Սուրճը չի օգնի հաղթահարել քնատության հետեւանքները. հետազոտություն

Սուրճը չի կարող օգնել հաղթահարելու քնատության հետեւանքները, պարզել են Միչիգանի համալսարանի գիտնականները։

Ինչպես տեղեկացնում է MSU Today-ը, հետազոտության ընթացքում գիտնականները խնդրել են ավելի քան 275 կամավորականի կատարել պարզ առաջադրանք ուշադրությունը կենտրոնացնելուն ուղղված, ինչպես նաեւ ավելի բարդ խնդիր, որը պահանջում էր կատարել մի քանի առաջադրանքներ որոշակի կարգով՝ բաց չթողնելով քայլերը կամ թույլ չտալով քայլերի կրկնություն։

Քնատությունը, ինչպես եւ պետք էր սպասել, նվազեցրել է արտադրողականությունը երկու տեսակի խնդիրները կատարելիս։ Ընդ որում՝ կոֆեինը օգնում էր մարդկանց հաջողությամբ կատարել ավելի հեշտ խնդիրը, բայց մասնակիցների մեծ մասի համար կոֆեինը քիչ էր ազդում արտադրողականության վրա երկրորդ առաջադրանքը կատարելիս։ Դա նշանակում է, որ կոֆեինը չի օգնի ազատվել այսպես կոչված պրոցեդուրային սխալներից։ Գործնականում դա կարող է վերածվել բժշկական սխալների եւ ՃՏՊ-ների։

Կոֆեինը որոշ ժամանակ ավելացնում է էներգիայի ցուցանիշները, նվազեցնում քնկոտությունն ու անգամ կարող է բարձրացնել տրամադրությունը, բայց ոչ մի կերպ չի կարող փոխարինել լիարժեք գիշերային քնին։ Բացի այդ, ավելի բարձր մակարդակի խնդիրներ կատարելիս արտադրողականությունը, այնուամենայնիվ, կնվազի, որքան էլ որ մարդը սուրճ խմի։ Սա պատճառներից մեկն է, թե ինչու է քնատությունն այդքան վտանգավոր։

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան Ջուր չի լինի Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamAZ»-ը․ «VAZ»-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴ Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը
Ամենաընթերցվածները