Ին­չո՞ւ են հա­մընկ­նում Ադր­բե­ջա­նի ու Հա­յաս­տա­նի ղե­կա­վար­նե­րի «տե­սա­կետ­նե­րը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ կոշտ հայտարարություններ է արել Հայաստանի հասցեին: Նա անդրադարձել է նաև Հայաստան զենք ներկրող Պատրոն Դավիթ մականունով հայտնի Դավիթ Գալստյանին՝ նշելով, որ նա Ռուսաստանում զենք ու զինամթերք է գնել և տեղափոխել Հայաստան: Սա Ադրբեջանի նախագահի կողմից որակվել է որպես հանցագործություն, իսկ ավելի ստույգ՝ «կոնտրաբանդա»: Թշնամական երկրի ղեկավարի նման արձագանքը, երևի թե, ինքնին բնական է: Գալստյանը իսկապես մեծ դերակատարություն է ունեցել Հայաստանի համար սպառազինություն հայթայթելու հարցում, և Ադրբեջանում նրա նկատմամբ նախագահի մակարդակով ատելությունը բնական է: Սակայն ուշագրավ է, որ Դավիթ Գալստյանին նույն «հաջողությամբ» մեղադրում են նաև Հայաստանի գործող իշխանությունները: Նրան մեղսագրվող մեղադրանքը, ըստ մեր տեղեկությունների, չեն հաստատում անգամ վարչապետին ենթակա գերատեսչությունները, սակայն շարունակաբար կալանքի տակ են պահում: Խոսքը մի մարդու մասին է, որը, ըստ մամուլի տեղեկությունների, պատերազմի օրերին իր անձնական միջոցներով ձեռք է բերել երկու ԻԼ-76 ինքնաթիռ և իր թիմով 24-ժամյա ռեժիմով կազմակերպել զենք-զինամթերքի տեղափոխություն: Ընդ որում, խոսքը զենքի առքուվաճառքի մասին չէ, այլ տեղափոխման կազմակերպման՝ 180-ից ավելի թռիչքների միջոցով:

Ի դեպ, Ալիևը չի «մոռացել» նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ նրան ևս այս կոնտեքստում մեղադրանքներ ներկայացնելով: Անկարևոր չէ նշել, որ նույն Ալիևը հպարտությամբ է նշում, որ Դավիթ Գալստյանը Հայաստանում կալանավորված է, իսկ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ազատված է աշխատանքից: Հետաքրքիր է, որ պատերազմի հետ առնչվող քրեական գործերը քնեցվում են ԱԱԾ, Քննչական կոմիտեի և այլ կառույցների վարույթներում: Դե, նախընտրական շրջան է, իշխանությունները զբաղված են սեփական վերարտադրությամբ և նման «մանր» հարցերով զբաղվելու ժամանակ չունեն: Եվ, ըստ էության, միակ մարդը, որին փորձեցին հռչակել պատերազմում պարտության մեղավոր և շարունակում է մնալ կալանքի տակ, Դավիթ Գալստյանն է, իսկ Դավիթ Տոնոյանն էլ դարձավ յուրատեսակ «քավության նոխազ»: Ստացվում է, որ այս անձանց հարցում Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների «տեսակետները» լիովին համընկնում են՝ թե՛ Դավիթ Գալստյանին անազատության մեջ պահելու, թե՛ պաշտպանության նախարարին պաշտոնից ազատելու: Դե, ինչ, մնում է՝ Ալիևի հայտարարությունների հիման վրա Հայաստանում մի քրեական գործ էլ Տոնոյանի նկատմամբ հարուցեն, ու պատկերն ամբողջական կդառնա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Պորտուգալացի մարզիչները կաշխատեն Նոայի ակադեմիայում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Արգենտինայի նախագահը հայտարարել է, որ մտադիր է աշխատանքից հեռացնել 70 հազար պետական ​​ծառայողի Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Սի Ծինփինն ասել է, թե մարդկության ապագան ինչից է կախված ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Մեթյու Միլլեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 4300 տարեկան եգիպտական դամբարան է հայտնաբերվել  Ըստ վերլուծաբանների, Հայաստանի իշխանությունները կշարունակեն տեղի տալ․ «Փաստ» «Բառարաններում չկան համապատասխան բառեր, որ կարողանամ նկարագրել, թե այս ցավն ինչպիսին է». Տիգրան Բաբիկյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում՝ պայթեցնելով ձեռքի նռնակը․ «Փաստ» «Միանշանակ ասել, որ մեր հասարակությունն անտարբեր է, սխալ է և թյուր կարծիք է ձևավորում»․ «Փաստ» Մինչ իշխանավորները խորշում ու սարսափում են Արցախ բառից անգամ...․ «Փաստ» «Դեմարկացիայի և դելիմիտացիայի մասով Հայաստանի իշխանությունները բլեֆ են անում, խոսքը հող հանձնելու հերթական ակտի մասին է»․ «Փաստ»
Ամենաընթերցվածները