Եվրո-2020․ Ստերլինգի գոլի շնորհիվ Անգլիան հաղթեց խորվաթներին (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի առաջին տուրում Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում ընդունեց աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականին։

Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։ Անգլիացիների միակ գոլը 57-րդ րոպեին խփեց Պրեմիեր լիգայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը։ Գոլային փոխանցումը կատարեց «Լիդսի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսը։ Անգլիացիները դարպասին կատարեցին 2 հարված, խորվաթները՝ 1։

D խմբի առաջին տուրի մյուս հանդիպումը Շոտլանդիայի եւ Չեխիայի հավաքականների միջեւ տեղի կունենա հունիսի 14-ին Գլազգոյում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։00-ին։

Եվրո-2020, խմբային փուլ, առաջին տուր

D խումբ

Անգլիա - Խորվաթիա՝ 1:0 (տեսանյութ)

Ռահիմ Ստերլինգ, 57

C խումբ

Ավստրիա - Հյուսիսային Մակեդոնիա՝ 20։00 (Երեւանի ժամանակ)

Նիդերլանդներ - Ուկրաինա՝ 23։00

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Նյարդայնացնող բանակցություններ են. Շոյգուն հայտարարություն տարածեց Սպասվում է անձրև և ամպրոպ Նոր հաղորդագրություն Արցախից Արտակարգ պատահար Սյունիքում. լեգենդար «Եղնիկներ» զորամասի 27-ամյա սպան տեղափոխվել է հոսպիտալ Հայտնի է՝ ով է այսօր թշնամու կրակոցից վիրավորված զինծառայողը Էրդողանը խոսեց Ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր Հայկական բանակի հակահարվածը. իրավիճակը փոխվում է Նոր որոշում կառավարությունն այսօրվա նիստում Ադրբեջանցի երեք զինծառայող է գերի ընկել Գազ չի լինելու Տեսանյութ. Փաշինյանը փակագծեր բացեց. ինչ հարցեր են քննարկելու Ռուսաստանի հետ Տեսանյութ. Փաշինյանը փակագծեր բացեց. ինչ հարցեր են քննարկելու Ռուսաստանի հետ Իրավիճակը չի կայունանում. Փաշինյանը խոսեց Խուճապի չմատնվել. ԱԻՆ-ից զգուշացնում են Նոր մանրամասներ Սյունիքի Սև լճի հատվածում անհետ կորած 2 զինծառայողի մասին Բաքուն դիմել է պաշտոնական Երևանին Հայտնի է՝ քանի զոհ է տվել Ադրբեջանը երեկվա բախման արդյունքում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանին 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է. Ջուր չի լինելու Բացառիկ կադրեր հարձակման ենթարկված դիրքից. Տեսանյութ Իրավիճակը սահմանին. Թշնամին կրակ է բացել Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 5 մարզերում
Ամենաընթերցվածները