«Այժմ ունենք իրեն երջանիկ համարող անհայրենիք գերագույն հրամանատար»․քաղաքացիական նախաձեռնության անդամ

Այսօր հայրենիքի   փրկության համար,  հասարակականու  քաղաքական  բազմաթիվ  գաղափարներ են   բարձրաձայնում, բայց  ինչպես ասում է  ժողովուրդը զանգը կախող չկա:

Այս ֆոնին  մենք  զրուցեցինք՝   «Առաջադեմ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության խմբի հիմնադիր անդամներից ՝ Խաչիկ Մնացականյանի հետ, ով մեկնաբանեց և ներկայացրեց իրենց  ծրագրերը, որը   շատ արագ է ընկալվում և արձագանքվում  լայն հասարակության շրջանում:

-Պարոն Մնացականյան  մեր երկրին , ո՞րքանով է պետք  դրսի ՝ սակայն հայրենիքի կյանքով մտահոգ մարդկանց ուժերի  միավորումը:

-Եթե նկատեցիք Դուք-Ձեր հարցում արտահայտեցիք մի պատկերավոր արտահայտություն՝  (հայրենիքից դուրս, բայց հայրենիքի կյանքով մտահոգ) :Այո մեր Առաջադեմ Հայաստան  քաղաքացիական նախաձեռնության խմբի  բոլոր անդամները  մեծ պատասխանատվությամբ և պատվով են կրում այս  գաղափարը , որի համար շատ հպարտ և շնորհակալ եմ:Իսկ ինչ վերաբերվում է (դրսի ուժ կամ ուժերին) ես կասեմ՝  մենք հայ ենք ,  հայրենիքից դուրս , տարբեր ոլորտներում հաջողությունների հասած  հայեր ենք,  ովքեր չեն կարող մտահոգ չլինել մեր հայրենիքի ներկա վիճակով, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքական իրավիճակներով ,  քանի-որ գիտակցում ենք,  որ սերը առ հայրենիք դա տրամաբանող մարդու առաջնային արժեք է,  և այս տրամաբանությամբ էլ, մեր հերոս տղաները 44 օր շարունակ իրենց անպարտելի տեսակն ապացուցելով, պայքարեցին մի քանի պետությունների դեմ միաժամանակ , չհավատալով, որ առևտրականի համար հայրենիքն իր գրպանն է : Գիտեք հայրենիքի վերաբերյալ խոսելիս շատ խորքային և համակողմանի վերլուծություններ են անհրաժեշտ , որին  չեմ  կարող անդրադառնալ կիսատ –պռատ:Ուստի  Ձեր հարցը  կեզրափակեմ մեր մեծանուն Սևակի հանճարեղ մտքերից  մեկով՝  «Մեզ մեր հայրենիքում  սպանեցին , բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց»:

-Կներկայացնեք խնդրեմ  Ձերքաղաքացիականնախաձեռնության   պատճառները, որոնք շատ կարճ ժամանակում ընդունվեց հասարակության կողմից:

-Շատ   պատճառներ  կան այս օրերին  հասարակության կողմից ընկալվելու  համար, սակայն , ես դրանցիցի կառանձնացնեմ մի քանիսը՝  հավատն առ Աստված, նվիրվածությունը-հայրենիքին, պետականությանը, անկեղծությունը 

ազգին, ազգաբանակչությանը: Եվ մեծ- մեծ  իրար հետևից շարադրված բառեր  և նախադասություններ արտահայտելու  փոխարեն, նպատակային  գործելը:Իսկ իրավիճակի գնահատականը ինչպես միշտ տալիս է հասարակությունը, սակայն մենք օգնելու ենք նրանց,  ավելի բացահայտ տեսնելու իրականությունը: Մենք մտնելով քաղաքական արենա,   ցույց ենք տալու իշխանության բացթողումներն ու  ընդիմության սխալները, այն ապացուցելով  մեր ճշգրիտ  գործողություններով:

 -Պարոն Մնացականյան  պատերազմի օրերին  ի՞նչպես պատահեց , որ ձևավորվեց «Պրոգրեսիվ   Արմենիյա»  քաղաքացիական նախաձեռնությունը, որո՞նք են նպատակները և նրանց խնդիրները:

-Մեր քաղաքացիական նախաձեռնությունը ձևավորվեց ինչպես մեր նախորդ հարցազրույցներում արդեն   ասել ենք, 44- օրյա պատերազմի օրերին՝ անվանվելով «PROGRESS  ARMENIA»   գիտակցելով , որ  հայրենիքում , որտեղ մենք ապրել կամ ապրելու  ենք , պետք է ապրենք արժանապատիվ, զգանք մեզ ապահով և անվտանգ,  ինչպես մոր գիրկը, որն անքննելի է զավակի համար: Այժմ  որքան էլ, որ ունենք իրեն երջանիկ համարող անհայրենիք գերագույն  հրամանատար, մենք մեր գործողություններվ եղել ու շարունակում ենք  ամուր կանգնել մեր բանակի , զինվորի կողքին, գիտակցելով  որ հայրենիքի անվտանգ երաշխիքը բանակն ու զինվորն է :Մեծ պատասխանատվություն և պարտավորվածություն ենք զգում իրենց  սկզբունքների համար , հազարավոր կյանքեր նվիրած մեր հայրենակիցների հանդեպ, քանի-որ նրանք ավելի մեծ քայլ են արել, քան մեզանից յուրաքանչյուրը:

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Տաջիկստանի քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Երևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է Բարսելոնային և դուրս եկել կիսաեզրափակիչ Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Ադրբեջանցիները քանդել են Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը․ ահազանգ Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իրանի գրոհի պատճառով սահմանված սահմանափակումները ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Երկրաշարժ՝ Թուրքիայում 1,5 տարեկան տղան 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել
Ամենաընթերցվածները