Հրապարակվել են օտար լեզուների միասնական քննությունների արդյունքները

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հունիսի 11-ին տեղի ունեցած օտար լեզուների (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, պարսկերեն) միասնական քննությունների արդյունքները։

Քննությունների  արդյունքների նախնական վերլուծությամբ՝ «Անգլերեն» առարկայի համար հայտագրված 4346 դիմորդներից քննությանը մասնակցել են 4271-ը։

Բարձր գնահատական՝ 18-20 միավոր ստացել են 1233 դիմորդներ, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 612 դիմորդ, 19-19.75՝ 590, իսկ 20 միավոր՝ 31 հոգի:

Դրական միավորի շեմը չեն հաղթահարել 356 դիմորդներ, միջին միավորը եղել է 14.5-ը:

«Գերմաներեն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել էր 85 դիմորդ, քննությանը մասնակցել են 84-ը:

Բարձր՝ 18-20 միավոր ստացել է 13 դիմորդ, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 9, 19-19-75՝ 4 դիմորդ։

Գերմաներենից միջին միավորը եղել է 13.76, առավելագույն՝ 20 միավոր ոչ ոք չի ստացել, դրական միավորի շեմը չեն հաղթահարել 12 դիմորդներ։

«Ֆրանսերեն» առարկայից ընդունելության միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել են 74 դիմորդներ. բոլորն էլ ներկայացել և մասնակցել են քննությանը։

Նրանցից 18-ը հավաքել են 18-20 միավոր, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 8 դիմորդ, 19-19.75՝ 9, իսկ 20 միավոր՝ 1 դիմորդ։

Միջին միավորը եղել է 14.7, իսկ դրական միավորի շեմը չեն հաղթահարել 6 դիմորդներ։

«Իսպաներեն» և «Պարսկերեն» առարկաների քննություններին մասնակցել են երկուական դիմորդներ. բոլորն էլ հաղթահարել են նվազագույն անցողիկ շեմը՝ ապահովելով համապատասխանաբար 12,1 և 13,5 միջին միավորներ։

Դիմորդները ստացած գնահատականները կարող են բողոքարկել քննության արդյունքների հրապարակման հաջորդ օրը՝ տվյալ դեպքում մինչև հունիսի 17-ը՝ ժամը 18.00-ն:

Նշենք, որ դիմորդների գնահատականները փակցվում են քննական կենտրոններում, ինչպես նաև ուղարկվում են ընդունելության հայտում նշված էլեկտրոնային հասցեին։

 

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իրանի գրոհի պատճառով սահմանված սահմանափակումները ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Երկրաշարժ՝ Թուրքիայում 1,5 տարեկան տղան 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել Թուրքիայի կոչը՝ Իրանին Իսրայելին Իրանի հարվածից հետո Բայդենը միտումնավոր հանդես չի եկել ուղերձով. Politico ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ «Ապրելու ուժ տվեց Դավիթիս երազանքի իրականացումը՝ Դադիտան կառուցումը». Դավիթ Ուզունյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Եղնիկներում. «Փաստ» Հերթական կեղծ հակադրումն ու արհեստական «օրակարգը». «Փաստ» Ով ինչից է խոսում.... «Փաստ» «Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կարգավիճակը բավարարում է ոչ միայն քաղաքական բանտարկյալի, այլև խղճի բանտարկյալի չափանիշներին». «Փաստ» «Արցախը իրական Հայաստան էր և իրական Հայաստանի անվտանգության երաշխավորը». «Փաստ» Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա. «Փաստ» Արևմուտքն էլ այլևս չի կարողանում աչքերը փակե՞լ խայտառակ դրսևորումների վրա. «Փաստ» Իսկ ի՞նչ է մնացել ձեր իշխանությունից. «Փաստ» Հայաստանը` ցնցումների շեմին. կգնա՞ Փաշինյանը դիտավորյալ «կոնֆրոնտացիայի». «Փաստ» «Մա՛մ, երբեք թույլ չտաս քեզ խղճան, առաջ գնա». լեյտենանտ Վոլոդյա Մհերյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»
Ամենաընթերցվածները