«Ինձ համար անսպասելի էր»․ Վաչեի փոխարեն «Երգիր, թե կարող ես»–ը կվարի Գրիգը, Սոնան էլ կբեմադրի պարերը

«Երգիր, թե կարող ես» նախագծի այս եթերաշրջանում հեռուստադիտողներն այլևս չեն տեսնի շոումեն Վաչե Թովմասյանին, ով 2 տարի վարեց շոուն։ Նրա փոխարեն եթերում կլինի հումորիստ Գրիգ Գևորգյանը։ Նախագծի պարերն էլ այսուհետև կբեմադրի նրա կինը՝ պարուհի Սոնա Եսայանը։

Tert.am Life–ը ներկա է եղել Գրիգի և Սոնայի մասնակցությամբ առաջին նկարահանումներին և իր ընթերցողներին է ներկայացնում հետաքրքիր մանրամասներն ու ֆոտոշարքը։

«Երգիր, թե կարող ես»–ի այս եթերաշրջանի առաջին թողարկմանը Վաչեն ներկայացավ որպես մասնակից, «Սուպեր խաղը» վարում էր Ավետ Բարսեղյանը, 1 թողարկում էլ Վաչեն վարեց, սակայն պարտերազմի պատճառով նկարահանումները դադարեցվեցին, իսկ հիմա նա ԱՄՆ–ում է։ Գրիգին նախագիծ հրավիրելը շատ արագ է ստացվել։ Առաջարկից մինչև առաջին նկարահանում հաշված օրեր են տևել։

Նախորդ տարի, երբ Tert.am Life–ը լուսանկարում էր նախագծի բեքսթեյջը, Գրիգն ու Սոնան  մասնակիցներ էին։ Ի պատասխան դիտարկմանը, որ նախագիծը դուրը շատ եկավ, որոշեց մնալ այստեղ, դերասանը վստահեցրեց, որ աչքը Վաչեի «տեղի» վրա չէր։)

«Դուրս շատ եկավ, բայց ոչ ոքի վատ բան չեմ արել։ Վաչեն ինչպես կար իմ ընկերը, նույն կերպ շարունակում է լինել։ «Արմենիա TV»–ից ստացա առաջարկ, որն ինձ հետաքրքիր էր։ Այս փոփոխությունն ինձ համար էլ շատ անսպասելի էր, ոչ մի վայրկյան չեմ մտածել, որ նման բան կլինի, որովհետև երբեք ինձ չեմ պատկերացրել հաղորդումներում, որոնք վարում են այլ մարդիկ, հատկապես, իմ ընկերները։ Կարելի է ասել, որ սա փոխարինում էր հանգամանքների բերումով»,– ասաց Գրիգն ու հավելեց, որ սա «Արմենիա TV»–ի հետ իր առաջին համագործակցությունը չէ։

Թե ինչ կլինի հաջորդ եթերաշրջանում, դերասանը բացահայտել դեռ չի ուզում․ «Լավ բան է լինելու, բայց չեմ ասի՝ ինչ։ Ինչ վերաբերում է այս եթերաշրջանին՝ այն ամբողջությամբ վարելու եմ ես, ես եմ ներկա լինելու աստղային բոլոր ֆալշերին, տարօրինակ երգերին»։

Գրիգից հետաքրքրվեցինք՝ արդյոք փոփոխության մասին խոսել է գործընկերոջ հետ․ «Վաչեի հետ շատ հաճախ են զրուցում, բայց նախագծի մասին խոսելու առիթ չի եղել, քանի որ այս ամենը շատ արագ ստացվեց։ Ամեն դեպքում, գաղտնիք բացահայտեմ, որքանով ես գիտեմ, քննարկումների ժամանակ Վաչեն ևս առաջարկել է իմ թեկնածությունը որպես նոր հաղորդավար»։

Վաչեն այս նախագծում բավականին սիրված էր, հաճախ կարելի էր կարծիքներ լսել, որ նրա մոտ շատ լավ է ստացվում այս ձևաչափը։ Այս առումով Գրիգը բարձր նշաձող ունի, բայց վստահեցնում է՝ դրանից չի լարվում։

«Լարվածություն չկա, որովհետև թե՛ Վաչեն, թե՛ ես շատ երկար ժամանակ է՝ վարում ենք։ Հեռուստադիտողները գիտեն երկուսիս վարելու ոճը։ Կարիք չկա վարել այնպես, ինչպես մյուսը։ Ամեն մարդ իր հետաքրքրությունն ունի։ Ես փորձում եմ վարել իմ ոճով՝ այնպես,  ինչպես կվարեի, եթե անգամ տեսած չլինեի Վաչեի տարբերակը։ Անհանգստությունը զուտ այնքանով էր, որ նոր էի ծանոթանում ձևաչափին,– ասաց նա ու հավելեց, որ տրամադրվել ու թեմայի մեջ է մտել հենց բեմում,– Այս ամենը մարսում ես արդեն նկարահանման հրապարակում, որովհետև ինչքան էլ պատմում, բացատրում են, վարելիս պատկերը փոխվում է։ Պիտի անկեղծ լինեմ, ժամանակի բերումով չեմ հասցրել շատ հետևել նախագծին։ Կային փուլեր, որոնց մանրամասները լավ չգիտեի, նոր փուլեր են ավելացել և մտավախություն ունեի ճիշտ տեղում ճիշտ բան չասելու, սակայն թիմի շնորհիվ կարողացա արագ ադապտանալ։ Ինձ համար այս ամենն առավել հետաքրքիր է, քանի որ ես ու Սոնան եղել ենք որպես մասնակից, և ես ֆիքսել եմ այդ նյարդայնանալը, լարվածությունը։ Ինձ պես շատ մարդիկ կան այս նախագծում, ովքեր չեն ցանկանում ցուցադրել իրենց վոկալային հրանալի տվյալները, բայց պետ

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա դեռահասները ծեծի են ենթարկել համադասարանցուն, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան Ջուր չի լինի
Ամենաընթերցվածները