Ամերիկացի գիտնականները քաղցկեղի աճն արգելակող դեղամիջոց են ստեղծել


ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականներին հաջողվել է ստեղծել դեղամիջոց, որն արգելակում է չարորակ ուռուցքի աճի համար անհրաժեշտ գլուտամինի մետաբոլիզմը: Ինչպես գրում է med2.ru կայքը, JHU083 անվանումը ստացած դեղամիջոցի հայտնագործությունը կարող է բեկումնային լինել ուռուցքաբանության ոլորտում:

Նոր միացությունը փոփոխում է չարորակ նորագոյացությունների միկրոշրջապատը՝ դարձնելով դրանք ավելի խոցելի իմունային համակարգի համար: Ընդ որում՝ դեղամիջոցը կուտակվում է ուռուցքի հյուսվածքներում: Ինչպես հայտնի է գլուտամինը խթանում է մետաբոլիկ ուղիները, ինչն էլ հանգեցնում է նորագոյացության սրընթաց աճի:

JHU083 դեղամիջոցն արդեն փորձարկվել է հաստ աղիքի քաղցկեղով, մելանոմայով և լիմֆոմայով հիվանդ մկների վրա: Հետազուտությունները ցույց են տվել, որ միացությունը ճնշում է ուռուցքի աճը և բարձրացնում է բարեհաջող բուժման հավանականությունը: Ընդ որում՝ որոշ մկների մոտ հիվանդության երկարատև ռեմիսիա է գրանցվել, ինչը պայմանավորված էր իմունային համակարգի ակտիվացմամբ: Երբ կենդանիների օրգանիզմ մասնագետները փորձում էին կրկին չարորակ բջիջներ ներդնել, նրանց օրգանիզմը չէր ընդունում դրանք, ինչը վկայում էր հզոր իմունային հիշողության ձևավորման մասին:

դիտվել է 299 անգամ
Լրահոս
Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին ՊՆ-ն հայտարարություն է տարածել Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Մայիսի 17-ի աստղագուշակ Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Երազելը իզուր ա. Իրինա Այվազյանը հուզիչ հրապարակում է արել. բացառիկ Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենաընթերցվածները