Ադրբեջանում միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով շարունակվում են հայկական կողմի գերիների նկատմամբ դատավարությունները

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Բաքվում այսօր հայ գերիների մասնակցությամբ դատական նիստին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Այսօր՝ հունիսի 9-ին Բաքվում տեղի են ունեցել հայկական կողմի գերիներ Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի, իսկ հունիսի 8-ին` Վիգեն Էուլջեքյանի իրավունքները կոպիտ խախտող, միջազգային իրավունքը ոտնահարող քրեական գործերով հերթական դատական նիստերը:

Ադրբեջանական հրապարակումները վկայում են, որ հայկական կողմի գերիների նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել, իբր, կկտտանքների, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ կամ խմբեր ստեղծելու և այլ արարքների համար։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ նշված բոլոր անձինք գերեվարվել են արցախյան հակամարտության շրջանակներում և հակամարտությունը հիմա էլ չի ավարտվել: Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են:

Հետևաբար, նրանցից որևէ մեկի նկատմամբ ցանկացած տեսակի հետապնդում կամ դատավարություն միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, նրանց կալանքի տակ պահելը` արգելված պատիժ: Այս կանոններն ուղղակիորեն բխում են միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներից:

Ավելին, ադրբեջանական իշխանությունները հայկական կողմի գերիների նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցում հենց նրանց, այսպես կոչված, «խոստովանական ցուցմունքների» հիմքով, և դրանք օգտագործում` որպես ապացույց: Միջազգային իրավունքի այս կոպիտ խախտումներն ամրագրված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցում:

Ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն իր հերթին ևս հաստատում է քրեական ընթացակարգերի ոչ իրավաչափ լինելը և ավելորդ դարձնում մարդու որևէ իրավունքի երաշխավորման մասին խոսելը: Այս պայմաններում ակնհայտ վտանգված է գերիների կյանքի իրավունքը, խախտված են կենսական իրավունքները:

Ադրբեջանական իշխանությունները չեն հրապարակում գերիների իրական թիվը:

Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները, գերիների և անհայտ կորածների ծնողներից ստացվող բողոքները ակնհայտ վկայում են, որ նված դատավարությունները լրացուցիչ հոգեկան տառապանքներ են պատճառում նրանց ընտանիքներին և լարվածություն առաջացնում հայկական հասարակությունում: Ուստի, այդ դատավարություններն ամբողջությամբ հակասում են միջազգային իրավունքի հիմքերին և կոպտորեն խախտում են գերիների, նրանց ու անհայտ կորածների ընտանիքների իրավունքները, բացահայտ քաղաքականացնում են մարդասիրական հարցերը:

Մարդու իրավունքների պաշտպանի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է նշված փաստերին և ադրբեջանական իշխանությունների` մարդու իրավունքների շարունակվող կոպիտ խախտումներին, միջազգային մարդասիրական պահանջները շարունակաբար խարխլող քաղաքականությանը:

Ադրբեջանում անօրինական պահվող հայկական կողմի բոլոր գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ նախապայմանի»:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Երևանում բախվել են «Lexus GX 470»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան տուժածներ Ուկրաինան գիշերը ենթարկվել է ինտենսիվ հրետակոծության. կան զոհեր և վիրավորներ․ Զելենսկի Ասպիրինը կիսով չափ կրճատում է աղիների քաղցկեղի կրկնության ռիսկը․ հետազոտություն Ինդոնեզիայի արևելքում հրաբուխ է ժայթքել․ իշխանությունները տագնապի մակարդակը հասցրել են առավելագույնի ԵՄ-ի նոր պատժամիջոցների փաթեթը չի ներառի Ռուսաստանից նավթի գնման սահմանափակումներ «Մի օր դու կարթնանաս և ոչինչ չես ունենա». Քիմ Քարդաշյանի նախազգուշացումը նախկին ամուսնուն՝ Քանյե Ուեսթին Արարատում «կիր»-ի գործարանում վերամբարձ կռունկին ամրացված երկաթե զամբյուղից 2 աշխատակիցներ ընկել են Ի՞նչ եղավ Հ1 ուղիղ եթերում բանավեճին մասնակցելու իմ առաջարկը. Դավիթ Ղազինյանի արձագանքը Ռոմանոս Պետրոսյանին Լեհաստանը Ուկրաինայի հետ սահմանին օդ է բարձրացրել կործանիչները Հայաստանում կանցկացվի ջրաներկի միջազգային երկրորդ փառատոնը Մկրտչյան փողոցից դեպի Վազգեն Սարգսյան փողոց երթևեկությունը կկազմակերպվի միակողմ Սի Ծինփինը կոչով դիմել է Թրամփին ՃՏՊ Լոռու մարզում․ վիրավորներ կան Յամալն աջակցել է Ռեշֆորդին` «Բարսելոնայի» կազմում նրա առաջին դուբլից հետո Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել դաշտամիջյան հատվածում․ կան տուժածներ Իսկ պետությունն ուզո՞ւմ է ստեղծել արժեքային հենք. «Փաստ» Հայաստանի տնտեսությունը՝ բազմակի ճնշումների ու նոր մարտահրավերների ներքո. «Փաստ» «Մարդիկ տեսել են՝ այն, ինչ Փաշինյանն ասում է, բոլորովին չի նշանակում, որ վաղը լրիվ հակառակը չի լինելու». «Փաստ» Առաջիկայում պետք է սպասել ՔՊ-ի նոր հարձակումների Հայ առաքելական եկեղեցու վրա. «Փաստ» Միանձնյա «գաղափարախոսություն». «Փաստ» Ինչպե՞ս են որոշում «կառավարման ճգնաժամը».... «Փաստ» Գյումրին առանց տոնի. իշխանության «պատժի» նոր մեխանիզմը. «Փաստ» Ովքեր և ինչու են ուզում բարձր մակարդակով նշել Թուրքմենչայի պայմանագրի 200-ամյակը. «Փաստ» Թրամփը չի տարբերում Հայաստանն ու Ալբանիան, Փաշինյանն էլ չի առարկում. «Փաստ» Երևանում հայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա և հրազեն. կա ձերբակալված
Ամենաընթերցվածները