Բարոյականության և իրականության սահմանագծին. ո՞վ կարող է պաշտպանել ռազմավարական դաշնակցին

Արդեն մի քանի օր է՝ հայաստանյան քաղաքական համակարգը ալեկոծված է, և պատճառը ամենևին արտահերթ ընտրությունների սպասումը չէ. «Հայոց Արծիվներ»-ի առաջնորդ Խաչիկ Ասրյանը օրերս հայտարարել էր, որ եթե արևմուտքի սադրանքով Ուկրաինան փորձի Ռուսաստանին ներքաշել պատերազմական գործողությունների մեջ, արցախյան քառօրյա, և վերջին 44 օրյա պատերազմական գործողությունների մասնակից «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը իր հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ կանգնելու է Ռուսաստանի կողքին և խրամատում պաշտպանելու է դարերով թրծված հայ-ռուսական եղբայրությունն ու բարեկամությունը:

Երբ այս հայտարարությանը առանձնակի «ջերմեռանդությամբ» արձագանքում է արևմտյան թևը՝ ինչ որ տեղ կարելի է հասկանալ, «Արծիվներ»-ը ուղիղ կպել են նրանց ստրատեգիական շահերին, և, որն ամենավտանգավորն է, կարող են Ռուսաստանի պաշտպանության նմանատիպ ալիք բորբոքել իրենց օրինակով, բայց երբ հայ քաղաքական դաշտում են ծանր տանում Խաչիկ Ասրյանի հայտարարությունները ռուս ժողովրդի կողքին ռեալ քայլերով կանգնելու մասին՝ ուզում ես հասկանալ, թե որտեղ է թաղված շան գլուխը:

Բանն այն է, որ այդ քաղաքական ուժերը կարող են խոսել Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մշակութային և նույնիսկ էկոլոգիական հարցերում համագործակցության մասին, սակայն չեն կարող հայտարարել, որ պատրաստ են խրամատում կանգնել ռուս զինվորի կողքին և պատերազմել Ռուսաստանի թշնամու դեմ: Շատ պարզ պատճառով, որովհետև այդ կուսակցություններից որևէ մեկը՝ իր ղեկավարով, չի մասնակցել 2020 թվականի արցախա-ադրբեջանական 44-օրյա պատերազմին, բացի Խաչիկ Ասրյանից և «Հայոց Արծիվներ» ջոկատից:

Հիմա ի՞նչ երեսով պետք է Ռուսաստանը պաշտպանող ամպագոռգոռ հայտարարություններ անեն: Հաստատ կգտնվեն հազարները, որ հարց կտան՝ տղա ջան, պաշտպանող էիր, քո երկիրը պաշտպանեիր: Մեծ մեծ փրթելիս, մարդկանց պախարակելիս, քաղաքական առևտուր անելիս դուք անգերազանցելի եք, ռեալ գործողությունների ժամանակ մկան ծակին հազար թուման եք տալիս:

«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը պատերազմի հենց առաջին օրից, առանց որևէ մեկի կոչի ու հրամանի, ինքնակազմակերպվելով կանգնել է Արցախի սահմանների պաշտպանության առաջնագծում: Ինչպես կուզեք՝ ընդունեք, բայց այդ մարդիկ բարոյական իրավունք են վաստակել նաև դաշնակցին պաշտպանելու և հայ ժողովրդին երեսպարզ անելու:  Եվ, հավանաբար, այդ վստահությունն է պատճառը, որ աշխարհի տարբեր ծայրերից բազմաթիվ հայեր են արձագանքում Խաչիկ Ասրյանի կոչին՝ իրենց պատրաստակամությունը հայտնելով սատարել այդ նախաձեռնությանը:

Քաղաքական գործիչների մտքերը կամ գործողությունները պարտադիր չէ, որ բոլորի համար ընդունելի լինեն, բայց պարտադիր է, որ լինեն հատու, հստակ ու տարընթերցումների տեղիք չտան: ԹԵ բոլոր պատերազմներին մասնակցությունը, թե Ռուսաստանի հետ շիտակ բարեկամությունը ինձ մոտ առանձնահատուկ հարգանք են առաջացնում Խաչիկ Ասրյանի նկատմամբ, ինչը, կարծում եմ, առաջիկայում նրա հաղթաթուղթն է լինելու:

Վահագն Խաչատրյան

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան Այսօր Չեռնոբիլի աղետի 38-րդ տարելիցն է Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա դեռահասները ծեծի են ենթարկել համադասարանցուն, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել
Ամենաընթերցվածները