«10 օր բանակցել ենք․ ընդհանուր հայտարարի չգալու ու այլընտրանք չունենալու պատճառով ստիպված գնացել եմ այդ քայլին»․ Մերի Երեմյանը՝ «Ծաղիկներ ձյան տակ» սերիալից հեռանալու մասին

Դերասանուհի Մերի Երեմյանն «Արմենիա TV»–ի «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալում այլևս չի նկարահանվում։ «Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումները վերսկսվել են և Մերին միացել է նախկին թիմին, իսկ «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալում դերասանուհու նկարահանումները կիսատ են մնացել։

Նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը Tert.am Life-ի հետ զրույցում ասել էր՝ Մերին նկարահանումից 1 օր առաջ է տեղեկացրել, որ այլևս չի ներկայանալու նկարահանման։

Tert.am Life-ի հետ զրույցում Մերին ասաց, որ մինչև նախապահանջ ներկայացնելն այդ հարցի շուրջ բանակցել է Ելենա Արշակյանի հետ։  

«Մինչև նախապահանջ ներկայացնելն այս հարցի շուրջ Ելենա Արշակյանի հետ մոտ 10 օր բանակցել ենք և ընդհանուր հայտարարի չգալու ու այլընտրանք չունենալու պատճառով ստիպված գնացել եմ այդ քայլին, որի մասին նույնպես նախապես տեղեկացվել են»,- ասաց Մերին:

Դերասանուհու խոսքով՝ «Ծաղիկներ ձյան տակ» նախագծին միանալուց առաջ նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանին տեղեկացրել է, որ «Շանթ» հեռուստաընկերության «Երկուսով» նախագիծն անավարտ է մնացել, պայմանագիրն էլ դեռ ուժի մեջ է:

«Իմ քայլերը համաձայնեցրել եմ «Շանթ»-ի հետ՝ այլ նախագծում նկարահանվելու թույլտվություն ստանալով՝ պայմանով, որ «Երկուսով» նախագիծը վերսկսելու դեպքում ավարտին հասցնեմ այն: Մենք Ելենա Արշակյանի հետ բանավոր պայմանավորվածություն ենք ունեցել, ներկայացրել եմ իրավիճակը, ստացել բանավոր համաձայնություն նախագիծն ավարտելու մասին, իսկ նկարահանման օրերի քանակի հետ կապված ոչ մի խոսակցություն չի եղել: Այլևս չեմ նկրահանվում «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալում, քանի որ այլընտրանք չունեի։ «Արմենիա TV»-ի նախագիծը շարունակելու միակ հնարավորությունը «Շանթի»-ի նախագծից հրաժարվելն էր, բայց ես չէի կարող դա անել, մարդկային չէր լինի»,- նշեց Մերին:  

Մերին պատմեց, որ «Արմենիա TV»-ի հետ պայմանագրում նշվում է՝ այլ նախագծում նկարահանվելու թույլտվություն և հնարավորություն չունի։  «Քանի որ իրավիճակն այլ էր և մենք նախապես պայմանավորվածություն ունեինք, ենթադրեցի, որ դա չի վերաբերվում այդ կետին, այսինքն՝ պայմանագրում չենք նշել «Շանթ»-ի նախագծի հետ կապված բանավոր պայմանավորվածությունը։ Այստեղ խոսքն ազնվության մասին է։ Ինձ համար կարևորը պատասխանտվությունն էր, որը ես ունեի «Շանթ»-ի հանդեպ, որովհետև այնտեղ նախագիծը կիսատ չէի թողնելու, ցանկացած պարագայում: Ես դա զգուշացրել եմ իրենց»,- ասաց Մերին և հավելեց, որ որևէ խնդիր և կոնֆլիկտ չի ունեցել և չունի:  

Հարցին, թե խնդիրը տեղափոխվե՞ լ է իրավաբանական տիրույթ, Մերին պատասխանեց․ «Իմ ներկայացուցիչը ներկայացրել է նախապահանջ, որը ենթադրում է պայմանագրի միակողմանի լուծում»:

դիտվել է 345 անգամ
Լրահոս
Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Արգենտինայի նախագահը հայտարարել է, որ մտադիր է աշխատանքից հեռացնել 70 հազար պետական ​​ծառայողի Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Սի Ծինփինն ասել է, թե մարդկության ապագան ինչից է կախված ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Մեթյու Միլլեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 4300 տարեկան եգիպտական դամբարան է հայտնաբերվել  Ըստ վերլուծաբանների, Հայաստանի իշխանությունները կշարունակեն տեղի տալ․ «Փաստ» «Բառարաններում չկան համապատասխան բառեր, որ կարողանամ նկարագրել, թե այս ցավն ինչպիսին է». Տիգրան Բաբիկյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում՝ պայթեցնելով ձեռքի նռնակը․ «Փաստ» «Միանշանակ ասել, որ մեր հասարակությունն անտարբեր է, սխալ է և թյուր կարծիք է ձևավորում»․ «Փաստ» Մինչ իշխանավորները խորշում ու սարսափում են Արցախ բառից անգամ...․ «Փաստ» «Դեմարկացիայի և դելիմիտացիայի մասով Հայաստանի իշխանությունները բլեֆ են անում, խոսքը հող հանձնելու հերթական ակտի մասին է»․ «Փաստ» Չարագուշակ «մտքեր»՝ Հայաստանի «պատմականացման» մասին. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը կընդունի՞ արծվաշենցիներին. «Փաստ» Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը հատում ծառերը. գարնանը միայն Թումանյան փողոցում հատվելու է շուրջ 160 ծառ. «Փաստ» «Միայն հարկ վճարելը բավարար չէ». ԶՊՄԿ-ի գործունեության հիմնական բաղադրիչներն են բնապահպանական, սոցիալական և կառավարչական մոտեցումները. «Փաստ»
Ամենաընթերցվածները