«AstraZeneca»-ով պատվաստվելուց հետո շոտլանդուհու մաշկը պատվել է կարմիր ցաներով

Շոտլանդիայի Լանկաշիրից 41-ամյա վարսահարդար Լիա Քինգը մարտի 12-ին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ «AstraZeneca» պատվաստանյութով, բայց տեղում դարձել է կողմնակի ազդեցությունների զոհ: Պատվաստվելուց անմիջապես հետո նրա մարմնի վրա առաջացել է տհաճ զգացողություն` մաշկը պատվել է կարմիր ցաներով, սկսել է քոր գալ և այրվել:  Կինը տառապում էր սարսափելի ցավից, գրում է The Sun-ը:

«Մաշկս շատ էր ցավում ու անընդհատ այրվում էր: Ես նախկինում երբեք այդպիսի ցավ չեմ զգացել: Ասել, որ սա իմ կյանքի ամենավատ ժամանակն է, նշանակում է ոչինչ չասել»,- նշել է կինը:

48 ժամ սպասելուց հետո Լիան գնացել է հիվանդանոց: Սակայն, ըստ պացիենտի, իրեն մի քանի անգամ մերժել են օգնել: Ցավն անտանելի է դարձել և չի դադարել նույնիսկ երկու շաբաթ անց: Դրա պատճառով կինը չի կարողացել հոգ տանել աուտիզմ ունեցող իր 13-ամյա որդու մասին: Բացի դա, տղան կարմիր մաշկի պատճառով վախեցել է մոտենալ մորը՝ փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում:

Լիան հավելել է, որ դեմ չէ պատվաստումներին, բայց զգում է, որ իրեն «խաբել են», քանի որ ինքը որևէ օգնություն չի ստացել: Այժմ հիվանդը սպասում է մաշկաբանի հետ խորհրդակցության: Նաև պետք է համոզվել, որ պատվաստանյութն է իսկապես նման ցավալի վիճակի պատճառ հանդիսացել:

 

Շարունակություն...

դիտվել է 635 անգամ
Լրահոս
Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իրանի գրոհի պատճառով սահմանված սահմանափակումները ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Երկրաշարժ՝ Թուրքիայում 1,5 տարեկան տղան 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել Թուրքիայի կոչը՝ Իրանին Իսրայելին Իրանի հարվածից հետո Բայդենը միտումնավոր հանդես չի եկել ուղերձով. Politico ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ «Ապրելու ուժ տվեց Դավիթիս երազանքի իրականացումը՝ Դադիտան կառուցումը». Դավիթ Ուզունյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Եղնիկներում. «Փաստ» Հերթական կեղծ հակադրումն ու արհեստական «օրակարգը». «Փաստ» Ով ինչից է խոսում.... «Փաստ» «Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կարգավիճակը բավարարում է ոչ միայն քաղաքական բանտարկյալի, այլև խղճի բանտարկյալի չափանիշներին». «Փաստ» «Արցախը իրական Հայաստան էր և իրական Հայաստանի անվտանգության երաշխավորը». «Փաստ» Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա. «Փաստ» Արևմուտքն էլ այլևս չի կարողանում աչքերը փակե՞լ խայտառակ դրսևորումների վրա. «Փաստ» Իսկ ի՞նչ է մնացել ձեր իշխանությունից. «Փաստ» Հայաստանը` ցնցումների շեմին. կգնա՞ Փաշինյանը դիտավորյալ «կոնֆրոնտացիայի». «Փաստ» «Մա՛մ, երբեք թույլ չտաս քեզ խղճան, առաջ գնա». լեյտենանտ Վոլոդյա Մհերյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»
Ամենաընթերցվածները