Դուք չեք էլ պատկերացնում կարտոֆիլի հյութը հազար ու մի հիվանդություն է բուժում

Այս արմատապտուղը ոչ միայն ախորժելի մթերք է, որից բազմաթիվ ճաշատեսակներ կարելի է պատրաստել, այլև բանջարեղեն, որի թարմ հյութը հազար ու մի հիվանդություն է բուժում:

Այն օգտագործվում է որպես արտաքին և ներքին հիվանդությունները դարմանելու բնական միջոց: Կարտոֆիլի արժեքավոր բաղադրությունն օգնում է գլխացավի ու խոցերի դեպքում, իջեցնում արյան ճնշումը, նվազեցնում շաքարի մակարդակն արյան մեջ:

Կարտոֆիլի հյութ. օգո՞ւտ, թե՞ վնաս

Կարտոֆիլը ոչ միայն որպես արժեքավոր մթերք է օգտագործվել, այլև դրանով էկզեմա, այրվածք, մաշկային հիվանդություններ են բուժել, կիսած արմատապտուղը դրել են հիվանդ տեղին: Ավելի ուշ ժողովրդական բժիշկները գլխի ընկան, որ կարելի է հյութը քամել ու խմելով մի շարք հիվանդություններ բուժել: Թարմ կարտոֆիլի հյութում մեծ քանակությամբ С, В, РР, К խմբի վիտամիններ կան, սպիտակուց, օսլա, ֆոսֆոր, կալիում, մագնեզիում ու կարատինոիդներ:

Թարմ կարտոֆիլի հյութն այսօր կիրառվում է այնպիսի հիվանդություններ բուժելու նպատակով, ինչպիսիք են արյան բարձր ճնշումը, գաստրիտը, գլխացավը, ստամոքսի խոցը, տասներկումատնյա աղիքի խոցը, շաքարախտը, միոման և այլն: Կիրառվում է նաև որպես օրգանիզմը մաքրող միջոց:
Հակաբորբոքային, վերքը սպիացնող, ընդհանուր ամրապնդող ու միզամուղ հատկություն ունեցող թարմ կարտոֆիլի հյութն այնքան էլ հաճելի չէ, ուստի առաջարկվում է օգտագործել խնձորի, գազարի հյութի հետ: Սակայն այդ դեպքում դրա բուժիչ ազդեցությունը թուլանում է:

Ինչպես պետք է կարտոֆիլի հյութ պատրաստել

Կարևոր պայման է, որ կարտոֆիլը լինի մատղաշ կամ գոնե չթոշնած, հարմար է վարդագույն տեսակը: Կարտոֆիլը պետք է լավ լվանալ խոզանակով ու կեղևով հյութաքամիչով քամել: Պետք է օգտագործել «անարատ»` առանց պեստիցիդների, չվնասված արմատապտուղները:
Մեկ այլ տարբերակ էլ կա. կարելի է կարտոֆիլը քերել ու երկտակ թանզիֆով քամել ու դնել մի կողմ, որ օսլան նստվածք տա, ապա ոչ մեծ կումերով խմել ուտելուց մեկ ժամ առաջ: Հյութը խմելուց հետո ցանկալի է աջ կողմի վրա պառկել (ստամոքսի խոցի դեպքում):
Կարտոֆիլի թարմ հյութը պետք է խմել քամելուց հետո 10 րոպեում: Արևի լույսը հյութի հանքանյութերն ու վիտամինները քայքայում է, ուստի չի կարելի թողնել լույսի տակ:

Կարտոֆիլի հյութը խմելուց հետո հնարավոր է` կոկորդում քերոցի զգացում առաջանա սոլոնինի ազդեցությամբ: Այդ վիճակը վերացնելու նպատակով կարելի է խնձորի կամ թուրինջի հյութ խմել:
Ի դեպ՝ կարտոֆիլի հյութի բուժիչ ազդեցությունը ոչ միայն ժողովրդական բժշկությունը, այլև պաշտոնականն է ընդունում:

Նշենք նաև, որ թարմ հյութը ցավազրկող, փորը թուլացնող, սպազմալիտիկ, հակաբորբոքային հատկություն ունի, ջուր-աղային հավասարակշռությունն է վերականգնում, հեմոգլոբինի մակարդակը պահպանում, երիկամների ու սիրտ-անոթային համակարգի աշխատանքը կանոնավորում:

 

Շարունակություն...

