Օլիմպիական կրակի փոխանցավազքն Օսակայում տեղի կունենա զբոսայգիներից մեկում՝ առանց հանդիսականների

Ճապոնիայի Օսակայի արեւմտյան պրեֆեկտուրայում օլիմպիական կրակի փոխանցավազքի հատածը որոշվել է անցկացնել կրճատված մասշտաբով առանց հանրային օգտագործման ճանապարհների եւ հանդիսականների մասնակցության: Ինչպես ապրիլի 7-ին հայտնել է Տոկիոյի Խաղերի կազմկոմիտեն, վազքահերթը կկազմակերպվի Օսակա քաղաքի (պրեֆեկտուրայի վարչական կենտրոնի) խոշոր զբոբսայգիներից մեկում:

«Օսակայի պրեֆեկտուրայի իշխանությունների խնդրանքով «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեն պատրաստվում է ապահովելու օլիմպիական ջահերով վազքահերթի անցկացումն Օսկա քաղաքի «էքսպո-70» զբոսայգում՝ առանց լայն հանրության մասնակցության: Մենք մտադիր ենք բոլոր ցանկացողներին թույլ տալ մասնակցել վազքահերթին դրա համար պլանավորված երկու օրվա ընթացքում՝ ապրիլին 13-ին եւ 14-ին: Միջոցառման անցկացման մանրամասնությունները կհայտարարվեն դրանց հաստահումից հետո»,- ասված է կազմկոմիտեի հայտարարության մեջ: Ապրիլի 7-ին ավելի վաղ Օսակայի իշխանությունները, որտեղ կորոնավիրուսի տարածման հետ կաված իրավիճակի վատթարացման պատճառով սահմանվում է արտակարգ դրության տեղային ռեժիմ, արգելել են օլիմպիական կրակի փոխանցավազքի հատվածի անցկացումը պրեֆեկտուրայի քաղաքների փողոցներում: Օլիմպիական կրակի փոխանցաազքն սկսվել է մարտի 25-ին Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայում՝ J-Village («Ջեյ վիլիջ») ֆուտբոլի մարզական կենտրոնի տարածքում:

Իրադարձությունները տեղի են ունենում կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցների իրականացման պայմաններում: Փոխանցավազքը կտեւի 121 օր, իսկ ջահը պլանավորվում է տանել երկրի բոլոր 47 պրեֆեկտուրաների 859 մունիցիպալիտետներով: Ինչպես սպասվում է, փոխանցագազքին կմասնակցի շուրջ 10 հազար մարդ: Տոկիոյում Օլիմպիադան պետք է տեղի ունենար 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցումները հետաձգվեցին մեկ տարով եւ կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Տաջիկստանի քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Երևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է Բարսելոնային և դուրս եկել կիսաեզրափակիչ Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Ադրբեջանցիները քանդել են Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը․ ահազանգ Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իրանի գրոհի պատճառով սահմանված սահմանափակումները ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Երկրաշարժ՝ Թուրքիայում
Ամենաընթերցվածները