«Կան ուժեր, որոնք պատերազմի ընթացքում փորձել են հարստանալ. Դավիթ Գալստյանի՝ կալանքի տակ մնալու շահագրգիռ կողմն իրենք են». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեք ամսվա ընթացքում մոտ 9 դատական ակտ ենք ունեցել, որոնք ընդհանրապես չեն արտացոլում իրականությունը: Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասաց զենքի մատակարարման չարաշահումների գործով մեղադրյալներ Դավիթ Գալստյանի և Արմեն Բաղդասարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը: Զենքի մատակարարման չարաշահումների գործով Դ. Գալստյանից (Պատրոն Դավիթ) բացի, կալանավորված է նաև նրա ընկերության տնօրեն Արմեն Բաղդասարյանը՝ Դ. Գալստյանի հորեղբոր որդին:

Պաշտպանը նշեց, որ այս ամբողջ ընթացքում իրենց կողմից ներկայացված բոլոր բողոքները մերժվել են դատարանների կողմից. «Ի սկզբանե, երբ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, բոլորիս համար անհասկանալի էր այն: Բայց մենք խորհրդակցեցինք Դավիթ Գալստյանի հետ, թե ինչ մարտավարություն պետք է ընտրենք, որովհետև հասկացել էինք, որ ԱԱԾ-ի հրապարակած տեղեկությունը կա՛մ չճշտված է, կա՛մ ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք, կա՛մ հատուկ ուղղորդված: Ամեն դեպքում, որոշեցինք գործը քաղաքական, Դավիթ Գալստյանին էլ՝ քաղաքական բանտարկյալ չդարձնել ու պայքարել իրավական ճանապարհով: Երեք ամիս այդ տրամաբանության մեջ ունեցանք գրեթե տասը դատական ակտ, տարբեր միջնորդություններ ներկայացրեցինք: Երեք ամսվա ընթացքում մեղադրանքը հերքող հնարավոր և անհնար ամեն ինչ հավաքեցինք ու ներկայացրեցինք նախաքննության մարմին ու դատարաններին: Ցավոք, մենք դատարաններում չկարողացանք հասնել արդարադատության: Իմ խորին համոզմամբ, պատճառը դատավորի անաչառ ու անկախ չլինելն է: Դատարանները պարզապես խուսափեցին օբյեկտիվ իրականությունն արտացոլել դատական ակտերում՝ հասկանալով, որ դրա արդյունքում հնարավոր է ենթարկվեն այնպիսի հետապնդումների, այնպիսի պարսավանքի, որը մենք տեսնում ենք հատկապես վերջին շրջանում: Ես չեմ բացառում, որ նույն ԱԱԾ-ի աշխատակիցները կարող է և գնացած լինեն դատավորների աշխատասենյակներ և սպառնացած լինեն իրենց: Պարզապես խնդիրն այն է, որ եթե դատավորը, ճնշումներին զոհ գնալով, վերցնում ու այդ որոշումները կայացնում է, ըստ էության, հանցակից է դառնում այս ամենին»:

Նրա խոսքով, դատական ակտերը չեն բխում փաստաթղթային այն ամբողջ բազայից, որոնք ներկայացվել են այս ընթացքում. «Բոլոր դատական ակտերը, ըստ էության, խուսափողական են: Ես դրանք «էնքան որ ստորագրված դատական ակտեր» եմ որակում: Բոլոր դատավորներն իրենց որոշումներում թերացել են: Մենք սպառել ենք ներպետական բոլոր հնարավորությունները և մոտ օրերս բողոք ենք մուտքագրելու ՄԻԵԴ: Շատ եմ ցավում, բայց այսօր, ըստ էության, Դավիթ Գալստյանը արդարադատության հասնելու է Հայաստանից դուրս: Մենք ՄԻԵԴ-ում հիմնավորելու ենք բոլոր խախտումները, բարձրացնելու ենք դատավորների մակագրության հարցը: Երբ գործն արդեն կքննվի ՄԻԵԴ-ում և բոլոր խախտումները կբացահայտվեն, մենք հետևողական ենք լինելու, որ Դավիթ Գալստյանի և Արմեն Բաղդասարյանի մասով որոշումներ կայացրած բոլոր դատավորներն օրենքով սահմանված կարգով իրենց պատասխանատվությունը կրեն: Եթե կգտնենք, որ կան նաև արդարադատության դեմ ուղղված ինչ-որ հանցագործությունների հիմքեր կոնկրետ դատավորների մասով, միանշանակ հաղորդում է ներկայացվելու իրավապահ մարմիններին: Մենք հիմա հետաքննություն ենք անում, որոշակի հարցադրումներ ենք արել: Մենք Արմեն Բաղդասարյանի մասով սպառել ենք ներպետական բոլոր հնարավորությունները, իսկ ուրբաթ օրը Դավիթ Գալստյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննություն է լինելու: Դատավորը Սերգեյ Մարաբյանն է: Այս դատարանի նկատմամբ օբյեկտիվության ու անաչառության ակնկալիքները շատ մեծ են, բայց պետք է սպասել, տեսնել»:

