Ռոնալդուն դիմել է Անսու Ֆաթիին
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը նախկինում եղել է «Ռեալի» ֆուտբոլիստ, դիմել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Անսու Ֆաթիին, ով այժմ ապաքինվում է վնասվածքից:
Կատալոնացիների 18-ամյա կիսապաշտպանը տեսանյութ է տեղադրել, որտեղ նա վերականգնողական վարժություններ է անում, և գրել է. «Վերականգնվում եմ ՝ շուտով խաղադաշտ վերադառնալու համար»:
Ռոնալդուն վերահրապարակել է այս տեսանյութն իր պատմության մեջ և գրել է. «Առաջ, Անսու Ֆաթի: Դու շուտով կվերադառնաս: Մի դանդաղիր»։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆաթին «Բարսայի» կազմում անցկացրած 7 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ: Վնասվածքի պատճառով նա խաղադաշտ դուրս չի եկել նոյեմբերի 7-ից: