Խաչիկ Ասրյանի ջրբաժանը

Պատերազմը, իր դաժան հետևանքներով, նաև հանրային գիտակցությունը բաժանեց տարբեր բևեռների: Հայ հանրույթը ցանկացած երևույթ կապում և կապելու է պատերազմի հետ, նրա հետևանքների հետ, հղում կատարելով անցյալին՝ մեղադրվում են ու մեղադրվելու են բոլորը, և տպավորություն է, թե պատերազմը նաև ջրբաժան է՝ իրարից զատելու անցյալն ու ներկան, հայրենադավն ու հայրենասերը, հայկականն ու թշնամականը:

Սակայն դուք չեք նկատե՞լ, որ անգամ այս ջրբաժանը գծվում է ըստ քաղաքական շահերի, ըստ այսօրէական քաղաքական նախասիրությունների: Օրինակ, երբ ապրիլյան պատերազմի օրերին փոխնախարար, քաղաքական գործիչ Խաչիկ Ասրյանն իր ջոկատով մեկնում էր ճակատ և, ականատեսների վկայությամբ, հայրենասիրության իրական օրինակներ էր ցույց տալիս, հետագա տարիներին մենք քանի՞ անգամ այդ օրինակը քարոզեցինք, ցուցադրեցինք հանրությանը, թե ինչպես պետք է իրեն պահի իր պետությունը սիրող փոխնախարարը: Զրո անգամ: Որովհետև Խաչիկ Ասրյանը չդարձավ մարդկանց քաղաքական նախասիրությունների գերին, չսպասարկեց առօրյա քաղաքական շահերը և չտրվեց զանգվածային փսիխոզի ազդեցությանը:

Նույնը 44-օրյա պատերազմում, երբ Խաչիկ Ասրյանը կրկին բացառիկ դաս տվեց՝ իր վրա վերցնելով Արցախի կարևորագույն հատվածներից մեկի պաշտպանությունը և իրականացրեց պատվով ու բարձր պատասխանատվությամբ, քանի՞ անգամ մենք ջրբաժանի կարմիր գիծ դարձրեցինք քաղաքական գործիչների ունեցած անձնական ներդրումը համազգային այս գոյամարտում: Զրո անգամ: Բայց կերանք կուտը և տրվեցինք հին ու նոր, նախկին - ներկա, Նիկոլ - Ռոբերտ կեղծ դիսկուրսին:

Ու մենք երկար ժամանակ նորմալ պետություն չենք ունենա, եթե ջրբաժանները գծվեն ոչ թե երկրի համար ներդրված անձնական ջանքերի, այլ ստամոքսի գռմռոցի և կալորիաների համակցությամբ:

Ռուստամ Ստեփանյան

դիտվել է 119 անգամ
Լրահոս
Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Պորտուգալացի մարզիչները կաշխատեն Նոայի ակադեմիայում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Արգենտինայի նախագահը հայտարարել է, որ մտադիր է աշխատանքից հեռացնել 70 հազար պետական ​​ծառայողի Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Սի Ծինփինն ասել է, թե մարդկության ապագան ինչից է կախված ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Մեթյու Միլլեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 4300 տարեկան եգիպտական դամբարան է հայտնաբերվել  Ըստ վերլուծաբանների, Հայաստանի իշխանությունները կշարունակեն տեղի տալ․ «Փաստ» «Բառարաններում չկան համապատասխան բառեր, որ կարողանամ նկարագրել, թե այս ցավն ինչպիսին է». Տիգրան Բաբիկյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում՝ պայթեցնելով ձեռքի նռնակը․ «Փաստ» «Միանշանակ ասել, որ մեր հասարակությունն անտարբեր է, սխալ է և թյուր կարծիք է ձևավորում»․ «Փաստ»
Ամենաընթերցվածները