Բոլորը՝ մի նավակում. ինչու՞ է կրկին թիրախավորվել Արտակ Թովմասյանը

Տարօրինակ է, բայց փաստ, որ Հայաստանում քաղաքական առողջ դիսկուրսը կամ պրոցեսները հաճախ ոչ հանրային, ոչ էլ քաղաքական աջակցություն չեն ստանում, ավելին՝ դատափետվում ու վարկաբեկվում են ի սկզբանե, կամ լավագույն դեպքում քաղաքական կարևոր գործընթացների կուլմինացիոն փուլում։ Ընդ որում, խոսքը չի վերաբերվում միայն իշխանական հատվածին, այս դեպքում կարելի է ասել, որ ընդդիմության մի ստվար զանգվածը լիովին տեղավորվել է իշխանության վերարտադրման սցենարների մեջ և խաղում է բացառապես այդ տրամաբանությամբ:
 
Տեսեք, երբ առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը խոսեց արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, ընդդիմադիր ուժերի ճնշող մեծամասնությունը, բացառությամբ իշխանության գրպանային մի քանի ուժի, շտապեցին հայտարարել, որ ընտրություններ պիտի լինեն, բայց ոչ Նիկոլի վարչապետությամբ։ Նիկոլ Փաշինյանն էլ ոչ տարավ, ոչ բերեց, թե բա ուրեմն ընտրություն չի լինի, հանրային պահանջ մեծ հաշվով չկա։ Այդ ժամանակ ընդդիմության միասնական մոտեցումն այն էր, որ պետք է վարչապետը հրաժարական տա, ԱԺ-ն ընտրի ընդդիմության վարչապետի թեկնածուին, ձևավորվի ժամանակավոր կառավարություն, հետո մեկ տարվա ընթացքում հավասար և հանդարտ պայմաններում ընտրություններ անցկացվեն։
 
Սա չեղավ, քանի որ փողոցային պայքարը չգեներացվեց այն աստիճանի, որ Նիկոլը ստիպված լիներ հանրության ճնշման տակ հրաժարական տար։ Ու հիմա ընդդիմադիր ուժերը ստիպված գնում են ընտրությունների Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ։
 
Հիմա ո՞րն է խնդիրը։
 
«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը ապրիլի 27-ին ուղերձ է հրապարակել, որով հորդորում է կուսակցություններին և, առհասարակ, ժողովրդին չգնալ արտահերթ ընտրությունների: Ի՞նչ է ասում Թովմասյանը։ Նա ասում է, որ իր կարծիքն անփոփոխ է՝ պետք է լինեն ընտրություններ, բայց ոչ այս իշխանության կողմից կազմակերպված, ոչ աշխարհաքաղաքական այս լարված իրավիճակում, երբ Սյունիքի գլխին դամոկլյան սրի պես կախված են վտանգներ, երբ սահմանադրական փոփոխությունների և Ընտրական օրենսգրքի բարելավման անհրաժեշտություն կա։
 
Թովմասյանը ստեղծված իրավիճակում առաջարկում է ընտրել բոլորի կողմից ընդունելի ճգնաժամային-կառավարիչ վարչապետ, լուծել երկրի անվտանգային խնդիրները, ուղիներ գտնել խորը տնտեսական ճգնաժամի հաղթահարման համար և դրանից հետո միայն մտածել նոր խորհրդարանի մասին: Այս մասին նա հայտարարել էր նաև նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, երբ դեռ արտահերթ ընտրությունների քաղաքական պայմանավորվածություն չկար, այսինքն՝ Թովմասյանի քաղաքական ծրագրերում մշտապես այս միտքը կարմիր թելի նման անցել է:
 
Այս հայտարարությունից հետո շահարկվում է թեմա, թե Արտակ Թովմասյանը փոխել է իր կարծիքը արտահերթ ընտրությունների վերաբերյալ, քանի որ իր նախորդ ելույթներում իշխանությունների հրաժարականն էր պահանջում:
Առնվազն ազնիվ չէ մանիպուլացնել թեման, հատկապես այն դեպքում, երբ Թովմասյանը փաստացի մնացել է միակ գործիչը, ով պաշտպանում է ի սկզբանե որդեգրած այս գիծը։ Այս գաղափարը քննադատող ուժերը, ի հեճուկս իրենց իսկ նախկինում արված հայտարարությունների, ընդունել են իշխանության խաղի կանոններն ու պատրաստվում են արտահերթ ընտրությունների։
 
Պետք է հատուկ ընդգծել, որ ինչպես 2, 3 կամ 5 ամիս առաջ, այժմ էլ, 2 կամ 3 ամիս անց էլ եթե արտահերթ ընտրությունները կազմակերպում է Նիկոլ Փաշինյանը, ապա հետընտրական ավելի խորը ցնցումները երաշխավորված են։ Երկու պատճառով՝ այս ընտրությունները կենաց ու մահու նշանակություն ունեն Նիկոլի համար, հետևաբար նա ամեն կեղծիքի ընդունակ է։ Իսկ կեղծել այս ընտրությունները նշանակում է թաղել Հայաստանի զարգացման հեռանկարը։ Եթե պարտվի Նիկոլ Փաշինյանը, ապա անկասկած նա փողոց է հանելու իր կողմնակիցներին և առանց բախումների ու ցնցումների չի հեռանալու։ Իր տեսակն է այդպիսին։ Նույնն է լինելու նաև հակառակ պարագայում, և երկիրը նետվելու է խորը, քաոտիկ ճգնաժամի մեջ:
 
Հայ ժողովուրդն այժմ տրավմատիկ շոկի մեջ է գտնվում։ Հետևաբար ընտրությունները լինելու են ավելի շատ էմոցիաների, քան ծրագրերի ու գաղափարների պայքար։ Իսկ նման ընտրություն մենք 2018թ.-ին արդեն տեսել ենք։
 
Արտակ Թովմասյանը իրավացի է՝ այս ձևով ու այս ժամանակաշրջանում ընտրություններ անցկացնելը ոչինչ չի փոխելու, բացի քաղաքական ճգնաժամի էլ ավելի խորացումից։
 
Արամ Մանուկյան
դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան Այսօր Չեռնոբիլի աղետի 38-րդ տարելիցն է Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա դեռահասները ծեծի են ենթարկել համադասարանցուն, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել
Ամենաընթերցվածները