9 հումորային, տրամաբանական հանելուկներ, որոնց վրա պետք է «գլուխ ջարդել»

Մարզիր ուղեղդ, դա օգտակար է…

 

Հանելուկ 1

Դու ինքնաթիռի օդաչու ես, որը թռչում է Լոնդոնից Բեռլին, Փարիզում վայրէջքով։ Հարց՝ ինչպե՞ս է օդաչուի ազգանունը։

4787882_725efd43

Հանելուկ 2

Մտնում ես մութ սենյակ։ Սենյակում կա՝ գազօջախ, կերոսինային լամպ և մոմ։ Գրպանումդ կա 1 տուփ լուցկի։ Ի՞նչը կվառես առաջին հերթին։

4787880_c1617b04

Հանելուկ 3

Գործարարը 10 դոլարով ձի գնեց և վաճառեց 20-ով։ Հետո նա գնեց նույն ձին 30-ով և վաճառեց 40-ով։ Հարց՝ որքա՞ն է գործարարի գումարային եկամուտը այդ երկու գործարքից։

4787904_21b53fde

Հանելուկ 4

Ո՞վ է առավոտյան քայլում 4, ցերեկը 2, իսկ երեկոյան 3 ոտքերի վրա։

4787885_5d8e8b15

Հանելուկ 5

Անտառում նապաստակ է։ Անձրև եկավ։ Հարց՝ ինչպիսի՞ ծառի տակ կթաքնվի նապաստակը։

4787884_c16d842b

Հանելուկ 6

Իրար դեմ դիմաց մարդիկ են գալիս։ Երկուսն էլ բացարձակ նույնն են (ենթադրենք Չակ Նորիսի կլոններն են)։ Հարց՝ նրանցից ո՞վ առաջինը կբարևի։

4787887_eaa3dedd

Հանելուկ 7

Գտնել սխալ հետևյալ դատողության մեջ.

Կա ինչ-որ սենյակ։ Այնտեղ կա ինչ-որ ատոմ։ Ատոմի գտնվելու վայրը անվերջ մեծ է։ Նշանակում է, որ ատոմը գտնվում է (x, y, z) 0-ին հավասար դիրքում։ Որովհետև 1-ը բաժանած անվերջության վրա = = 0:

Print

Հանելուկ 8

Շուն -3, կատու – 4, ավանակ – 2, ձուկ – 0։ Ինչի՞ է հավասար աքլորը և ինչու։

4787888_08ab2e64Հանելուկ 9

Ապացուցել, որ «ես» ապրում եմ ոչ համակարգչային սիմուլյացիայում։ Ապացուցել «քեզ», որ գոյություն ունի արտաքին աշխարհ և այլ մարդիկ։

 

Պատասխաններ

Հանելուկ 1

Պատասխան. Քո ազգանունը սիրելի ընթերցող։ Հանելուկը հիմնված է ուշադրության վրա։

Հանելուկ 2

Պատասխան. Լուցկին։ Հանելուկը հիմնված է մարդու մոտ իրավիճակը պարզեցնելու ունակության բացահայտման վրա։

Հանելուկ 3

Պատասխան. 20 դոլար։ Հանելուկը հիմնված է ճիշտ հաշվելու վրա։

Հանելուկ 4

Պատասխան. Մարդը։ Ծնված առաջին տարում՝ 4 ոտքերի վրա, հետո 2, հետո ձեռնափայտով։ Հիշիր այն մասին, որ կյանքը կարճ է, և պետք չէ ձեռները ծալած նստել։

Հանելուկ 5

Պատասխան. Թաց ծառի տակ։ Պարզ հանելուկ, ստուգելու համար, ունի՞ մարդը տրամաբանություն, թե ոչ։

Հանելուկ 6

Պատասխան. Ավելի քաղաքավարին։

Հանելուկ 7

Պատասխան. 1-ը բաժանած անվերջության վրա՝ 0 չէ, այլ անվերջ փոքր մեծություն։

Հանելուկ 8

Պատասխան. Աքլոր – 7 (ծուղ րու ղու)

Շուն – 3 (հաֆ)

Կատու – 4 (միաու)

Ավանակ – 2 (իա)

Ձուկ – 0

Հանելուկ 9

Պատասխան. Պատասխան որպես այդպիսին չկա, սակայն Դուք կարող եք բացահայտել հիմնական շեշտադրումներն ու առաջնահերթությունները, որով ապրում է հանելուկին պատասխանող մարդը։

 

Շարունակություն...

