Վահան Բիչախչյանի դուբլը նպաստեց «Ժիլինայի» հաղթանակին
Ֆուտբոլի Սլովակիայի առաջնության չեմպիոնական խմբում չորրորդ եւ 5-րդ տեղերը գրաված «Ժիլինան» ու Զլատե Մորավցե - Վրաբլեի «ՎիՕն»-ը փլեյ-օֆֆի խաղում վիճարկեցին ՈւԵՖԱ-ի Կոնֆերանսների լիգայի ուղեգիրը։
Լրացուցիչ ժամանակում 3։2 հաշվով հաղթեց «Ժիլինան»։
Հայաստանի հավաքականի եւ «Ժիլինայի» 21-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանն առաջին խաղակեսում երկու գոլ խփեց 11 մետրանոց հարվածներով։ Նա փոխարինվեց 77-րդ րոպեին։