Պաշտպանը հիշեցրեց ավելի վաղ Դ. Գալստյանի՝ ԱԱԾ հաղորդագրությունից հետո արված այն հայտարարությունը, որտեղ նա նշել էր շահագրգիռ կողմերի համար «պատերազմում մեղավորների ամենահարմար թեկնածուն» լինելու եզրահանգման մասին. «Այդ մտավախությունները մեզ մոտ գնալով ամրապնդվում են: Մենք կարծում ենք, որ այս ամբողջ գործընթացների հետևում կանգնած են մարդիկ, ուժեր, որոնք ինչ-որ եղանակով կարողանում են ազդել իրավապահ կամ դատական համակարգի վրա: Ենթադրում եմ, որ այդ մարդիկ նաև որոշակի իշխանական լիազորություններ ունեցող մարդիկ են»:

Պաշտպանը նշեց, որ Դավիթ Գալստյանն անգնահատելի ծառայություն է մատուցել այս պատերազմի ժամանակ. «Թեպետ Դավիթ Գալստյանը հրապարակային այդ մասին չի խոսում, բայց մենք պատրաստ ենք խոսել, ասել, թե ինչ է արել Դավիթ Գալստյանը պատերազմի ժամանակ՝ տոտալ շրջափակման պայմաններում, երբ ՀՀ-ում զենք տեղափոխելու խնդիր կար: Պատերազմի ընթացքում նաև որևէ գումար չի աշխատել, հնարավորության դեպքում բոլոր մատակարարումներն ինքնարժեքով է արել: Բացի այդ, ինքն անձամբ գումարներ է նվիրաբերել ու տարբեր խնդիրներ է լուծել: Մամուլում արդեն գրվել է նաև սեփական միջոցներով ինքնաթիռներ գնելու մասին, որոնք հետագայում շատ կարևոր հարցեր են լուծել: Սրանք փաստեր են, որոնք հիմնավորելու կարիք չկա: Այն մարդը, որն այսքան բան է կարողանում անել, խարդախ լինել չի կարող: Կան ուժեր, որոնք այս պատերազմի ընթացքում փորձել են փող աշխատել, և պարզապես հարստանալ պատերազմի ընթացքում:

Մենք մեր հետաքննությունն ենք սկսել, ուսումնասիրությունների մեջ ենք: Եղել են դեպքեր, երբ քառակի, եռակի, 8 անգամ ավելի գնով մատակարարումներ է առաջարկվել, բայց Դավիթ Գալստյանն 8 անգամ ավելի էժան գնով է մատակարարել:Հաշվի առնելով, որ Դ. Գալստյանն ավելի էժան գնով մատակարարելու հնարավորություններ ուներ, և իրենց փող աշխատելը չի ստացվել, մենք կարծում ենք, որ հենց այդ մարդիկ են կանգնած այս ամենի հետևում: Դ. Գալստյանն ի չիք դարձրեց իրենց երազանքները, և այսօր Դավիթ Գալստյանի՝ կալանքի տակ մնալու շահագրգիռ կողմերն իրենք են: Թշնամի պետության ղեկավարն է խոսում այն մասին, թե ինչ է արել Դ. Գալստյանը պատերազմի ժամանակ: Ալիևն ասում է, թե Դավիթ Գալստյանն ինչպես է պատերազմի ժամանակ, իր խոսքերով, տարբեր զարտուղի ճանապարհներով ՀՀ զենք տեղափոխել: Իհարկե, Ադրբեջանը դա ներկայացնում է այնպես, թե իբրև այդ ամենն ապօրինի կերպով է իրականացրել:

Ասում է՝ զենք է առել, բերել: Ես չեմ ուզում մեկնաբանել Ալիևի ասածները, հերքել կամ հաստատել որևէ բան, բայց փաստն այն է, որ այդ մարդը խոսում է այդ մասին: Հատկապես ԱԱԾ-ում շատ լավ են պատկերացնում, թե ինչի մասին է խոսել Ալիևը: Եվ այս պայմաններում Դավիթ Գալստյանի նկատմամբ նման վերաբերմունքը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Արգենտինայի նախագահը հայտարարել է, որ մտադիր է աշխատանքից հեռացնել 70 հազար պետական ​​ծառայողի Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Սի Ծինփինն ասել է, թե մարդկության ապագան ինչից է կախված ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Մեթյու Միլլեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 4300 տարեկան եգիպտական դամբարան է հայտնաբերվել  Ըստ վերլուծաբանների, Հայաստանի իշխանությունները կշարունակեն տեղի տալ․ «Փաստ» «Բառարաններում չկան համապատասխան բառեր, որ կարողանամ նկարագրել, թե այս ցավն ինչպիսին է». Տիգրան Բաբիկյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում՝ պայթեցնելով ձեռքի նռնակը․ «Փաստ» «Միանշանակ ասել, որ մեր հասարակությունն անտարբեր է, սխալ է և թյուր կարծիք է ձևավորում»․ «Փաստ» Մինչ իշխանավորները խորշում ու սարսափում են Արցախ բառից անգամ...․ «Փաստ» «Դեմարկացիայի և դելիմիտացիայի մասով Հայաստանի իշխանությունները բլեֆ են անում, խոսքը հող հանձնելու հերթական ակտի մասին է»․ «Փաստ» Չարագուշակ «մտքեր»՝ Հայաստանի «պատմականացման» մասին. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը կընդունի՞ արծվաշենցիներին. «Փաստ» Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը հատում ծառերը. գարնանը միայն Թումանյան փողոցում հատվելու է շուրջ 160 ծառ. «Փաստ» «Միայն հարկ վճարելը բավարար չէ». ԶՊՄԿ-ի գործունեության հիմնական բաղադրիչներն են բնապահպանական, սոցիալական և կառավարչական մոտեցումները. «Փաստ»
Ամենաընթերցվածները