Որտեղ էին Խաչիկ Ասրյանն ու իր Արծիվները՝ պատերազմի ժամանակ

Լիլիթ Վարդումյանը գրում է.

Վերջին շրջանում ակնհայտորեն չափազանց ակտիվ գործունեություն ծավալող Խաչիկ Ասրյանի և Հայոց Արծիվների գործունեությունը, իհարկե, չէր կարող անուշադրության մատնվել տարատեսակ պրոիշխանական և գրանտակեր շրջանակների համար, և ինչպես միշտ, խուսափելով առ ճակատ հարցադրումներից, երբեմն թաքնվելով ֆեյք օգտահաշիվների տակ՝ մեկնաբանություններում թաքուն թույն են տարածում՝ թե բա ուր էին Խաչիկ Ասրյանը և իր Արծիվները պատերազմի օրերին:
 
Չգիտեմ, երևի Արծիվների սխալն էլ կա, որ չեն գովազդել, չեն լուսաբանել իրենց մասնակցությունը պատերազմին, բայց չեմ կարծում, որ այդ թույն ու թարախ տարածող շրջանակները չգիտեն, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 29-ը՝ ուղիղ մեկ ամիս, Արցախի Մարտունու շրջանի առաջնագծի իրենց վստահված բնագծի պաշտպանությունը բարձր կարգապահությամբ իրականացրել է «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը՝ գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ: Սա պետք է ականջին օղ անեն բոլորը, ովքեր դասալիքի նման թաքնվելով տաքուկ տեղերում՝ այսօր փորձում են սևացնել մարդկանց անցած ուղին:
 
Միայն մի հատված կմեջբերեմ պատերազմի դաժան օրերին հրապարակված թերթերից մեկի ռեպորտաժից.
 
«Պարզվում է՝ կրակագծում նույնպես Խաչիկ Ասրյանն ունի իր յուրօրինակ ու հայրենաշունչ գաղափարախոսությունը կամ պատվիրանների ամբողջությունը, որ ներկայումս թեւածում է կրակագծի այդ հատվածում:
-Յուրաքանչյուր զինվորի, կամավորականի ասում եմ՝ «Դուք ունեք երկու առաքելություն՝ պահպանել ձեր կյանքը եւ պահպանել հայոց սուրբ հողը: Բայց, եթե երկուսի միջեւ ընտրություն կատարելու խնդիր առաջանա, պարտավոր եք նախապատվությունը տալ այս առաքելությանը՝ «Պաշտպանել հայոց սուրբ հողը»՝ զոհաբերելով ձեր կյանքը»,- ասաց Խաչիկ Ասրյանը»:
դիտվել է 15 անգամ
Լրահոս
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան Ջուր չի լինի Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamAZ»-ը․ «VAZ»-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ամենաընթերցվածները