Ինչո՞ւ «Հարս չկա» սիթքոմում Մոսո Կարապետյանին փոխարինեց Վաչեի եղբայրը՝ դերասան Վահան Թովմասյանը

Ամիսներ առաջ Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել էր, որ «Հարս չկա» սիթքոմի նոր եթերաշրջանում դերասանական կազմին է միացել դերասան Մոսո Կարապետյանը։ Սիթքոմն արդեն եթերում է, հեռուստադիտողները, սակայն, այդպես էլ չտեսան Մոսոյին, նրա փոխարեն էկրաններին հայտնվեց դերասան Վահան Թովմասյանը։

Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ Մոսոյի մասնակցությամբ մի քանի տեսարան արդեն նկարահանվել էր, սակայն այդ տեսարանները նորից են նկարահանվել։ Պատճառն այն է, որ պատերազմի ընթացքում սիթքոմի նկարահանումները դադարեցվեցին, իսկ Մոսոն Հայաստանում էր կարճ ժամանակով, քանի որ ամուսնությունից հետո նա բնակվում է ԱՄՆ–ում։ Դերասանը վերադարձել է ԱՄՆ առանց հասցնելու ավարտել նկարահանումները։

Մեզ հետ զրույցում Վահանը պատմեց, որ կերպարը խաղալու առաջարկը ստացել է, երբ պարզ է դարձել, որ Մոսոն այլևս չի կարող խաղալ այն։ Դերասանը նկատեց, որ իր համար նշանակություն չունի, որ ի սկզբանե կերպարը նախատեսված է եղել այլ դերասանի համար։

«Երբ ես ստացա այս դերի առաջարկը, Մոսոն արդեն գնացել էր։ Մենք լավ ճանաչում ենք իրար, սակայն կերպարի մասին քննարկում չենք ունեցել։ Դրա համար իմաստ չեմ գտել։ Իմ աշխարհայացքով եմ կերտել կերպարը։ Հերոսը մեր իրականությունից է վերցրած, իրականությանը մաքսիմալ մոտ կերպար եմ ստացել,– ասաց նա ու հավելեց, որ իր հերոսն այս եթերաշրջանի հիմնական գործող անձանցից մեկն է։ –Ռուսաստանից եկած երիտասարդ է, որը խորամանկ նպատակներ ունի Էլեն Ասատրյանի կերպարի՝ Լիզայի նկատմամբ, սակայն ընկնում է իր փորած փոսը։ Սյուժեն շատ հետաքրքիր է»։

Վահանը բավականին երկար ժամանակ որպես դերասան հանդես չէր եկել հեռուստատեսային նախագծերում։ Լսարանը նրան ճանաչում է «Բանակում» հումորային սերիալից, շատերը նրան հիշում են որպես Վաչեի եղբայր, սոցցանցերում Վահանին վերհիշեցին կարանտինի ընթացքում եղբոր՝ դերասան Վաչե Թովմասյանի հետ «Թովմասյաններ» նախագիծն իրականացնելուց հետո։ Դերասանը նկատեց, որ այս ընթացքում էկրանին չի եղել, սակայն ոլորտից դուրս էլ չի եղել, հեռուստատեսությունում է աշխատել։

«Այս ընթացքում խաղացել եմ էպիզոդիկ դերեր ընկերական օգնության կամ իմ հավեսի համար։ «Արմենիա TV»–ի բոլոր նախագծերում ընկերական հարաբերություններ ունեմ։ Նկարահանման հրապարակում մեր ընկերներն են, հաճույքով նկարահանվում ենք, մեկս մյուսին օգնում ենք, ինչը շատ կարևոր է։ Միայն ուրախ կլինեմ, եթե լսարանը վերհիշի ինձ ու սիրի կերպարս։ Հատուկ նպատակ չունեի ներկայանալու ավելի ռեյթինգային նախագծում կամ դերասանական գործունեություն վերսկսելու։ Ինքս ինձ համար նորություն չեմ անում, քանի որ այս ամբողջ ընթացքում եղել եմ ոլորում, ուղղակի աշխատանքս էկրանից այն կողմ է եղել»,– եզրափակեց նա։

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը «Կրոկուսում» ահաբեկչության հետևանքով մահացել է գնդապետ Թիմուր Մյասնիկովը Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Պորտուգալացի մարզիչները կաշխատեն Նոայի ակադեմիայում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Արգենտինայի նախագահը հայտարարել է, որ մտադիր է աշխատանքից հեռացնել 70 հազար պետական ​​ծառայողի Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Սի Ծինփինն ասել է, թե մարդկության ապագան ինչից է կախված ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Մեթյու Միլլեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 4300 տարեկան եգիպտական դամբարան է հայտնաբերվել  Ըստ վերլուծաբանների, Հայաստանի իշխանությունները կշարունակեն տեղի տալ․ «Փաստ»
Ամենաընթերցվածները