Փաշինյանը խաղում է «վա բանկ», նա ոչնչանալու է քաղաքականությունից. Արա Սաղաթելյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը խաղում են «վա բանկ», նրանք չունեն քաղաքական պատասխանատվություն, որպեսզի տեղի ունեցած իրադարձություններից հետո հրաժարական տային, ինչի արդյունքում նրանք ընդմիշտ հեռանալու են քաղաքականությունից։ Այս մասին 24TV-ի եթերում հայտարարել է խորհրդարանի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, ով գրեթե երկու շաբաթ ազատազրկվել էր հայտնի ֆեյք «Գագիկ Սողոմոնյանի գործով» և ազատ է արձակվել Վերաքննիչ դատարանի որոշմամբ։ 

«Աշխարհում մենք այլևս ընկալելի չենք դառնում, կամաց-կամաց վերածվում ենք պապուասների։ Մենք կանք, բայց մեր նկատմամբ վերաբերմունքը գնալով գլորվում է անդունդը՝ հատկապես հաշվի առնելով ստվերային արդարադատության այն դրսևորումները, որոնք կան իշխանության մոտ», - ասել է նա՝ ի նկատի ունենալով վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի կողմից ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի քրեական գործերի միջամտությունը, որոնց մասին մամուլը փաստեր հրապարակեց։  Արա Սաղաթելյանը նաև հայտնել է, որ ինքը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի թիմից է, ով մի քանի անգամ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանի հետ ընտրությունների գնալու անհնարինության մասին։

«Մեր թիմը վերլուծում է, ունի տեղեկություններ, որ Փաշինյանը կկեղծի ընտրությունները», - հավելել է նա՝ նկատելով, սակայն, որ ընդդիմության մեջ այս առումով կարծիքները տարբեր են։ 

«Ընդդիմությանը միավորում է Նիկոլ Փաշինյանի հեռացման օրակարգը։ Մնացյալ հարցերով կա ժողովրդավարություն», - ասել է Սաղաթելյանը։  Արա Սաղաթելյանը նաև անդրադարձել է իր քրեական գործին, տանը, աշխատասենյակում տեղի ունեցած խուզարկություններին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴ Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը ՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Տաջիկստանի քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Երևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է Բարսելոնային և դուրս եկել կիսաեզրափակիչ Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Ադրբեջանցիները քանդել են Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը․ ահազանգ Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»
Ամենաընթերցվածները