Վանեցյանի «վտանգավոր» լռությունը

Արթուր Վանեցյանի հրաժարականը ԱԱԾ տնօրենի պաշտոնից շատ հարցեր առաջացրեց, որոնք առ այսօր առկախված են, սակայն մեկ փաստ ակնհայտ է, որ Վանեցյանի հրաժարականը գերազանցապես պայմանավորված էր այն գործընթացներով և, մեծ հաշվով, այն աղետով, որը բերեց Հայաստանի ու Արցախի գլխին Նիկոլ Փաշինյանը։

Ով, եթե ոչ Վանեցյանը պետք է իմանար սպասվող արհավիրքի մասին, անգամ դրա վերաբերյալ իր հրաժարականի տեքստում բաց ակնարկ էր արել, սակայն մինչև պատերազմը նրա՝ Փաշինյանին ուղղված «կանգառի» կոչը զանգվածների կողմից լիարժեքորեն չէր ընկալվում որպես ԱԱԾ գեներալի սթափության կոչ։

Ինչևէ, ժամանակը ցույց տվեց, որ Վանեցյանը ճիշտ էր։ Եվ այս ամբողջ ժամանակահատվածում հանրությունը, հասարակական-քաղաքական լայն շերտերը ունեցել են ակնկալիք՝ Վանեցյանից լսելու ամբողջ ճշմարտությունը։ Ըստ էության, պայմանավորված աշխատանքի սպեցիֆիկայով, ԱԱԾ գեներալի յուրահատկություններով, Վանեցյանը և առհասարակ ուսադիր կրող գործող և պաշտոնաթող պաշտոնյանը կաշկանդված են շատ խոսելու տեսանկյունից և դա օրինաչափ է։ Այդուհանդերձ հիմա Արթուր Վանեցյանը զբաղվում է ակտիվ քաղաքականությամբ, առանցքային ընդդիմադիր լիդերերներից մեկն է, ում շուրջ տեղի է ունենում հանրային և քաղաքական լուրջ համախմբում։

Թերևս հատուկ ծառայություններին հարիր խասիաթով՝ Վանեցյանը այժմ էլ շարունակում է փակ պահել իր խաղաքարտերը, նրա քայլերի հաջորդականությունը, ի տարբերություն շատ այլ գործիչների, ընկալելի չեն: Վանեցյանի շուրջ պրոցեսները առավել խորքային են. չնայած մամուլում երբեմն հայտնվում են տեղեկություններ՝ այս կամ այն քաղաքական ֆորմատի շուրջ ընթացող քննարկումների և դաշինքներ կազմելու հնարավորության մասին, Վանեցյանի գլխավորած կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ամենուր գրասենյակներ է բացում և ակտիվ անդամագրման աշխատանքներ իրականացնում։

Ըստ էության, նորաստեղծ այս ուժը լինելու է այս ընտրութունների կինդեր սյուրպրիզը և լուրջ դերակատար է դառնալու։ Դրա համար կա առնվազն երկու պատճառ՝ կուսակցության ղեկավարի հավասարակշռությունը, առանց նյարդային ժեստերի քաղաքական գործունեությունը և, իհարկե, ճիշտ դիրքավորումը խաղատախտակին:

Իսկ երբ Վանեցյանը ամբողջովին բացի խաղաքարտերը, հավանաբար շատերը ստիպված պետք է լինեն փաս գնալ...

Արտակ Մանուկյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Գիտնականներն ապացուցել են կապը կարմիր մսի օգտագործման եւ քաղցկեղի միջեւ Արոնյանը 5-րդն է Փարիզի արագ շախմատի մրցաշարում Բանկերը վարկեր կտրամադրեն 2 տոկոսով և կզրոյացվեն հին վարկերի տոկոսները Հունիսի 23-ին ժամը 12:00-ին տեղի կունենա «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մամլո ասուլիսը 70-ից ավելի ընտրատեղամասերում վերահաշվարկ տեղի կունենա Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսուհետ ևս անելու է հնարավոր ամեն բան մեր երկրում հետպատերազմյան ճգնաժամը հաղթահարելու համար Վթար՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին. մեկ տարեկան երեխա է մահացել /լուսանկարներ/ Հայ մարտիկը առաջին ռաունդում հաղթել է թուրքին, որը խոստացել էր գլուխը կոտրել Որքան գումար է ծախսել ԱՆ-ն կորոնավիրուսի կանխարգելման համար հունվարից մինչև հունիսի 1-ն ՀԷՑ-ը «Վեոլիա Ջուր»-ին խնդրում է այսուհետ հանրությանն առավել ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները Շտապեմ հիասթափացնել բոլոր նրանց, ովքեր հույսեր ունեն, որ ԲՀԿ-ն կքաշվի մի կողմ և կնվազեցնի իր ջանքերը հանուն մեր Հայրենիքի. Արման Աբովյան Ընտրություններն ամրագրեցին ընտրատեղամասեր եկողների կամքը, բայց ոչ` հայ հասարակության տրամադրություններն ու նկրտումները․ Արա Աբրամյան Խաչիկ Ասրյանը ճիշտ էր․ խորհրդարանական ընտրությունները նոր արհավիրք են դառնալու ԿԸՀ-ն ներկայացրել է Հայաստանի ընտրությունների ամենանախնական արդյունքները (ֆոտո) Ամփոփվել են 168 տեղամասի արդյունքները ՀԷՑ-ը՝ համատարած հոսանքազրկումների մասին Եվրո-2020․ Իտալիան ուժեղ էր Ուելսից, Շվեյցարիան՝ թուրքերից (ֆոտո, վիդեո) Ծեծկռտուք Աջափնյակի 6/18 ընտրատեղամասում /տեսանյութ/ Դանիել Իոնիսյանի կողմից քվեատուփի կապարակնիքը պոկելու դեպքն արձանագրվել է «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության թեկնածուների կողմից Բազմաթիվ տեղամասերում ԲՀԿ-ն բացարձակ առաջատար է 20։30-ի դրությամբ ոստիկանության «Թեժ գիծ» ստացվել է 87 ահազանգ Քվեարկության արդյունքները Սարապատում
Ամենաընթերցվածները