«Փորձում ենք «մաքուր» հումոր մատուցել». Գրիգոր Դանիելյանի հումորային նոր նախագծի առաջին մանրամասներն ու լուսանկարները

Վաղվանից «ATV» հեռուստաընկերության եթերում կլինի Գրիգոր Դանիելյանի հումորային նոր նախագիծը: Գրիգորը նախագծի առաջին մանրամասները վստահել է Tert.am Life-ին, զրուցել ենք նրա հետ և լուսանկարել նկարահանման առաջին օրը:

«Պոպկորն» սկետչ շոուն ցուցադրվելու է շաբաթական մեկ անգամ: Ըստ Գրիգորի՝ նախագծի անվանումն ընտրել են «Պոպկորն», որովհետև մարդիկ, հիմնականում, նման նախագծերը դիտում են պոպկորն ուտելով:

«Վաղուց առանձին փրոդաքշն ստեղծելու նպատակ ունեի, որը կարտադրեր տարբեր տեսակի հեռուստահաղորդումներ: Այս նախագիծն այդ փրոդաքշնի մի մասն է, ցուցադրվելու է մեր յութուբյան էջում և «ATV» հեռուստաընկերությամբ: Նմանատիպ նախագիծ վաղուց չի եղել, հիմա էլ եթերում չկա: Սպասումներս մեծ են, որովհետև կարծում եմ՝ մարդիկ կարոտել են սկետչային ձևաչափը, հուսով ենք՝ լավ արձագանքներ կլինեն: Սկետչերը 3-6 րոպե տևողությամբ են, ամեն ինչ կախված է սցենարի ծավալից: Սկետչերի հիմքը երկու տողանոց անեկդոտներն են, որոնք սցենարի ենք վերածում: Սցենարական աշխատանքը կատարում ենք ես, Գուրգեն Սարգսյանը և Գարիկ Սեփխանյանը: Իրականում, կարոտել էինք սցենարագրման աշխատանքները, որովհետև վաղուց չէինք գրել, վերջին անգամ գրել էինք «Դեպի ճամբար 2» նախագծի սցենարը, որը նախորդ տարի էր»,- ասաց Գրիգորը:

Նրա խոսքով՝ նախագծի ռեժիսորը Գուրգեն Սարգսյանն է, իսկ դերասանական հիմնական կազմում են ինքը, Գուրգենը, Եվա Զոհրաբյանը, Սաթենիկ Հազարյանը, Գարիկ Սեփխանյանը, էպիզոդիկ դերերում հանդես է գալիս Գրիգորի կինը՝ Հռիփսիմե Ելինյանը:

Խոսելով սկետչերի թեմաների ընտրության մասին՝ Գրիգորը նշեց. «Թեմատիկ ընտրությունն անում ենք հնարավորինս այնպես, որ 18+ թեմաներով սկետչեր չլինեն, փորձում ենք «մաքուր» հումոր մատուցել, որ դիտեն և՛ երեխաները, և՛ մեծերը: Եթե նույնիսկ կան իրավիճակներ, որտեղ 18+ թեմաների մասին խոսքային անդրադարձեր են, այնքան տողատակով են, որ երեխաները չեն էլ զգա, թե խոսքն ինչի մասին է: Անեկդոտների ձևաչափը չի լինելու այնպես, որ կինը գա, ամուսնուն տեսնի մեկ ուրիշի հետ, թեմաները դպրոցական են, ուսանողական, ընտանեկան»,- պատմեց նա:  

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան Ջուր չի լինի Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamAZ»-ը․ «VAZ»-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴ
Ամենաընթերցվածները