Ռաֆայել Վարանը կհեռանա «Ռեալից»
Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանը Եվրո–2020–ից հետո կհայտարարի Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին, հաղորդում է El Golazo de Gol–ը։
28–ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։ Transfermarkt–ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։ Վարանը 2011 թվականին ֆրանսիական «Լանսից» է տեղափոխվել Մադրիդ 10 միլիոն եվրոյի դիմաց։
Եվրո–2020–ը կավարտվի հուլիսի 11–ին։ Ֆրանսիայի հավաքականը հունիսի 19–ին կխաղա Հունգարիայի հետ։