դիտվել է 391 անգամ
Լրահոս
Առեղծվածային դեպք, գերեզմանների մոտով անցնող գնացքի գծերի տարածքում հայտնաբերվել են մարդկային մնացորդներ Հարավային Կովկասում ամենավատ oդի որակը Երևանում է. ՄԱԿ Անդրեի նախկին կինը նոր հրապարակում է կատարել Միացյալ Նահանգները և Ղազախստանը համաձայնության են եկել 4 միլիարդ դոլարի լոկոմոտիվային գործարքի շուրջ Գոգիդ նստեմ, միրուքդ փիտեմ. ի՞նչ են արժենում ժողովրդին նախընտրական «խոնարհումները». «Փաստ» «Գործում է հետևյալ տրամաբանությամբ՝ կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստան չի լինելու». «Փաստ» Թշնամանքի, ատելության և մանիպուլյացիաների «գեներատորները» բողոքում են դրանցից. «Փաստ» Մուրճով ու «պողպատե մանդատով» հարված պետության իրավական ու պատմական հիմքերին. «Փաստ» Քննիչների «կարած» քրեական գործերը հենց իրենց համար դառնալու են դատավճիռ. «Փաստ» Արևմուտքում էլ շատ լավ տեսնում են, թե ինչ «բողկեր է ցանում» օրվա իշխանությունը. «Փաստ» Ինչպե՞ս է լուծվելու հայկական գյուղմթերքի արտահանման խնդիրը. «Փաստ» Երևանում բախվել են «Lexus GX 470»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան տուժածներ Ուկրաինան գիշերը ենթարկվել է ինտենսիվ հրետակոծության. կան զոհեր և վիրավորներ․ Զելենսկի Ասպիրինը կիսով չափ կրճատում է աղիների քաղցկեղի կրկնության ռիսկը․ հետազոտություն Ինդոնեզիայի արևելքում հրաբուխ է ժայթքել․ իշխանությունները տագնապի մակարդակը հասցրել են առավելագույնի ԵՄ-ի նոր պատժամիջոցների փաթեթը չի ներառի Ռուսաստանից նավթի գնման սահմանափակումներ «Մի օր դու կարթնանաս և ոչինչ չես ունենա». Քիմ Քարդաշյանի նախազգուշացումը նախկին ամուսնուն՝ Քանյե Ուեսթին Արարատում «կիր»-ի գործարանում վերամբարձ կռունկին ամրացված երկաթե զամբյուղից 2 աշխատակիցներ ընկել են Ի՞նչ եղավ Հ1 ուղիղ եթերում բանավեճին մասնակցելու իմ առաջարկը. Դավիթ Ղազինյանի արձագանքը Ռոմանոս Պետրոսյանին Լեհաստանը Ուկրաինայի հետ սահմանին օդ է բարձրացրել կործանիչները Հայաստանում կանցկացվի ջրաներկի միջազգային երկրորդ փառատոնը Մկրտչյան փողոցից դեպի Վազգեն Սարգսյան փողոց երթևեկությունը կկազմակերպվի միակողմ Սի Ծինփինը կոչով դիմել է Թրամփին ՃՏՊ Լոռու մարզում․ վիրավորներ կան Յամալն աջակցել է Ռեշֆորդին` «Բարսելոնայի» կազմում նրա առաջին դուբլից հետո
Ամենաընթերցվածները