Կոտայքում 15 և 17 տարեկան քույրեր են թունավորվել․ մեկը մահացել է, մյուսի վիճակը ծանր է. ՀԺ

Կոտայքի մարզի Ջրառատ համայնքում այսօր 15 և17 տարեկան աղջիկներ են թունավորվել։ «ՀԺ-ի» տեղեկություններով՝ 15-ամյա աղջիկը մահացել է, իսկ մյուսը տեղափոխվել է Երևանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոց: Վիճակը գնահատվում է ծանր։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ աղջիկները տանը միայնակ են եղել, առավոտյան նրանց այդ վիճակում գտել է հայրը։

«Հայրը տաքսու վարորդ է, առավոտյան մոտավորապես ժամը 10-ի կողմերը դռան զանգն է տվել, երկար ժամանակ չեն բացել, լուսամուտը ջարդել, ներս է մտել»,- պարբերականի հետ զրույցում հայտնել է Ջրառատ համայնքի ղեկավար Արթուր Ասատրյանը:

Համայնքի ղեկավարը նաև հայտնել է, որ աղջիկների մայրը նրանց հետ չի ապրում: Հորական տատն է երեխաներին խնամում, բայց նա էլ աղջիկների կրտսեր եղբոր մոտ՝ հիվանդանոցում է եղել։ 12-ամյա տղան վերջերս ավտովթարի է ենթարկվել, ինչի հետևանքով հիվանդանոցում է հայտնվել։

Համայնքապետի խոսքով՝ տեղում փորձագետներ են աշխատում, որպեսզի պարզեն, թե ինչն է ողբերգության պատճառ դարձել։

«Մտանք, ներսում գազով ջրատաքացուցիչ կար խոհանոցում, բայց նորմալ միացված էր, գազի հոտ էլ չկար: Փայտի վառարան ունեն, բայց վառված չի եղել, դեռ չգիտենք, թե ինչն է պատճառը»,- ասել է Ասատրյանը:

Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն էլ թերթի հետ զրույցում նշել է, որ նախնական գնահատմամբ` թունավորման պատճառը շմոլ գազն է:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Պորտուգալացի մարզիչները կաշխատեն Նոայի ակադեմիայում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Արգենտինայի նախագահը հայտարարել է, որ մտադիր է աշխատանքից հեռացնել 70 հազար պետական ​​ծառայողի Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Սի Ծինփինն ասել է, թե մարդկության ապագան ինչից է կախված ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Մեթյու Միլլեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 4300 տարեկան եգիպտական դամբարան է հայտնաբերվել  Ըստ վերլուծաբանների, Հայաստանի իշխանությունները կշարունակեն տեղի տալ․ «Փաստ» «Բառարաններում չկան համապատասխան բառեր, որ կարողանամ նկարագրել, թե այս ցավն ինչպիսին է». Տիգրան Բաբիկյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում՝ պայթեցնելով ձեռքի նռնակը․ «Փաստ» «Միանշանակ ասել, որ մեր հասարակությունն անտարբեր է, սխալ է և թյուր կարծիք է ձևավորում»․ «Փաստ» Մինչ իշխանավորները խորշում ու սարսափում են Արցախ բառից անգամ...․ «Փաստ»
Ամենաընթերցվածները