ՀՌՀ-ն կազմակերպում է բնագիտական ուղղություններով դասարանների ընդունելություն

Հայ-Ռուսական համալսարանը 2021-2022 ուսումնական տարում «Ուսմունք» դպրոցի հենքի վրա կազմակերպում է ֆիզիկատեխնիկական և քիմիակենսաբանական ուղղություններով հատուկ դասարանների ընդունելություն ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների համար (15-ական տեղ նշված ուղղություններով): Ուսուցումն անվճար է:

 

Հավակնորդները պետք է մասնակցեն հարցազրույցի․ ֆիզիկատեխնիկական դասարան ընդունվելու համար հարցազրույցը լինելու է ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից, իսկ քիմիակենսաբանական դասարան ընդունվելու համար հարցազրույցը լինելու է քիմիա և կենսաբանություն առարկաներից (համապատասխան դպրոցական ծրագրերի շրջանակներում)։

 

Մրցույթում առավել միավորներ հավաքած դիմորդները կընդգրկվեն համապատասխան դասարաններում՝ ըստ հատկացված տեղերի: Հավասար միավորների դեպքում նախապատվությունը կտրվի 9-րդ դասարանի վկայականում մասնագիտական առարկաներից (ֆիզիկա, մաթեմատիկա, կենսաբանություն, քիմիա, ինֆորմատիկա) առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին: Այդ դասարաններում դասավանդելու են Հայ-Ռուսական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և հմուտ ուսուցիչներ:

 

Դպրոցի շրջանավարտները ստանալու են արտոնություններ Հայ-Ռուսական համալսարանի Ինժեներաֆիզիկական և Կենսաբժշկության ու դեղագիտության ինստիտուտներ ընդունվելիս:

Դիմելու ժամկետները՝ 2021թ. հունիսի 28-ից հուլիսի 10-ը: Հարցազրույցները կանցկացվեն հուլիսի 12-ից հուլիսի 17-ը։

Լրացված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով: Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ 9-րդ դասարանի ավարտական վկայականի պատճենը, ծննդյան վկայականի պատճենը, ծնողների անձնագրերի պատճենները, 3X4 չափսի գունավոր լուսանկար, սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենը, բժշկական տեղեկանքի պատճենը (Ձև 26) և Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի անունով դիմումը։

Լրացուցիչ հարցերի և տեղեկությունների համար դիմել՝ ֆիզիկատեխնիկական ուղղությամբ՝ պրոֆ., ֆ.մ.գ.դ. Հայկ Սարգսյանին (հեռ. 093 52 47 18, [email protected]), իսկ քիմիակենսաբանական ուղղությամբ՝  կ.գ.դ. Արսեն Առաքելյանին (հեռ. 094 79 23 01, [email protected]) կամ զանգահարել (010) 265-597 (ընդունող հանձնաժողով)։

ՀՌՀ մամուլի ծառայություն

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Արգենտինայի նախագահը հայտարարել է, որ մտադիր է աշխատանքից հեռացնել 70 հազար պետական ​​ծառայողի Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Սի Ծինփինն ասել է, թե մարդկության ապագան ինչից է կախված ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Մեթյու Միլլեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 4300 տարեկան եգիպտական դամբարան է հայտնաբերվել  Ըստ վերլուծաբանների, Հայաստանի իշխանությունները կշարունակեն տեղի տալ․ «Փաստ» «Բառարաններում չկան համապատասխան բառեր, որ կարողանամ նկարագրել, թե այս ցավն ինչպիսին է». Տիգրան Բաբիկյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում՝ պայթեցնելով ձեռքի նռնակը․ «Փաստ» «Միանշանակ ասել, որ մեր հասարակությունն անտարբեր է, սխալ է և թյուր կարծիք է ձևավորում»․ «Փաստ» Մինչ իշխանավորները խորշում ու սարսափում են Արցախ բառից անգամ...․ «Փաստ» «Դեմարկացիայի և դելիմիտացիայի մասով Հայաստանի իշխանությունները բլեֆ են անում, խոսքը հող հանձնելու հերթական ակտի մասին է»․ «Փաստ» Չարագուշակ «մտքեր»՝ Հայաստանի «պատմականացման» մասին. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը կընդունի՞ արծվաշենցիներին. «Փաստ» Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը հատում ծառերը. գարնանը միայն Թումանյան փողոցում հատվելու է շուրջ 160 ծառ. «Փաստ» «Միայն հարկ վճարելը բավարար չէ». ԶՊՄԿ-ի գործունեության հիմնական բաղադրիչներն են բնապահպանական, սոցիալական և կառավարչական մոտեցումները. «Փաստ»
Ամենաընթերցվածները