Իշխանությունն անկարող է պատասխան տալ իր կողմից պատերազմն ապաշնորհ կառավարելու ազգակործան հետևանքների համար, փաստահավաք հանձնաժողովի ստեղծման առաջարկն արձագանք չստացավ․ Է․ Մարուքյան

Պատերազմն արդեն 5 ամիս է, ինչ ավարտված է, սակայն պարիտետային փաստահավաք հանձնաժողով ստեղծելու մասին մեր առաջարկն այդպես էլ որևէ արձագանք չստացավ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Նախ ասվեց, որ հանձնաժողովի ստեղծմանն իշխանությունը դեմ չէ, այնուհետև հայտարարեցին, որ կառավարության որոշմամբ փաստահավաք խումբ ստեղծելու մեր առաջարկը հակասահմանադրական է, ինչից հետո մեր կողմից կազմվեց օրենքի նախագիծ, որի օրինակը տրվեց անձամբ վարչապետին։

Սակայն մինչ այժմ որևէ պատասխան չենք ստացել։

Ավելին, տեղեկություններ կան, որ վարչապետի և գեներալիտետի վերջին հանդիպման ժամանակ վարչապետը հավաստիացրել է, որ ոչ մի քննություն չի լինելու, որ չանհանգստանան, միայն թե իր իշխանության դեմ դուրս չգան, իսկ եղած թերություններն իրենց մեջ փակ ռեժիմով կքննարկեն, կանցնեն առաջ:

Այսինքն, պաշտոնապես կարող ենք արձանագրել, որ իշխանությունն անկարող է պատասխան տալ իր կողմից պատերազմն ապաշնորհ կառավարելու ազգակործան հետևանքների համար։

Շատ կարևոր էր նաև, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը միահամուռ պահանջեին այն, ինչը տրամաբանական էր և շատ կարևոր, սակայն այլ ուժերից շատերն ուղղակի հստակ դիրքորոշում այդպես էլ չհայտնեցին։

Մինչդեռ, պատերազմի վերաբերյալ խորը և համակողմանի ուսումնասիրությունը ոչ միայն հնարավորություն կտար պատասխանատվության ենթարկելու մեղավոր անձանց, այլ նաև դասեր քաղելու և այսուհետ ճիշտ գործողություններ կատարելու մեր ռազմավարության, սպառազինության, ռեսուրսների կառավարման, բանակցությունները վարելու և մյուս էական ուղղություններում։

Չիմանալով որտեղ ենք սխալվել` չենք կարողանալու խուսափել ապագա նման արհավիրքներից»։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
130 հրթիռ է արձակվել դեպի Թել Ավիվ․ քաղաքում միացել է օդային տագնապ, հրթիռային հարձակումը դեռ շարունակվում է (վիդեո) Ես օգտագործում եմ իմ անձնական կապերը մեր գերիներին վերադարձնելու համար. Բորիս Ավագյան Տեսանյութ․ Խաչիկ Ասրյան. «Ով կարող է հավակնել Հայաստանի հաջորդ Վարչապետի պաշտոնին» Արցախի ՄԻՊ-ը մասնակցել է Եվրախորհրդարանի պատգամավորների կողմից կազմակերպված առցանց համաժողովին ԼՀԿ-ն հավաքվել է Աղվերանում Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Ռաֆիկ Քեվեյան. «Այսօր ես 95 տարեկան եմ, բայց իմ կյանքում Տիգրան Արզաքանցյանի նման մեկին չեմ հանդիպել » «Վիվասելլ֊ՄՏՍ»֊ին ես եմ բերել Հայաստան, միլիարդատեր ընկերներս այժմ էլ իմ հրավերով պատրաստ են ներդրումներ կատարել ՀՀ֊ում. Տիգրան Արզաքանցյան Ես միանում եմ «Վերածնվող Հայաստան» կուսակցության պայքարին՝ հանուն Սյունիքի անվտանգության Հարցում. արդյո՞ք քաղաքացիները ճանաչում են պատգամավորներին Փաշինյանը գաղտնի պայմանավորվածություն ունի Ալիևի հետ, որի պատճառով գերիներին չեն վերադարձնում. Բորիս Ավագյան Խաչիկ Ասրյան. «Ով կարող է հավակնել Հայաստանի հաջորդ Վարչապետի պաշտոնին» Ինչպիսի՞ հայտ է ներկայացնում «Հայաստան» դաշինքը․ «Փաստ» Տնտեսության զարգացումն այս կառավարության օրոք՝ հեքիաթ է. Նաիրի Սարգսյան Երիտասարդը պետք է հիմք ու վստահություն ունենա սեփական երկրում. Վահե Էնֆիաջյան Նիկոլ Փաշինյանի կեղծ հայտարարությունները Սեւանի մասին Տեսանյութ. Հայաստանին Ազգային-Քրիստոնյա իշխանություն է պետք ցնցումներից խուսափելու համար Կայացավ «DigiCode 2021» հանրապետական մրցույթը Վանեցյանը բարձր տրամադրությամբ է վերադարձել. Տեսանյութ Նախընտրական մթնոլորտը լարված է լինելու․ հարկավոր է «ճգնաժամային կառավարություն» Հայ-ռուսական «աննախադեպ» հարաբերությունների մասին. Արմեն Աշոտյան Հայաստանին Ազգային-Քրիստոնյա իշխանություն է պետք ցնցումներից խուսափելու համար Թող շատ չհուզվեն, ամեն ինչ հաշվարկված է․ Մելքումյանը՝ մինչև 3 մլն դրամի վարկից ազատելու առաջարկի քննադատներին Որքա՞ն մարդ է մասնակցել Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հանրահավաքին Ազգային բառի անվերջ շահարկման մասին. Էդմոն Մարուքյան Այսօր առավել, քան երբևէ Արցախն ու արցախցին կարիք ունեն ուշադրության. Գ․Ծառուկյան
Ամենաընթերցվածները