Ադրբեջանցու կողմից «Կավկասուս Օնլայն» ընկերության մնացորդային 51 տոկոսանոց մասնաբաժնի ձեռքբերումը փաստորեն անօրինական է. Անի Սամսոնյան

Ադրբեջանցու կողմից «Կավկասուս Օնլայն» (Caucasus online) ընկերության մնացորդային 51 տոկոսանոց մասնաբաժնի ձեռքբերումը փաստորեն անօրինական է։
Այս հարցով գրավոր դիմել էի ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն` ճշտումներ կատարելու տեղեկատվության իսկության և ՀՀ համար հնարավոր անվտանգային խնդիրներ ստեղծելու վերաբերյալ։
Ստացել եմ հետևալ պարզաբանումները։
 
2019 թվականին, առանց Վրաստանի Հաղորդակցության հանձնաժողովի համաձայնության ադրբեջանական «NEQSOL Holding» ընկերությունների խումբը ձեռք է բերել վրացական «Caucasus online» ընկերության բաժնեմասերի 49%-ը, ինչը Հաղորդակցության հանձնաժողովի կողմից ճանաչվել է անօրինական:
2020 թվականի հուլիսին Վրաստանի խորհրդարանը ընդունել է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որը Հաղորդակցության հանձնաժողովին թույլ է տալիս իր որոշումների կատարումը ապահովելու նպատակով խախտում կատարած ընկերությունում նշանակել «հատուկ կառավարիչ», որը կապահովի Հաղորդակցության հանձնաժողովի որոշումների կատարումը:
 
Իրականացրած փոփոխությունները բացասական արձագանքի են արժանացել Վրաստանի հեռահաղորդակցության ոլորտի մի շարք ընկերությունների կողմից, խնդրին անդրադարձել է նաև արևմտյան մամուլը: 2021 թվականի մարտի 24-ին իրականացված փոփոխությունների վերաբերյալ եզրակացություն է ներկայացրել նաև Վենետիկի հանձնաժողովը՝ արձանագրելով փոփոխությունների արդյունքում սեփականության, մամուլի ազատության, ինչպես նաև արդար դատավարության իրավունքներին առնչվող հարցերում ի հայտ եկած խնդիրներ:
 
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում իրականացված փոփոխությունից հետո 2020թ. օգոստոսի 24-ին Վրաստանի Հաղորդակցության հանձնաժողովը կրկին պահանջել է «Caucasus online» ընկերությունից բաժնեմասերը վերադարձնել առաջնային վիճակի, սակայն արդյունքի չհասնելով՝ 2020 թ. հոկտեմբերի 1-ին ընկերությունում նշանակել է հատուկ կառավարիչ: Վերջինս օժտվել է բավական լայն լիազորություններով, այդ թվում՝ ընկերության ղեկավար կազմի կողմից ընդունվող որոշումները հաստատելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում վերջին մեկ տարվա ընթացքում ընկերության կատարած ցանկացած գործողություն չեղարկելու հնարավորությամբ, եթե այն հակասում է սպառողների շահերին, պետության տնտեսական շահերին կամ շուկայի մրցակցային մթնոլորտին:
2021 թվականի մարտի 24-ին Հանձնաժողովը տարածել է հերթական հայտարարությունը՝ նշելով, որ 2020թ. օգոստոսին «NEQSOL Holding» ընկերությունների խմբի սեփականատեր, ադրբեջանցի գործարար Հասանովը ձեռք է բերել վրացական «Caucasus online» ընկերության բաժնեմասերի մնացած 51%-ը՝ այսպիսով դառնալով ընկերության 100% բաժնեմասերի անօրինական սեփականատերը:
 
Այս կապակցությամբ 2021 թվականի մարտի 25-ին վրացական BMG լրատվական կայքին տված հարցազրույցում «NEQSOL Holding»-ի Ռազմավարական զարգացման բաժնի ղեկավար Թեմուր Թաղիևը հայտնել է, որ իրենց ընկերությունը դիմել էր Վրաստանի Հաղորդակցության հանձնաժողով «Caucasus online» ընկերության բաժնեմասերի մնացած 51%-ը գնելու նպատակով, սակայն առանց որևէ հիմնավորման մերժում էր ստացել: Արձագանքելով վերջինիս հայտարարությանը՝ մարտի 26-ին Հաղորդակցության հանձնաժողովը հայտարարել է, որ Ն.Հասանովը գիտակցաբար խախտել է Վրաստանի օրենսդրությունը, և արդեն մեկ տարուց ավել «Caucasus online» ընկերությունը գործում է անօրինական ձեռք բերված բաժնեմասերով: Նշվել է նաև, որ Հաղորդակցության հանձնաժողովը ուներ բոլոր իրավասությունները ընկերության արտոնագրի չեղարկման համար, սակայն հաշվի առնելով ընկերության ծառայությունների ավելի քան 2,5 միլիոն սպառողների շահերը, ինչպես նաև հարևան երկրներում ինտերնետ հասանելիության խնդիրներ չստեղծելու անհրաժեշտությունը՝ որոշել է դրա փոխարեն ընկերությունում նշանակել հատուկ կառավարիչ:
Ներկայումս նախատեսվում են աշխատանքներ վրացի գործընկերների հետ փոխըմբռնման հիմքով միասնական դիրքորոշում ունենալու և տվյալ գործարքից բխող ռիսկերը կառավարելու ուղղությամբ:
 
«Հավելեմ նաև, որ «Caucasus online» ընկերության բաժնեմասերի՝ ադրբեջանական ընկերության կողմից գնման կապակցությամբ իր մտահոգությունը հայկական կողմը մի քանի անգամ հայտնել է վրացական կողմին, այդ թվում նաև ամենաբարձր մակարդակով»-նշված է պարզաբանող պատասխանի մեջ։
Իմ հարցին՝ թե ինչ անվտանգային խնդիրներ կարող է ստեղծել գործարքը Հայաստանի համար, նախարարությունից պարզաբանումներ չեն տվել։ Սակայն դատելով ներկայացրածից, որ «հայկական կողմը մի քանի անգամ հայտնել է վրացական կողմին ամենաբարձր մակարդակով» նշանակում է մտահոգվելու լուրջ առիթներ կան։

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան Ջուր չի լինի Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamAZ»-ը․ «VAZ»-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ամենաընթերցվածները