«Հիմա շատ կարևոր է աշխարհին պատմել մեր մասին». ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը Արցախի պատերազմի մասին ֆիլմ կնկարահանի

Հերոսների ապրած դժվարություններ, Արցախի երկրորդ պատերազմ. ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նոր՝ «Վերածնվածը» ֆիլմը մարդկանց մասին է, ովքեր որոշում են վերադառնալ իրենց արմատներին՝ իրենց ինքնության մասին ճշմարտությունը բացահայտելու համար։

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Ջիվանն ասաց, որ ֆիլմի միջոցով փորձել են պատմել Արցախի մասին։ Tert.am Life-ը ներկայացնում է ֆիլմի մանրամասները։ «Վերջին դեպքերից հետո սցենարում փոփոխություններ են եղել, բայց փորձում ենք շարունակել պատմությունը։ Հիմա շատ կարևոր է աշխարհին պատմել մեր մասին, բարձրորակ ֆիլմի միջոցով կներկայացնենք թե՛ մեզ, թե՛ հասարակությանը։ Առհասարակ, աշխատում եմ ստեղծել ֆիլմեր, որոնք ընկալելի կլինեն օտարազգի հանդիսատեսին»,- ասաց նա։

Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմի պատմության մեջ տեղ են գտել տարբեր ժամանակների պատմություններ, որոնք հետաքրքիր ձևով ներկայացվում և ամբողջական պատմության մաս են դառնում։ «Դրանք ներկայացվում են ինչպես, օրինակ, որպես գլխավոր հերոսի գիծ, այնպես էլ էլեմենտներ կամ դրվագներ՝ հերոսների պատմության մեջ։ Ինչպես մոզաիկայի պես հավաքվում է ֆիլմի պատմությունը, այնպես էլ՝ տարբեր ազգության, երկրների մարդկանց հետ միասին փորձում եմ ստեղծել ֆիլմը։ Նկարահանումները պատրաստվում եմ իրականացնել մի քանի երկրում։ Հույս ունեմ, որ այս ֆիլմից յուրաքանչյուրը կքաղի մի խորհուրդ, որը կկիրառի իր կյանքի ընթացքում՝ թեթևացնելով կյանքի իր անձնական ճամփորդությունը»,- նշեց նա։

Ըստ սցենարի՝ մի կնոջ գաղտնիք դառնում է երեք տարբեր ճակատագրի փոխկապակցման պատճառ։ Ռոբոտաշինության ֆակուլտետի ֆրանսիաբնակ ուսանողը որոշում է մեկնել Հայաստան, Արցախ։ Նրա ֆրանսիաբնակ ընկերուհին որոշում է մեկնել Իսլանդիայում բնակվող հրաբխագետ հոր մոտ իր կանադական արմատները բացահայտելու համար, իսկ ֆրանսիաբնակ հայտնի պրոֆեսորը, ով հրեական ողջակիզումից փրկվածի սերունդ է, կյանքի իմաստի որոնման հետքերով որոշում է վերադառնալ Իսրայել՝ իր հրեական արմատներին։

Ֆիլմի սցենարիստ Նարինե Ոսկանյանն ընդգծեց, որ ֆիլմի թեման խաղաղությունն է։ «Այդ խաղաղությանը հասնելու համար պետք է գտնենք մեր ինքնությունը, պետք է վերածնվենք։ Ջիվանը հաճախ է նշում, որ Արցախը մեր Երուսաղեմն է, ուստի Արցախի միջոցով կարող ենք գտնել մեր ինքնությունը։ Արցախի երկրորդ պատերազմից հետո որոշվեց, որ ֆիլմում պետք է ընդգրկենք ոչ թե 2016 թվականի Ապրիլյան, այլ Արցախի երկրորդ պատերազմը»,- ասաց սցենարիստը։

Սցենարի խորհրդատու Զավեն Բոյաջյանն էլ շեշտեց, որ ներկա է ոչ թե որպես սցենարի խորհրդատու, այլ որպես կինոգետ։ «Երկու տարի Ջիվանի հետ հանդիպել ենք, քննարկումներ արել, ֆիլմը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել։ Առաջին տարբերակը տարբերվում է նրանից, ինչ այժմ կա։ Շատ բաներ, կարծում եմ դեռ կփոփոխվեն, բայց թեմայի, կերպարների առումով շատ հետաքրքիր ֆիլմ է լինելու»,- նշեց նա։

Ջիվան Ավետիսյանը չցանկացավ բացահայտել ֆիլմի դերասանական կազմը, քանի որ նախկինում փորձ է ունեցել, երբ ադրբեջանցիները նախապես իմացել են դերասանների մասին և սոցցանցերում հարձակումների ենթարկել նրանց։ «Երկու հայտնի դերասանի հետ այս պահին բանակցություններ են ընթանում»,- նշեց նա։ Վերջում ռեժիսորը հայտնեց, որ ֆիլմի արտադրությունը նախատեսում են 2022-ի աշնանը։

Շարունակություն...

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Երևանում բախվել են 6 ավտոմեքենա. մի քանիսը վերածվել են մետաղե ջարդոնի Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է ջրի մակարդակի բարձրացման պատճառով Իրանն ու ԱՄՆ-ը շարունակում են փակ բանակցությունները. ՌԴ-ում Պակիuտանի դեսպան Բռնազավթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Երևան-Սևան ավտոճանապարհին ծառը կողաշրջվել է՝ մասնակի փակելով ճանապարհը Կրակոց՝ Նոր Խարբերդում. 67-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է. shamshyan.com ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել 60-օրյա հրադադարի ռեժիմի երկարաձգման շուրջ. «Անադոլու» Վաղաժամ ծնված ու սառած հայտնաբերված նորածնի վիճակը բավարար է Թուրքիայում կործանվել է F-16 ռազմական ուսումնական ինքնաթիռ Վթարի ենթարկված «Opel»-ի վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է. shamshyan.com Ալիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը «Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ոչ մի արտոնություն. Մոուրինյուն Ռեալում խիստ կանոններ և նոր արգելքներ է սահմանել Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Գելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Փրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը Կյանքից հեռացել է ռեգբիստ Սայմոնի Վունիլագին ջերմային հարվածից 318 գրամ մեթամֆետամին է առգրավվել․ 2 անձ կալանավորվել է Պենտագոնը պաշտոնից ազատել է Ուկրաինային և ՆԱՏՕ-ի թևին օգնության պատասխանատու գեներալին Թուրքիան սկսել է սահմանափակել Սև ծովում նավագնացությունը Դմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարը
Ամենաընթերցվածները