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Գ.Ծառուկյանը հանդիպել է ԲՀԿ երիտասարդների միության անդամների հետ Մենք պարտավոր ենք շարունակել մեր հերոսների գործն ու հասցնել հաղթական ավարտի. Արման Վարդանյան (տեսանյութ) Տեսանյութ. «Զորահավաք»՝ Խաչիկ Ասրյանի դրոշի ներքո Ապագան՝ ԲՀԿ-ի հետ. Հրաչյա Ռոստոմյան Խաչիկ Ասրյան. ՆԱՏՕ-ի հետ պատերազմի դեպքում «Հայոց Արծիվներ»-ը կդառնան ռուսական բանակի մաս Նախընտրական պայքարի առաջատարները, ՌԴ-ի հետ հարաբերություններն ու Փաշինյանի հեռացումը. «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանի հարցազրույցը «Զորահավաք»՝ Խաչիկ Ասրյանի դրոշի ներքո Արտակ Թովմասյանի հայտարարած 44-օրյա պայքարին մնաց մեկ շաբաթ. կհեռանա՞ իշխանությունը. «Փաստ» Դուք պատրաստ եք մեղադրել բոլորին բացի ձեզնից. Ստեփան Ստեփանյան «Երրորդ ուժը» հանդիպում-քննարկման է հրավիրել Բաբկեն Թունյանին Տեսանյութ. «Հայոց Արծիվներ» քաջերի ջոկատը բարեկամ Ռուսաստանի Զինված Ուժերի կազմում պատրաստ է կռվել ՆԱՏՕ-ի դեմ` պաշտպանելով Հայաստանի ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը Խստացվել է վերահսկողությունը սեղմված բնական գազի, հեղուկ գազերի և նավթամթերքի ոլորտներում, բարձրացել են տուգանքի չափերը Գերիները մեր երեխաներն են, ես չեմ տարբերում նրանց իմ երեխաներից. Արտակ Թովմասյան (տեսանյութ) Մի կողմ քաշվեք ու մենք թույլ չենք տա այս ազգակործան պատուհասներին վերարտադրվել Աշխարհում շատ քիչ են պետությունները, որոնց աշխարհագրական դիրքը այդքան որոշիչ ու ազդեցիկ լինի, որքան Թուրքիայինն է. Արմեն Աշոտյան Վանեցյանի «վտանգավոր» լռությունը Մարուքյանի արձագանքը Ուկրաինայի փոխվարչապետի Աղդամ կատարած այցին «Հայոց Արծիվներ» քաջերի ջոկատը բարեկամ Ռուսաստանի Զինված Ուժերի կազմում պատրաստ է կռվել ՆԱՏՕ-ի դեմ` պաշտպանելով Հայաստանի ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը Հայաստանում տեղի կունենա Լոս Անջելեսի ամենահայտնի խմբի մեներգիչի համերգը Խոշոր հրդեհ՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, տարհանվել է 11 հիվանդ․ կան տուժածներ Անընդհատ աղմկելու փոխարեն պետք է աշխատել, աղմկելով հնարավոր չէ փրկել իրավիճակը Տեսանյութ․ Նախկին բարձրաստիճան պաշտոնյան՝ «Հայոց Արծիվների» ցուցակում Վերջը ի՞նչ եղան Զինծառայողների հիմնադրամի փողերը Ինչու դահլիճ չի տրամադրվել ՀԱԿ-ին. պարզաբանում է Արտակ Թովմասյանը (տեսանյութ) «Փաստ». Նախկին բարձրաստիճան պաշտոնյան՝ «Հայոց Արծիվների» ցուցակում
Ամենաընթերցվածները