, անորակի հետ մեկտեղ այլ բաներ էլ ցուցադրվեր, որ ունկնդիրը տեսներ, լսեր, հաստատ չորը թացից կսկսեին տարբերել: Հիմա շատ անմակարդակ ու անորակ բաները դարձել են արժեքավոր, եւ այնքան փայլուն արտիստներ կան, որոնք Հայաստանում չեն գործում: Ուրախ եմ, որ Սուսիկն այստեղ չի սովորելու: Նա կսովորի դրսում, կվերադառնա, նոր իրեն կսկսեն գնահատել: Պարզ օրինակ բերեմ՝ երբ ես այստեղ էի եւ երգում էի Հայաստանում, ամեն ինչ բոլորի համար սովորական էր, բայց երբ գնացի Ավստրիա, սովորեցի այնտեղ, չեմ հիշում՝ կոնկրետ ովքեր, բայց գիտեին, որ եկել եմ Ավստրիայից, ինձ ներկայացնելուց ասում էին՝ «Էմման է, գիտե՞ք՝ ի՜նչ ֆանտաստիկ երգչուհի է, Ավստրիայում է սովորել»... Ես հասկացա, որ տվյալ մարդիկ ինձ չ՝էին էլ լսել, պարզապես, այն փաստը, որ ես Ավտրիայում եմ սովորել, նրանց մոտ այդ կարծիքն էր ձեւավորել: Այստեղ գրում են այն երգիչների մասին, որոնք պարզ չէ, թե ինչ են երգում, ուղղակի, ասես, «նորաձեւության» ետեւից են գնում: Իսկ այն, ինչի մասին գրում են, ձեւավորում է ճաշակ: Մանավանդ, որ այդ մարդիկ իրենց լուսանկարների կամ նորաձեւ հագուկապի շնորհիվ դարձել են հայտնի ու իրենք էլ են սկսել դասավանդել, կրթել սերունդին…

Ժամանակին մի փորձ է արվել երկու հղի կանանց հետ՝ մեկն անընդհատ դասական երաժշտություն է լսել, այցելել ցուցահանդեսներ, մյուսն արել է հակառակը, ու նրանց բալիկներն էլ ծնվել են տարբեր ճաշակներով՝ ըստ իրենց հրամցրածի»:

Էմմայի կարծիքով՝ կարեւոր է, որ տաղանդավոր լինելու հետ մեկտեղ՝ երեխաները չտրվեն գայթակղություններին.

«Սուսիկը, փառք Աստծո, չի տրվում գայթակղություններին, իսկ նրա տարիքում դրանք շատ վտանգավոր են: Ինքս երեք աշակերտներ եմ ունեցել, որոնք, գրեթե, նույն տարիքում հաջողություններ են գրանցել, մասնակցել «Մանկական Եվրատեսիլ»-ին՝ Դալիթան, Բեթթին, Մոնիկա Ավանեսյանը, որոնք, նույնպես, չեն փոխվել հայտնիության պատճառով: Սուսիկին առայժմ հետաքրքրում է միայն ուսումը, լավ երաժիշտների հետ շփումը: Կարծում եմ՝ նրա մոտ ճիշտ արժեքներ են ձեւավորվում: Մեր առաջիկա նպատակները շատ ավելին սովորելն է, տեխնիկաներին տիրապետելը, որովհետեւ ջազը շատ ավելի խորն է, քան՝ դրա մասին պատկերացումները: Կան նաեւ ընթացիկ մրցույթներ, օրինակ՝ այս պահին Իտալիայում, որտեղ որ մասնակցության հայտ ենք ներկայացրել, բայց ինչպես նշեցի՝ մեզ համար առաջնային է սովորելը: Ուրախ եմ, որ մեր իրականության մեջ կան այսպիսի բալիկներ, որոնք ձգտում են այլ բաների, ունեն շատ լավ արժեքներ»:

Տարիներ առաջ Էմման, պարբերաբար, հանդես էր գալիս նոր երգերով, ներկայացնում մեկը մյուսից հետաքրքիր տեսահոլովակներ, սակայն երկար ժամանակ է՝ երգչուհին չի ներկայանում նորություններով.  

«Այն, ինչի մասին խոսեցի, բնականավար, ազդել է իմ որոշման վրա, ես ուղղակի նպատակահարմար չեմ գտնում այդ առումով ինչ-որ բաներ անել: Երբ անընդհատ տեսնում եմ, թե ինչի մասին են այսօր գրում, ինչ երգեր են ծնվում, անգամ մուսաս է «մեռնում», իսկ ծախս անել այն երաժշտության համար, որը ես եմ սիրում, կարծում եմ՝ իմաստ չկա…

 

Այնպես չէ, թե լավատես չեմ, բայց լավատեսության մի կետ դեռ չեմ տեսնում այս ասպարեզում, որովհետեւ մարդիկ շատ փոխված են: Ամեն բան այնքան կարծրացած է լավի ու հիթայինի մասին... Իսկ որեւէ երգով ներկայանալը, հեռախոսով տեսահոլովակ նկարահանելը, ինչը մեր երգիչներից շատերն են անում, մի փոքր ոչ պրոֆեսիոնալ եմ համարում, համենայն դեպս՝ «Շիկահեր ու կարճատեսը» բավական ծախսատար տեսահոլովակ էր, իսկ դրանից վատն անել չարժի, կարելի է, գոնե, պահել որակը, ինչը մեր օրերում դժվար է, որովհետեւ այդ գումարով կարելի է երեխային ինչ-որ տեղ տանել, ընտանիքի համար կարեւոր բան անել»,-իր որոշումը մեկնբանեց երգչուհին՝ հիշելով,- «Ի դեպ, ժամանակին այդ տեսահոլովակն առանց ինձ տեղյակ պահելու հայտնվեց ինչ-որ նոմինացիաներում, պատկերացրեք, ոչ մի մրցանակ չստացավ, որովհետեւ…այդպես (ծիծաղում է)»:

 

դիտվել է 26 անգամ
Լրահոս
«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան Ջուր չի լինի Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamAZ»-ը․ «VAZ»-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են
Ամենաընթերցվածները