Փաշինյանի վարչակազմը վախենում է իրապես սկզբունքային և հայրենասեր գործչից

Խորհրդարանական առաջիկա ընտրություններում Հայաստանի ապազգային իշխանությունների համար ամենամեծ գլխացավանքը լինելու են իրապես սկզբունքային, ազգային ավանդույթներ կրող քաղաքական ուժերը և, առաջին հերթին, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը: Կարդացի կուսակցության նախագահի խորհրդական՝ Ավետիս Բաբաջանյանի «Խաչիկ Ասրյանի բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքը»» վերտառությամբ ուշագրավ հոդվածը։ Բազում չակերտավոր մեղքերին կարելի էր նույնքան էլ ավելացնել, սակայն բավարարվեմ մի քանիսը ընդգծելով։  Բանակից տարբեր պատճառներով թռած, ազգային ավանդույթների դեմ շուրջ երեք տարի ոտնձգած, Արցախի մեծ մասը թշնամուն հանձնած, Սյունիքին գոյութենական վտանգի առաջ կանգնեցրած փաշինյանական վարչակազմը սարսափած է այն անձանցից, որոնք հանուն ազգի և պետության պատրաստ են զոհել իրենց կյանքը։  Որքան էլ վարկաբեկեն Խաչիկ Ասրյանին և նրա գլխավորած ուժը, ակնհայտ է բոլորի համար՝ արցախյան երեք պատերազմներին մասնակցած գործիչը չէր կարող լինել հայրենադավների դաշնակիցը։  Շուրջ 11 տարի կարևոր պաշտոն զբաղեցնելով գործադիրում՝ Խաչիկ Ասրյանն իր պաշտոնը չի օգտագործել անձնական հարստացման համար, այլ բազում նախաձեռնություններ է իրականացրել՝ միտված հայ երիտասարդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը, մատաղ սերնդի մեջ ազգային գաղափարներ ներմուծելուն։  Կարո՞ղ էր Ասրյանը այլոց պես քաղաքականությունը բիզնես դարձնել, Հայաստանի օրվա իշխանությունների թելադրմամբ՝ ցերեկները փողոցներում հանրահավաքներ անել, իսկ երեկոները՝ որևէ թանկարժեք ռեստորանում խմել այդ իշխանությունների կենացը և ծիծաղել միամիտ ժողովրդի վրա։ Այո, սակայն դա նրա ոճը չէր և չէ․․․ Ասրյանն իր սկզբունքային դիրքորոշումները պնդել է նույնիսկ նախկին իշխանությունների օրոք, իսկ «հեղափոխությունից» հետո էլ անմիջապես հրաժարական տվեց՝ չցանկանալով մաս կազմել երկիրը անդունդ տանողների իշխանությանը։  Եվ վերջապես, ժամանակն է, որ մեր ժողովուրդը տարբերի իրական ընդդիմադիրին փաշինյանական կեղծ դաշնակցից, ազգայինը գերադասի ապազգայինից, երկիրն ու պետությունը՝ աուլից, և իր ձայնը տա իսկական պետականամետ գործչին։ 

Դավիթ Ներսիսյան

դիտվել է 53 անգամ
Լրահոս
«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան Ջուր չի լինի Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamAZ»-ը․ «VAZ»-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են
Ամենաընթերցվածները