Արցախում կորած քաղաքացին հայտնաբերվել է հրկիզված վիճակում
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արցախում քաղաքացի էր կորել։ Արցախի ոստիկանությունից տեղեկացնում են, որ նա հայտնաբերվել է հրկիզված վիճակում։
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների և որոնումների շնորհիվ, քիչ առաջ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է նույն համայնքի 48-ամյա բնակիչ Վրեժ Պողոսյանի դիակը՝ հրկիզված վիճակում: